Առցանց ուսուցում (Մայրենի)

  • Ընտանիքի անդամներից մեկի հետ պատրաստում ենք տեսանյութ:
  • Այնտեղ ներկայացնում ենք տասը ամենակարևոր ու տպավորիչ փաստերը, որոնք պետք է իմանալ Չարենցի մասին:
  • Փաստերի ընտրությունը մենք ինքներս ենք կատարում:

Առցանց ուսուցում (Մայրենի)

    • Ընտրում ենք տրված թեմաներից որևէ մեկը.
      • «Ինչպես ենք միմյանց ողջունում»,
      • «Ինչպես ենք միմյանց հրաժեշտ տալիս»,
      • «Ինչպես ենք միմյանց շնորհակալություն հայտնում»,
      • «Ինչպես ենք միմյանցից ներողություն խնդրում»,
      • «Ինչպես ենք միմյանց գովում»:
    • Նախընտրած թեմայի մասին գրում ենք շարադրանք:
    • Գրում ենք, թե, օրինակ, իրար բարևելիս մարդիկ ինչ բառեր են գործածում, կարող ես օգտվել համացանցից, ուշադիր լսել շրջապատիդ մարդկանց, փորձիր հասկանալ, թե մարդիկ ավելի հաճախ որ տարբերակն են ընտրում, չխուսափես գրել նաև շատ տարածված անցանկալի ձևերը, օրինակ`պրիվետու նշես կարծիքդ դրա մասին: Կարող ես նաև գրել, թե ինչ շարժումներ` ժեստեր են մարդիկ օգտագործում խոսքի հետ կամ փոխարեն, օրինակ`բարևելիս ձեռքը բարձրացնելն ու աջուձախ շարժելը:

    «Ինչպես ենք միմյանց ողջունում»,

    Բոլոր մարդիկ իրար հետ տեսնվելիս միշտ ողջունում են իրար։ Բոլորը տարբեր բառեր են օգտագործում ողջունելիս։ Ես կթվարկեմ որոշները։Ողջունում են մարդիկ սովորաբար ասելով բարև, բարև ձեզ, ողջույն, բարի լույս, բարի առավոտ, բարի երեկո և այլն։Սակայն կան մարդիկ, որ ողջունում են իրար օտար լեզվով, օրինակ՝ պրիվետ(привет) կամ հայ(hi): Պրիվետ կամ հայ գրագետ և դեղեցիկ չի հնչում և ընդհանրապես դա հայերեն բառ չէ: Բացի բառերից մարդիկ նաև կարող են ողջունել իրար ժեստերով, օրինակ ողջունում են իրաի ձեռք սեղմելով, ձեռք թափահարելով , փաթաթվելով, համբուրվելով և այլն: Քանի որ հիմա տարածված է (Covid —  19) պետք է խուսափել իրար այդպես ողջունելուց: Մարդիկ հիմա ողջունում են իրար արմունկներով կամ ոտքերով:

    https://www.youtube.com/watch?v=from-2LBgzU

 

 

Առցանց ուսուցում (Մայրենի) Իմ սիրելի հերոսուհին

  • Կընտրես քո սիրելի հերոսուհուն որևէ ստեղծագործությունից,

<<Փարվանա>> բալլադի Փարվանա արքայի աղջիկը

  • Կբնութագրես նրան` նշելով, թե ստեղծագործության մեջ ինչ դեր ունի:

Բալլադի մեջ Փարվանա արքայի աղջիկը շատ գեղեցիկ էր։Բոլորը ցանկանում էին նրա հետ ամուսնանալ, և եկավ այն օրը, երբ պետք է որոշվեր` ով է լինելու աղջկա ամուսինը։ Աղջիկը կտրիճներից ցանկանում էր սիրո անշեջ հուրը։ Շատ ժամանակ անցավ. կտրիճները չվերադարձան, և աղջիկը սկսեց լաց լինել։ Այնքան լացեց, որ առաջացավ մի լիճ, իսկ կտրիճները դարձան թիթեռներ։

  • Կարող ես համեմատել քո իմացած ուրիշ հերոսուհիների կերպարների հետ:

Օրինակ՝ Թմկա Տիրուհին նույնպես շատ գեղեցիկ աղջիկ էր, սակայն նա անխելք էր և դավաճան, իսկ Փարվանա արքայի աղջիկը դավաճան չէր։ Նա միայն ցանկանում էր կտրիճներից սիրո անշեջ հուրը և չէր ցանկանում կտրիճներին վնասել։

Առցանց ուսուցում(Մայրենի) գազելներ

1)Ընթերցում ենք Չարենցից առնվազն 5 գազել:

1.Կապույտ բաժակը հոգեթով դու խմիր,
Սիրտդ լցվի թող հեքիաթով – դու խմի՜ր

Իրիկնային երկինքը բիլ թող անվերջ
Հոգիդ լցնի կապույտ կաթով – դու խմի՜ր:

Թող լո՜ւռ լինի. անրջավոր ու տրտում —
Կապույտ բաժակը հոգեթով դու խմիր

 

2.Իրիկուն է, քո՛ւյր, — աչքերդ փակի՛ր,

Հոգնաբեկ, տխուր, — աչքերդ փակի՛ր։

Թարթիչներդ թող չթարթեն միգում,

Միգամած ու խոր աչքերդ փակի՛ր։

Կոպերիդ տակ թող երազս թաղեմ,

Իրիկուն է, քո՛ւյր, — աչքերդ փակի՛ր…

 

3.Դու կապույտը սիրեցիր — չգտար,

Սիրտդ դարձավ ձյունաձիր, — չգտար:

Երկինքներին` հեռավո՛ր, հեռավո՛ր`

Դու մանկորեն ժպտացիր — չգտար:

Կո՛ւյր աչքերից` աղոթքո՛վ, աղոթքո՛վ`

Մի քիչ կապույտ մուրացիր — չգտար…

 

  1. Սիրո երգի կորած տողն ես հոգուս համար,

Սո՜ւրբ է կարոտդ՝ մոխրագես հոգուս համար։

Դու մի՛ֆ դարձած ու սրբացած մեռելների

Սուգը տոնող տրտում քո՛ղն ես հոգուս համար։

Իրիկնային մեռելոցի այս սուրբ պահուն —

Հի՜ն կարոտի վերջին դողն ես հոգուս համար…

 

  1. Ի՜նչ տրտում են զանգերը, քո՜ւյր, մայրամուտի,—

Զանգերը թաց ու ցողաբո՜ւյր մայրամուտի…

Ահա կույսերը գնում են աղոթելու.

Սգահանդես, տրտում թափոր մայրամուտի…

Լուսամփոփի պես կախվել է երկինքը բիլ

Հոգուս վրա — օ, սո՜ւրբ անդորր մայրամուտի…

Առցանց ուսուցում (Մայրենի)

                                    Ինչպես է պետք կորունավիրուսից պաշտպանվել

Ստեղծագործական աշխատանք հետևյալ թեմաներից որևէ մեկով.

  • Երբ վերադառնում ես տուն
  • Թե կարողանայի վարակել բոլորին…
  • Իմ հակավարակային ճառը
  • Այլ թեմա:
Կուրունավիրուսը տարածված է ամբողջ աշխարհում։ Պետք իմանալ կանոններ կորունավիրուսից պաշտպանվելու համար։ Նախ պետք է խուսափել մարդկանց հետ շփվելուց։ Եթե դուք նկատում եք ախտանշաններ օրինակ՝ հազ, ջերմություն կամ վատ շնչառություն պետք է զանգահարել այս համարով 060838300: Պետք է նաև հաճախակի ձեռքերը լվանալ։ Լվանում ենք ձեռքերը 20 վայրկյան։

Կորոնավիրուսի ժամանակ մենք փակ տեղերում ամպայման պետք է դիմակներ հագնենք, որովհետև փակ տարածքներում վիրուսը երկար կարող է մնալ և վարակել մեզ եթե մենք այդտեղ ենք։ Դրա համար մենք հագնում ենք դիմակներ։ Դիմակները փակում են մեր քթերն ու բերանները և այդպիսով փակում են կորոնավիրուսի մուտքը մեր օրգանիզմ։ Դիմակները ունեն ծայրին հատուկ մետաղական ամրակ, որը պետք է հարմարացնել քթին և ռեզինը ականջների հետևով անցկացնել։

Ալկոգել

Ալկոգելը ձեռքերը կեղտից պաշտպանող նյութ է։ Եթե մենք գնում ենք մեր ժամանակը դրսում ենք անցկացնելու անպայման պետք է վերցնել ալկոգելը։ Նրանով մենք կարող ենք պաշտպանվել վիրուսից։ Օրինակ՝ խանութից և տրանսպորտից դուրս գալուց հետո պետք է անպայման օգտագործել ալկոգելը։ Մենք այնտեղ ձեռք ենք տալիս շատ իրերի։ Ալկոգելը պետք է ձեռքերին քսել քսան վայրկյան, որպեսզի լավ ախտահանի ձեռքերը։ Այն ոչնչացնում է առավել հայտնի մանրէների 99.9%-ը: Պետք է զգուշանալ աչքերի մեջ ընկնելուց և պետք է հեռու պահել կրակից։

Առցանց ուսուցում (Մայրենի)

1)Համացանցից օգտվելով` գտնում ենք խուճապ բառի բացատրությունները, հոմանիշները, օտար լեզուներում առկա տարբերակները`օգտվելով տարբեր օնլայն բառարաններից:

Բացատրություններ — Մեկին կամ շատերին միաժամանակ տիրող հանկարծական անհաղթահարելի երկյուղ ։Այդպիսի երկյուղից առաջացած ընդհանուր հուզմունք՝ իրարանցում։

Հոմանիշներ — Տագնապ, շփոթություն, իրարանցում։

օտար լեզուներում առկա տարբերակները – Паника (ռուսերեն), panic (անգլերեն)

2)Գտնում ու հավաքում ենք նաև տեղեկություններ խուճապ երևույթի մասին: Գտնում ենք, թե հոգեբանությունն ինչպես է այն բացատրում:

Երբեմն կյանքում տեղի են ունենում այնպիսի իրադարձություններ, որոնք ստիպում են մեզ հայտնվել խուճապային դրության մեջ։ Խուճապը դա խմբային կամ զանգվածային սարսափ է, որն անմիջականորեն պայմանավորված է արտաքին գործոններով։ Խուճապ ամենից հաճախ դիտվում է պատերազմների, բնության արհավիրքների, աղետալի իրադարձությունների ժամանակ։ Խուճապային իրավիճակից դուրս գալու համար պետք է կենտրոնանալ սեփական գործողությունների ու զգացմունքների վրա։ Եթե դժվարանում ենք կենտրոնանալ մեր սեփական գործողությունների ու զգացմունքների վրա, ապա կարող ենք մեր ուշադրությունը շեղել դեպի շրջապատող աշխարհը՝ փորձելով զերծ մնալ տագնապալի մտքերից։Կարելի է ներքին լարվածությունը վերացնել մկանային հյուսվածքները ժամանակին թուլացնելու դեպքում։

Խուճապը ըստ հոգեբան Սոնա Հարությունյանի

Հոգեբան Սոնա Հարությունյանը, կարծում է, որ խուճապն առաջանում է վտանգավոր կամ անհասկանալի իրավիճակի ժամանակ։ Խուճապի ժամանակ դրսևորվում են գանգատներ, դրանք են՝ սրտի զարկերի արագացում, սրտխփոցներ, քրտնարտադրություն, շնչահեղձություն, ցավ և անհարմարավետության զգացում, գլխապտույտ, անկայունության զգացում, մահվան վախ, դող:

Հոգեբանի կողմից  ոչ սովորական հնարքներ՝ խուճապից դուրս գալու համար

Սթրեսից դուրս գալու եղանակներից մեկն է 10-15 րոպեների ընթացքում մազերը սանրելն է: Աստիճաններով շուրջ 30 վայրկյան վեր ու վար արեք վազքով: Անպայման պարեք տանը: Հոգեբանները հայտնաբերել են, որ 2-3 րոպեի ընթացքում նկարների գունազարդումն ուժեղ սթրեսի շրջանում 5 անգամ կմեծացնի աշխատանքը ժամանակին ավարտելու հավանականությունը:

Ամենակարևորները ներկայացնում ենք տեսանյութում, որն ավարտում ենք հետևյալ խոսքերով`«Ապրե՛ք առանց խուճապի և հիշեք`խուճապը կարող է ավելի մեծ ավերածություններ պատճառել, քան բուն աղետը»: