Տնային աշխատանք (Պատմություն)

Կատարման ժամկոտը՝ մարտ 2-7

Պարապմունք 1, 2

Արտաշեսյանների արքայատոհմ․ Տիգրան 2-րդ Մեծ մ․թ․ա 95-55 թթ․

Բլոգային Աշխատանք

  • Ներկայացնել Տիգրան Մեծին․ պատերազմներ և նվաճումներ։

Տիգրան Բ Արտաշեսյան, առավել հայտնի է որպես Տիգրան Մեծ։ Տիգրան Բ-ն Արտաշես Ա արքայի թոռն է։Մ. թ. ա. 113–112 թթ-ի  հայ-պարթևական պատերազմում պարտություն կրելով՝ անժառանգ Արտավազդ Ա-ն եղբորորդի Տիգրանին ստիպված պատանդ է տվել պարթևներին: Հոր մահից հետո Տիգրանը վերադարձել է հայրենիք և մ. թ. ա. 95 թ-ին թագադրվել Աղձնիքի սրբավայրերից մեկում։ Հետագայում այնտեղ կառուցել է Տիգրանակերտ մայրաքաղաքը։Տիգրան Բ-ն (Ք.ա. 95-55 թթ.) գահ բարձրացավ 45 տարեկան հասակում: Նրա առաջնահերթ խնդիրը հայկական բոլոր տարածքները մեկ ընդհանուր պետության մեջ միավորելն էր: Տիգրանն իր գահակալության երկրորդ տարում Մեծ Հայքին է միացրել Ծոփքի թագավորությունը և դուրս եկել Եփրատի ափերը:Հայ-հռոմեական պատերազմ, տեղի է ունեցել Ք․ա․ 69-66 թվականներին, Արտաշեսյան Հայաստանի և Հռոմեական հանրապետության միջև։Այն ընթացել է երկու փուլով։Առաջին փուլում հռոմեական զորքերը ղեկավարել է Լյուցիոս Լուկուլլոսը, որը, հասնելով հայոց սահմանին, Տիգրան Մեծից պահանջում է իրեն հանձնել Միհրդատ VI Եվպատորին։ Տիգրան Մեծը մերժում է նրա պահանջը, և դա առիթ է հանդիսանում սահմանը անցնելու և Ք․ա․ 69 թվականին պատերազմ սկսելու։Երկրորդ փուլում հռոմեական զորքը ղեկավարել է Գնեոս Պոմպեոսը։ Այն սկսվել է Ք․ա․ 66 թվականին։ Բուն ռազմական գործողություններ տեղի չեն ունեցել, քանի որ Տիգրան Մեծը բանակցություններ է սկսում Պոմպեոսի հետ և համաձայնության հասնում նրա հետ։Հայ-հռոմեական պատերազմի արդյունքում կործանվում է Տիգրան Մեծի աշխարհակալությունը, սակայն հայերը պահպանում են իրենց բուն հայկական տարածքները և Հյուսիսային Միջագետքը։

  • Թվել Տիգրան Մեծի կողմից իրականացված դիվանագիտական քայլերը։

Արտաշատի պայմանագիրը Տիգրան Մեծի դիվանագիտական հաջողությունն էր: Նա կարողացավ պահպանել Մեծ Հայքի տարածքային ամբողջությունը՝ հայոց հայրենիքը՝ Եփրատից մինչև Կասպից ծով և Հյուսիսային Միջագետքից մինչև Կուր գետ: Պահպանվեց Հայաստանի պետական անկախությունը՝ հայ ժողովրդի հարատևման այդ կարևորագույն երաշխիքը:

  • Մ․թ․ա 66թ․ պայմանգիր․ կետերը և բովանդակությունը

Արտաշատի պայմանագիր, կնքվել է հռոմեական զորավար Գնեոս Պոմպեոսի և հայոց արքա Տիգրան Մեծի միջև։Ըստ պայմանագրի՝ Հայաստանը հօգուտ Հռոմեական հանրապետության հրաժարվում էր Միջերկրական ծովի ափերից: Հայոց տերությունը սակայն պահպանում էր տերության միջուկը կազմող Մեծ Հայքի տարածքը:Ծոփքն անջատվում էր Մեծ Հայքից և դառնում էր առանձին պետություն:

  • Ներկյացնել Հռոմի դրությունը մ․թ․ա  1-ին դարում։

Մ․թ․ա․ 1-ին դարի սկզբներին Հռոմում ի հայտ է գալիս պետական կարգի ճգնաժամ, որը պայմանավորված էր շարունակական նվաճումներով։ Դրան նպաստում էր նաև բնակչության ընդվզումներն ու խռովությունները, որոնք խարխլում էին հանրապետության ներքին կայունությունը։ Ներքաղաքական ճգնաժամի գլխավորագույն պատճառը իրենց հավակնոտությամբ աչքի ընկնող երկու ազդեցիկ անձանց՝ Գայոս Մարիոսի և Լուցիոս Կոռնելիուս Սուլլայի ներանձնային հակամարտությունն էր՝ «իշխանության անհագ ծարավը»։

Տնային աշխատանք

  1. Ընտանիքի անդամների կամ այլ հարազատ մարդկանց հետ քննարկում ու ընտրում ենք որևէ հեռուստատեսային կամ համացանցային տեսաթողարկում՝ հաղորդում, ֆիլմ, գովազդներ և այլն:
  2. Ուշադրությամբ դիտում ու լսում ենք այն՝ փորձելով որսալ, գտնել այնտեղ եղած լեզվական սխալները՝ օտար բառերի անհարկի գործածություն, ավելորդ բառերի առկայություն և այլն:
  3. Աշխատանքը՝ հայտնաբերված սխալները, մեր կարծիքը տվյալ հաղորդման, ֆիլմի կամ գովազի լեզվի մասին, առանձնացնում ու ներկայացնում ենք տեսանյութերի տեսքով: Ցանկալի կլինի տեսանյութի մասնակից դարձնել նաև ընտանիքի անդամներին:

Ես իմ մայրիկի հետ համացանցում գտանք այս գովազդային հոլովակը, որի մեջ կան բազմաթիվ լեզվական սխալներ, օտար բառերի և գոյություն չունեցող բառերի գործածություն, օրինակ՝

դամբուլ, <<այ քեզ լիքը բանան>>, կարողա մենք վռազ չենք, մանգոպարտեզ, շուստրի, մարզպետախնձոր, ծյոծյա, պյանի վիշնյա, ապեր — ապերսին։