Լրացուցիչ աշխատանք

Ընտրած ու ընթերցած բարբառային տեքստը ներկայացնում ենք տեսանյութով` վերջում նաև մեր կարծիքը ներկայացնելով դրա մասին:

Մի ժամանակ արքան երազներ էր տեսնում: Մի երազի մեջ գելեր էին, մյուս երազի մեջ աղվեսներ, իսկ ամենավերջին երազի մեջ գառներ: Ժամանակ առ ժամանակ նա մի երազ էր տեսնում: Եվ վերջում պարզվում է, որ գելերը խորհրդանշում էին աղքատություն, աղվեսները՝ խաբեություն, իսկ գառերը՝ հանգստություն կամ խաղաղություն:

Պարապմունք 2

Հույն–պարսկական պատերազմների ընթացքում Հունաստանում տեղի ունեցավ ժողովրդավարության հետագա խորացում:Կատարվեցին բարենորոգումներ, որոնք իրենց տրամաբանական ավարտին հանգեցին ականավոր պետական գործիչ Պերիկլեսի օրոք:

Տասնհինգ տարի անընդմեջ նա ընտրվեց առաջին ստրատեգոս:

Պերիկլեսը կարգավորեց Աթենքի հասարակական կյանքի բոլոր կողմերը՝ կարևորելով նախ և առաջ քաղաքացիության հարցը: Քաղաքացի ճանաչվեցին շուրջ 50 000 չափահաս տղամարդիկ, որոնց ծնողները աթենացիներ էին: Կանայք ու երեխաները, ինչպես նաև բազմաքանակ օտարերկրացիները, որոնք բնակվում էին Ատտիկայում, քաղաքացի չէին համարվում: Աթենացիների հետ նրանք կազմում էին երկրի ազատ բնակչությու նը՝ մոտ 350 000 մարդ:
Նրանց հակադրված էին անազատները՝ մեծ մասամբ օտար ծագումով ստրուկներ: Նրանք պատկանում էին իրենց տերերին, իրավազուրկ էին և կազմում էին Ատտիկայի բնակչության մոտ 20 տոկոսը:
Պերիկլեսն օրենքով սահմանեց քաղաքացիների իրավահավասարությունը: Անկախ իրենց ունեցվածքային, մտավոր ու կրթական մակարդակից՝ Աթենքի քաղաքացիներն օրենքի առաջ հավասար էին: Պետական պաշտոն վարելու համար սահմանվեց աշխատավարձ: Ամենաաղքատ քաղաքացիներն անգամ հնարավորություն ստացան մասնակցելու պետական գործերին:
Մեծացավ Աշխարհաժողովի դերը: Այն ընդունում էր պետական բոլոր օրենքները և հետևում դրանց կատարմանը: Աշխարհաժողովը պարբերաբար քննարկում էր բոլոր պաշտոնյաների հաշվետվությունը, որոշում արտաքին քաղաքականության կարևորագույն խնդիրները: Իսկ ընթացիկ խնդիրները լուծում էր Պետական խորհուրդը, որը ենթակա էր Աշխարհաժողովին:
Պերիկլեսյան Աթենքը դարձավ արվեստների և գիտության կենտրոն: Այստեղ ապրում ու ստեղծագործում էին շատ նշանավոր պատմագիրներ, իմաստասերներ, թատերագիրներ, ճարտարապետներ, նկարիչներ, քանդակագործներ: Քաղաքում կառուցվեցին բազմաթիվ տաճարներ, պետական ու բնակելի շինություններ: Աթենքը վերածվեց Հունաստանի մշակութային կենտրոնի:
Պոլիսային կարգի անկումը 
Ք.ա. 431–404 թթ. Հունաստանում ընթացավ այսպես կոչված Պելոպոնեսյան պատերազմը: Հույները կռվում էին միմյանց դեմ՝ հողի, հարստության և ազդեցության համար: Հիմնական ախոյանները Աթենքը և Սպարտան էին:

Պատերազմը քայքայեց երկրի տնտեսությունը, սրեց նեքին հակասությունները: Դրան հետևեցին սովն ու համաճարակը: Այս ծանր պայմաններում հունական զարգացած պոլիսներում միաձույլ դեմոսը սկսեց վերասերվել ամբոխի: Նրան օտար դարձան բարձր գաղափարները: Ի հայտ եկավ քաղաքական գործիչների մի նոր սերունդ, որն առաջնորդվում էր ոչ թե հասարակության, այլ սեփական շահերով:
Նրանց կոչում էին ամբոխավարներ: Ընտրակաշառքով և գեղեցիկ խոստումներով նրանք ժողովրդին դարձնում էին կույր գործիք:
Ընդունված է համարել, որ այս իրադարձություններով ավարտվեց Հին Հունաստա-նի դասական դարաշրջանի պատմությունը: