Լրացուցիչ աշխատանք (հանգստյան օրերի համար)

Գրել Բացատրում եմ կարդացածս թեմայով աշխատանք։

Մարդիկ հավատում էին, որ երբ երկնքից աստղ ընկնի ապա կվերանան բոլոր ցավերը, չոր ու ամուլ հողերն ընտիր բերք կտան, ամեն մի տխրություն կդառնա ուրախություն, կնճիռները կհարթվեն մարդկանց դեմքերին, գյուղացու ցանած ամեն մի բերք ութսուն սերմ կտա, յուրաքանչյուրի երազանքը կիրականանա, ամեն սիրահար կհասնի իր սիրեցյալին, թշնամությունը հավերժ կանհետանա, իսկ թռչուններն էլ այլևս վատ չեն երգի: Բայց մի գիշեր երբ երկնքից աստղ ընկավ ոչ ոք չնկատեց այն: Իսկ ինչու չտեսան նրանք: Մարդիկ պատմում են տարբեր պատմվածքներ դրա վերաբերյալ: Որոշ մտածում են որ այդ ամենը հորինված է: Բայց կամ մարդիկ ովքեր հավատում են այդ ամենը:

Վեներային ճանճորս

Ձայնագրություն

Գիշատիչ բույս

Գիշատիչ բույսերից ամենահայտնին դիոնեա ճանճորսն է կամ վեներայի ճանճորսը:Վարկածներից մեկի համաձայն` այս բույսը կոչել են հռոմեական աստվածուհու անունով, քանի որ դրա տերևները նման են կանացի սեռական օրգանի:Դիոնեան աճում է ԱՄՆ-ի սավաննաներում, որտեղ պահպանվել են ճահճոտ, խոնավ վայրեր: Իմիջիայլոց, հենց ԱՄՆ-ում, ավելի ճիշտ` Հյուսիսային Կարոլինա նահանգում վեներայի ճանճորսը ստացել է «պետական գիշատիչ բույս» կարգավիճակը:

Ինչպե՞ս է տեղի ունենում որսի գործընթացը

Ճանճորսի թակարդը գտնվում է կարճ ցողունի վրա և արտաքինից խեցեմորթի  բացված պատյան է հիշեցնում: Փեղկերի եզրերին մեկ շարքով ատամիկներ են, որոնք համեմատական են երկար թարթիչների հետ, սակայն իրական զենքը գեղձերն ու մազիկ-ձգաններն են: Գեղձերը գտնվում են ատամիկների խորքում և քաղցր բուրմունքով այնպիսի նեկտար են արտազատում, որ միջատները չեն կարող անտարբեր անցնել: Երբ զոհն արդեն գտնվում է թակարդի մեջ, գործի են դրվում ձգանները, որոնք արձագանքում են հպումներին: Թակարդը միանգամից չի փակվում: Միայն ձգաններին մի քանի հաջորդական հպումներն են ստիպում, որ այն փակվի:Երբ դիոնեայի թակարդի մեջ միջատ է ընկնում, այն միանգամից սկսում է մարսման գործընթացը: Նեկտար արտադրող գեղձերը սկսում են մեծ քանակությամբ մարսողական հյութ արտադրել, որում ընկղմվում են միջատները: Սովորաբար մարսման գործընթացը մի քանի օր է տևում, ինչից հետո փեղկերը կրկին բացվում են:

Մի քանի փաստ վեներային ճանճորսի մասին

1.Ճանճորսը ողջ կյանքի ընթացքում սնվում է 3-4 անգամ, ապա մահանում է:

2.Վեներայի ճանճորսը սնվում է միջատներով, որպեսզի նրանցից ստանա իր կյանքի համար անհրաժեշտ ազոտը:

3.Վեներայի ճանճորսի այնպիսի տեսակներ են բուծվել, որոնք ունակ են կլանել արևի լույսը և մթության մեջ լուսարձակվել կապույտ գույնով:

4.Դիոնեան գրանցված է Կարմիր գրքում: