Առցանց ուսուցում (Մաթեմատիկա)

1.Ընտրիր բերված պայմանին համապատասխանող արտահայտությունը:

  Մի դույլում կա x լ կաթ, իսկ մյուսում՝ y լ:

Ընդամենը քանի՞ լիտր կաթ կա երկու դույլերում:

  • y−x
  • x−y
  • y−6
  • x+y
  • x+6

 

 

2.Դիցուք x-ը երկրորդ պահեստում եղած հեռուստացույցների քանակն է:

Առաջին պահեստում կար 3 անգամ ավելի շատ հեռուստացույց, քան՝ երկրորդում:

Երբ առաջին պահեստից վերցրին 35 հեռուստացույց, իսկ երկրորդում ավելացրին 27, ապա երկու պահեստներում հեռուստացույցների քանակները հավասարվեցին:

Ո՞ր հավասարումն է համապատասխանում խնդրի պայմաններին:

 

  • x−35=x:3+27
  • 3x−27=x+35
  • 3x−35=x+27
  • x:3−35=x+27

 

 

3.Մի պարկում կար 5 անգամ քիչ շաքարավազ, քան՝ երկրորդում: Երբ երկրորդ պարկից 36 կգ շաքարավազ տեղափոխեցին առաջինի մեջ, երկու պարկերում շաքարավազի քանակները հավասարվեցին: Սկզբում քանի՞ կգ շաքարավազ կար պարկերից յուրաքանչյուրում:

Պատասխան՝

  1.  առաջին պարկում կար կգ 18
  2.  երկրորդ պարկում կար կգ 90

 

4.Երկու եղբայրներ ունեն հավասար թվով ընկույզներ: Եթե ավագ եղբայրը կրտսերին տա 18 ընկույզ, ապա նրա մոտ կմնա 7 անգամ քիչ ընկույզ, քան՝ կրտսերի մոտ:

Քանի՞ ընկույզ կար սկզբում եղբայրներից յուրաքանչյուրի մոտ:

Պատասխան՝ 24 ընկույզ:

Առցանց ուսուցում (ՄԱԹԵՄԱՏԻԿԱ)

Սովորողները մտնում են հետևյալ հղմամբ, ընտրում են 10 պետություն և նրանց վարակակիրների քանակը: Կազմում են դիագրամ, կառուցում համապատասխան գրաֆիկ: Այնուհետև որպես նկար տեղադրում են բլոգում, հղումն ինձ ուղարկում:

Գրաֆիկ և Դիագրամ