Ստուգում ենք մեր գիտելիքները

Երկրորդ դասաժամ

Ժամանակն է շաբաթվա անցածը ամփոփելու:

Ստուգում ենք մեր գիտելիքները

Եթե շաբաթվա ընթացքում լավ ես պատրաստել դասերդ և եղել ես ուշադիր դասաժամերին, հեշտությամբ կհաղթահարես հարցերը: Սկսեցինք:

  1. Պարսկական կատակ-առակների գլխավոր հերոսն է Նասրեդինը:
  2. Երբ Ասորեստանի արքան` Նինոսը, մահանում է, թագուհին` Շամիրամ, ընծաներ է ուղարկում հայոց արքա Արա Գեղեցիկին և հրավիրում իր մոտ:
  3. Գորկինի հետ զրույցից հետո Վահան Տերյանը գրում է իր հայտնի տրիոլետը, որտեղ Նուարդը` հայերեն, իսկ Շամիրամը` ռուսերեն լեզվի խորհրդանիշն է:
  4. Երբ Արտաշեսը հրաժարվում է վերադարձնել ալանների արքայազնին, արքայադուստր Սաթենիկըը դիմում է նրան:
  5. Տողերը ճիշտ հաջորդականությամբ դասավորել:
    • Զի վասն միոյ քինու ոչ է օրէն դիւցազանց՝
    • Տալ զպատանիդ.
    • Քեզ ասեմ, այր քաջ Արտաշէս,
    • Որ յաղթեցիր քաջ ազգին Ալանաց՝
    • Ի մէջ երկոցունց ազգաց քաջաց հաստատել։
    • Կամ ծառայեցուցանելով ի ստրկաց կարգի պահել,
    • Տալ զպատանիդ.
    • Զի վասն միոյ քինու ոչ է օրէն դիւցազանց՝
    • Զայլոց դիւցազանց զարմից բառնալ զկենդանութիւն,
    • Եւ թշնամութիւն յաւիտենական
    • Ե՛կ հաւանեա՛ց բանից աչագեղոյ դստերս Ալանաց՝

Քեզ ասեմ, այր քաջ Արտաշէս՝

Որ յաղթեցիր քաջ ազգին Ալանաց՝

Որ յաղթեցիր քաջ ազգին Ալանաց։

Տալ զպատանիդ․

Զի վասն միոյ քինու ոչ է օրէն դիւցազանց՝

Զայլոց դիւցազանց զարմից բառնալ զկենդանութիւն,

Կամ ծառայեցուցանելով ի ստրկաց կարգի պահել,

Եւ թշնամութիւն յաւիտենական

Ի մէջ երկոցունց ազգաց քաջաց հաստատել։

  1. Տողերը դասավորել հաջորդականությամբ:
  • Եւ շատ ցաւեցոյց զմէջք փափուկ օրիորդին,
  • Եւ անցեալ որպէս զարծուի սրաթեւ ընդ գետն,
  • Եւ ձգեալ զոսկէօղ շիկափոկ պարանն`
  • Հեծավ արի արքայն Արտաշէս ի սեաւն գեղեցիկ,
  • Արագ հասուցանելով ի բանակն իւր:
  • Եւ հանեալ զոսկէօղ շիկափոկ պարանն,
  • Ընկեց ի մէջք օրիորդին ալանաց,

Հեծավ արի արքայն Արտաշէս ի սեաւն գեղեցիկ,

Եվ հանեալ զոսկէօղ շիկափոկ պարանն,

Եվ  անցեալ որպէս զարծուի սրաթեւ ընդ գետն,

Եվ   ձգեալ զոսկէօղ շիկափոկ պարանն`

Ընկեց ի մէջք օրիորդին ալանաց,

Եվ  շատ ցաւեցոյց զմէջք փափուկ օրիորդին,

Արագ  հասուցանելով ի բանակն իւր:

7. Լրացնել բաց թողնվածները:

Ոսկի անձրև էր տեղում Արտաշեսի փեսայության պահին,

Մարգարիտ էր տեղում Սաթենիկի հարսնության պահին։

8. Արտաշեսը որդուն անիծում է, որ երբ նա դեպի Մասիս որսի գնա,քաջքերը  կտանի և նա լույս չտենաս:

9. Կազմել նախադասություններ` գործածելով հետևյալ հայտնի արտահայտությունները.

  • սիզիփոսյան աշխատանք,

Անիի սիզիփոսյան աշխատանքը շատ  հավանեc իր ուսուցչուհին։

  • դանայան տակառ,

Բանորը դանայան տակառ աշխատանք էր կատարել։

  • աքիլլեսյան գարշապար,

Մի աղձիկ գտել էր իմ աքիլլեսյան գարշապարը և օգտագործել էր այն իմ դեմ։

  • տրոյական ձի:

Ուսուցչուհին հանձնարարեց երեխաներին տեղեկություն գրել տրոյական ձիու մասին։

10. Գտնել ավելորդաբանությունները:

  • Իմ սեփական աչքով եմ տեսել:
  • Իմ ականջներով եմ լսել:
  • Նոր մի հատ մարդ անցավ:
  • Երգը դա իմ կյանքն է:
  • Կրկին անգամ ստում ես ինձ:
  • Տան կտուրը դեղին գույնի էր:
  • Զորքը անմիջապես հետ նահանջեց:

11. Կազմել նախադասություններ` գործածելով հետևյալ դարձվածքները:

  • Եփած հավի ծիծաղը կգա,

Աշոտի կատակը այնքան ծիծաղելի էր, որ նույնիսկ  եփած հավի ծիծաղը կգար։

  • առյուծի բաժին,

Անիին հասավ տորթի վերջին կտորը, որը կարծես առյուծի բաժին լիներ։

  • գրպանում մկներ խաղալ,

Տղան պատահաբար ծախսեց իր բոլոր փողերը և վերջում պարզվեց,որ իր գրպանում մկներ էին խաղում։

  • կոկորդիլոսի արցունքներ թափել,

Մայրիկը զրկեց Արամին համակարգչով խաղալ ևԱրամը սկսեց կոկորդիլոսի արցունքներ թափել։

  • ահա թե որտեղ է թաղված շան գլուխը,

Ես հասկացա թե որտեղ է թաղված շան գլուխը, երբ գտա  իմ կորած զարդերը։

  • գայլի ախորժակ:

Երբ դպրոցից  վերադառնում էիւ գայլի ախորժակ ունեի և տանը լավ ճաշեցի։

Оставьте комментарий