1)Ընթերցում ենք Հայոց լեզվի բարբառային բառարանն ու բարբառային ամենատպավորիչ տասը բառն առանձնացնում, դրանց բացատրությունները գրավոր ներկայացնում, աշխատանքը ձայնագրում ենք:
1.Կագլե — ընկույզ
2.Ճաթպարունակ — ուրախությունով լի
3.Մագուլ — հպարտ
4.Զաթվա — հին
5.Ժաժայել — պատժել
6.Խաբաթ — գինետուն
7.Շաբթնօրը — շաբաթ օրը
8.Ուդիլա — ուտելիք
9.Ֆալաք — ճակատագիր
10.Տադաշտել — վռնդել
Ձայնագրություն
2)Շարադրում ենք մեր մտքերը հետևյալ թեմաներից որևէ մեկով.
Եթե Թումանյանն ապրեր մեր օրերում
Թումանյանը շատ հայտնի գրող է: Նրա մասին բոլոր հայ երեխաները և մեծերը գիտեն:
Ես կարծում եմ, որ մեր օրերում Հովհաննես Թումանյանը էլ ավելի հայտնի կլիներ: Իր բանաստեղծությունների հետ կապված՝ ես չգիտեմ կամ չեմ պատներացնում արդյոք Թումանյանը կգրեր հնաոճ բանաստեղծություններ, թե կգրեր ժամանակակից տարբերակով։Մեր օրերում նա արդեն կկարողանար իր բանաստեղծությունները գրել համացանցում և բոլոր մարդիկ կկարողանային տեսնել իր նոր պոեմները, բալլադները, բանաստեղծությունները և հեքիաթները իր կայքում։ Կամ համացանցում գրեր ինչ ֊ որ լուրեր իր կյանքիմասին։Ահա, թե ինչպես եմ պատկերացնում Թումանյանին մեր օրերում: