Սեպագիր

Արձանագրությունները, որ բավականին միատիպ են և ոճով միատեսակ, պարունակում են 500-ից մի փոքր ավելի բառեր, որոնց մի մասի նշանակությունը մինչև օրս պարզված չէ։ Ըստ երևույթին վանյան սեպագրերի լեզուն շատ արագ դադարեց օգտագործվել առօրյա կյանքում, որի հետևանքով արձանագրությունների լեզուն խիստ աղքատիկ է, միօրինակ ու միալար:Նրանցում միևնույն բառերն անընդհատ կրկնվում են:Սեպագրով գրել են սովորաբար քարի վրա, թեև սեպագիր արձանագրություններ պահպանվել են նաև մետաղե իրերի և կավից պատրաստված սալիկների վրա։ Չնայած գիտնականների մեծ սպասելիքներին, մինչև օրս կավից պատրաստված սալիկների վրա գրված գրությունների գրադարաններ չեն հայտնաբերվել: Առաջին մարդը, որ ուշադրություն է դարձրել ՀայաБез названия (1)ստանում գտնվող սեպագիր արձանագրություններ վրա` Մովսես Խորենացին է: 
Պատմահայրը նկարագրելով Վանի բերդը և նրա վրա եղած սեպագիր արձանագրությունները, պատմում է, թե այս բոլորը ասորաց թագուհի Շամիրամի ձեռքի գործն է:

Оставьте комментарий