«Այն, ինչ մնաց հեքիաթներից»

Երկրորդ դասաժամ

Գրում ենք «Այն, ինչ մնաց հեքիաթներից» թեմայով աշխատանք, որտեղ պատմում ենք մեր անցած հեքիաթների մասին` գրելով, թե դրանք ինչ հետք թողեցին մեր հիշողություններում, յուրաքանչյուրն ինչ սովորեցրեց, ամփոփում ենք հեքիաթների մասին սովորածը, գրում լավ տպավորված հեքիաթային հերոսների մասին:

Հեքիթաներից , որոնք մենք ուսումնասիրել ենք, ամենաշատը հավանել եմ <<Գեղեցկուհի Վասիլիսա>> հեքիաթը։ Այն ինձ համար շատ հետաքրքիր և տպավորիչ հեքիաթ է։ Այն սովորեցնում է, որ պետք է լսել մեծերի խուրհուրդները, լինել լսող զավակ։ Բոլոր հեքիթաները մեզ ինչ — որ մի բան սովորեցնում են։ Օրինակ՝ <<Ձախորդ Փանոսը>> սովորեցրեց,որ մարդը առաջինը պետք է լինի խելքով և հույսը չդնի  բախտին։ <<Մոխրոտը>> հեքիաթը սովորեցնում է, որ պետք է լինել բարի հաջողությունների հասնելու համար։<<ՄԱՆԿԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱՅԱՑՔ ԿԱՄ ԼՈՒՅՍ ՈՒ ՄՈՒԹ ԱՇԽԱՐՀՆԵՐԸ>> հեքիաթում ուղղակի Գյուլնազ տատը երեխաներին պատմում էր տարբեր պատմվածքներ մութ և ներքին աշխարհի մասին։ Որոշ հեքիաթներում նկատել եմ, որ միշտ բարին հաղթում է չարին։

Հեքիթաները մեր կյանքում շատ կարևոր են։ Հաստատ երբևիցե մեզ հեքիթաները պետք կգան և ճիշտ ուղղությամ մեզ կտանեն։ Ես համոզված եմ, որ հեքիաթները մեզ պետք կգան կյանքում։ Մտածում եմ, որ հեքիաթները պետք է լինեն ուսուցողական, բարի և ոչ սարսափելի։ Բոլոր հեքիաթները դուր են գալիս և՛ մեծերին և՛ փոքրերին։ Ով հեքիաթներ կարդա, անպայման կսիրի գրքեր կարդալ։

Ես շաատ եմ սիրում հեքիաթներ կարդալ։

Оставьте комментарий