1)Ընթերցում ենք Չարենցից առնվազն 5 գազել:
1.Կապույտ բաժակը հոգեթով դու խմիր,
Սիրտդ լցվի թող հեքիաթով – դու խմի՜ր
Իրիկնային երկինքը բիլ թող անվերջ
Հոգիդ լցնի կապույտ կաթով – դու խմի՜ր:
Թող լո՜ւռ լինի. անրջավոր ու տրտում —
Կապույտ բաժակը հոգեթով դու խմիր
2.Իրիկուն է, քո՛ւյր, — աչքերդ փակի՛ր,
Հոգնաբեկ, տխուր, — աչքերդ փակի՛ր։
Թարթիչներդ թող չթարթեն միգում,
Միգամած ու խոր աչքերդ փակի՛ր։
Կոպերիդ տակ թող երազս թաղեմ,
Իրիկուն է, քո՛ւյր, — աչքերդ փակի՛ր…
3.Դու կապույտը սիրեցիր — չգտար,
Սիրտդ դարձավ ձյունաձիր, — չգտար:
Երկինքներին` հեռավո՛ր, հեռավո՛ր`
Դու մանկորեն ժպտացիր — չգտար:
Կո՛ւյր աչքերից` աղոթքո՛վ, աղոթքո՛վ`
Մի քիչ կապույտ մուրացիր — չգտար…
- Սիրո երգի կորած տողն ես հոգուս համար,
Սո՜ւրբ է կարոտդ՝ մոխրագես հոգուս համար։
Դու մի՛ֆ դարձած ու սրբացած մեռելների
Սուգը տոնող տրտում քո՛ղն ես հոգուս համար։
Իրիկնային մեռելոցի այս սուրբ պահուն —
Հի՜ն կարոտի վերջին դողն ես հոգուս համար…
- Ի՜նչ տրտում են զանգերը, քո՜ւյր, մայրամուտի,—
Զանգերը թաց ու ցողաբո՜ւյր մայրամուտի…
Ահա կույսերը գնում են աղոթելու.
Սգահանդես, տրտում թափոր մայրամուտի…
Լուսամփոփի պես կախվել է երկինքը բիլ
Հոգուս վրա — օ, սո՜ւրբ անդորր մայրամուտի…