1)Համացանցից օգտվելով` գտնում ենք խուճապ բառի բացատրությունները, հոմանիշները, օտար լեզուներում առկա տարբերակները`օգտվելով տարբեր օնլայն բառարաններից:
Բացատրություններ — Մեկին կամ շատերին միաժամանակ տիրող հանկարծական անհաղթահարելի երկյուղ ։Այդպիսի երկյուղից առաջացած ընդհանուր հուզմունք՝ իրարանցում։
Հոմանիշներ — Տագնապ, շփոթություն, իրարանցում։
օտար լեզուներում առկա տարբերակները – Паника (ռուսերեն), panic (անգլերեն)
2)Գտնում ու հավաքում ենք նաև տեղեկություններ խուճապ երևույթի մասին: Գտնում ենք, թե հոգեբանությունն ինչպես է այն բացատրում:
Երբեմն կյանքում տեղի են ունենում այնպիսի իրադարձություններ, որոնք ստիպում են մեզ հայտնվել խուճապային դրության մեջ։ Խուճապը դա խմբային կամ զանգվածային սարսափ է, որն անմիջականորեն պայմանավորված է արտաքին գործոններով։ Խուճապ ամենից հաճախ դիտվում է պատերազմների, բնության արհավիրքների, աղետալի իրադարձությունների ժամանակ։ Խուճապային իրավիճակից դուրս գալու համար պետք է կենտրոնանալ սեփական գործողությունների ու զգացմունքների վրա։ Եթե դժվարանում ենք կենտրոնանալ մեր սեփական գործողությունների ու զգացմունքների վրա, ապա կարող ենք մեր ուշադրությունը շեղել դեպի շրջապատող աշխարհը՝ փորձելով զերծ մնալ տագնապալի մտքերից։Կարելի է ներքին լարվածությունը վերացնել մկանային հյուսվածքները ժամանակին թուլացնելու դեպքում։
Խուճապը ըստ հոգեբան Սոնա Հարությունյանի
Հոգեբան Սոնա Հարությունյանը, կարծում է, որ խուճապն առաջանում է վտանգավոր կամ անհասկանալի իրավիճակի ժամանակ։ Խուճապի ժամանակ դրսևորվում են գանգատներ, դրանք են՝ սրտի զարկերի արագացում, սրտխփոցներ, քրտնարտադրություն, շնչահեղձություն, ցավ և անհարմարավետության զգացում, գլխապտույտ, անկայունության զգացում, մահվան վախ, դող:
Հոգեբանի կողմից ոչ սովորական հնարքներ՝ խուճապից դուրս գալու համար
Սթրեսից դուրս գալու եղանակներից մեկն է 10-15 րոպեների ընթացքում մազերը սանրելն է: Աստիճաններով շուրջ 30 վայրկյան վեր ու վար արեք վազքով: Անպայման պարեք տանը: Հոգեբանները հայտնաբերել են, որ 2-3 րոպեի ընթացքում նկարների գունազարդումն ուժեղ սթրեսի շրջանում 5 անգամ կմեծացնի աշխատանքը ժամանակին ավարտելու հավանականությունը:
Ամենակարևորները ներկայացնում ենք տեսանյութում, որն ավարտում ենք հետևյալ խոսքերով`«Ապրե՛ք առանց խուճապի և հիշեք`խուճապը կարող է ավելի մեծ ավերածություններ պատճառել, քան բուն աղետը»: