Մայրենի

Լրացուցիչ կրթություն

  1. Գրել շարադրանք հետևյալ թեմաներից մեկով.
    • Եթե չլիներ «այո» բառը,
    • Առակ պատասխանի փոխարեն:

          Առակ պատասխանի փոխարեն:

Մի տղա բակում հեծանիվ է վարում ։Նա մեկ շաբաթ առաջ սովորել էր հեծանիվ վարել։ Մեկել տեսնում է իրենից ավելի մեծ տղայի , որը շատ լավ հեծանիվ վարել գիտեր։ Այդ մեծ տղան բարձրացավ մեծ բլրի վրա և իջավ ցած։ Տղան դա տեսնելով որոշեց կրկնել իբրև ամենալվ հեծանիվ վարող։ Բարձրացավ բլրի վրա և սկսեց իջնել ցած։ Բլրից իջնելուց հանկարծակի նա չկարողացավ պահել իր հավասարակշռությունը և  ընկավ ։ Նա իր ոտքը կոտրեց։ Հետո նրան տարան հիվանդանոց ։ Երբ արդեն լավացավ տղան իր մայրը մի առակ պատմեց Մխիթար Գոշի առակներից մեկն էր։ Դա Ծիտն ու Ջայլամն էր։ Սկսեց պատմել առակը որ մի ծիտ տեսնելով, որ ջայլամը մեծ–մեծ ձվեր է ածում, գայթակղվեց և ուսանելու նպատակով հարցրեց գաղտնիքը:

Ջայլամն ասաց.

– Կրակ եմ ուտում և այդ պատճառով էլ խոշոր ձվեր եմ ածում։

Կարծելով թե ճիշտ է ասածը, ծիտը կրակ կերավ ու մեռավ։ Չմտածեց, որ ոչ թե դա է պատճառը, այլ հասակի մեծությունը։

Առակս հանդիմանում է ունայն ցանկությունները, որ փոքրերը, տեսնելով հզորների գործը, իրենք ևս ցանկանում են գործել, չմտածելով իրենց տկարության մասին։

Դրանից հետո տղան հասկացավ առակի իմաստը և երբեք սխալը չկրկնեց։

Բառարանների օգնությամբ գտնել մգեցված բառերի հոմանիշները:

Ժլատ – ագահ, պոկել – քաղել , մատուցել – տալ , միօրինակ – միատեսակ, սարսափելի – զարհուրելի , դյութական – մոգական, աստիճանավոր  — պաշտոնավոր, անտարբեր – անխտիր, էություն – բովանդակություն։

Оставьте комментарий