Համացանցից որոնիր և գտիր տեղեկություն, <<Թթվային անձրևներ>> մասին հրապարակի բլոգումդ։
Թթվային անձրևներ
Մթնոլորտում արդյունաբերական արտանետումների (քլորաջրածին, ծծմբի ու ազոտի երկօքսիդներ) և խոնավության փոխազդեցության հետևանքով հաճախ առաջանում են թթվային (թթու պարունակող) տեղումներ (անձրև, ձյուն): Թթվային անձրևները թթվեցնում են ջրային ավազանները և հողերը, որի հետևանքով ոչնչանում են ջրային օրգանիզմները, վնասվում կամ չորանում են բույսերն ու ծառատեսակները: Թթվային անձրևների ազդեցությամբ ստորերկրյա ջրերում մեծանում է մետաղների, օրինակ՝ կապարի, պղնձի, ցինկի, կադմիումի, ալյումինի պարունակությունը, որոնք արմատների միջոցով ներծծվում ու վնասում են բույսերը:
Թթվային անձրևներից խուսափելու ամենահուսալի միջոցը մթնոլորտը չաղտոտելն է, քանի որ մթնոլորտ արտանետված նյութը նորից որսալ անհնարին է: Դրա համար պետք է արտանետվող գազերն առավելագույնս զտվեն, ավտոմեքենաների համար ստեղծվեն վառելիքի այնպիսի տեսակներ, որոնք վնասակար նյութեր չեն պարունակում:
