Լեգենդ դրախտի մասին

Աստված արարեց մարդուն և բնակեցրեց նրան դրախտում, իսկ մի երկու
օրից հայտնվեց ու հարցրեց.
– Դե, ո՞նց է քեզ համար այստեղ:
– Հյուսիսից շատ ուժեղ փչում է, լրիվ սառել եմ:
– Աստված պատ կանգնեցրեց, որպեսզի մարդուն պաշտպանի հյուսիսային քամիներից: Իսկ
հետո դարձյալ հայտնվեց ու հարցրեց.
– Դե, իսկ հիմա ո՞նց է:
– Իսկ հիմա հյուսիսից է փչում, միևնույն է, մրսում եմ:
Աստված մի նոր պատ կանգնեցրեց: Անցնում է մի քանի օր, դարձյալ
Աստված հայտնվում է մարդուն և հարցնում.
– Դե, հիմա լա՞վ է:
– Իսկ հիմա վերևից անձրև է տեղում:
Աստված պատերի վրա տանիք կապեց, որպեսզի մարդուն անձրևից պատսպարի:
Հետո դարձյալ հայտնվեց նրան:
– Դե, իսկ հիմա ո՞նց է:
– Նստած եմ մեն մենակ չորս պատի արանքում, միայնակ մնալուց ուրախությունը քիչ է:
Եվ այդժամ Աստված արարեց կնոջը և բերեց նրան մարդու մոտ: Եվ դարձյալ հայտնվեց
նրան: Իսկ նա նորից բողոքում է.
– Ինքս քաղցած նստած եմ և կնոջս էլ տալու բան չունեմ:
Այդժամ Աստված դիմեց հողին, թող, իբր, մարդուն կերակրի: Իսկ հողը
պատասխանում է.
– Ես համաձայն եմ նրան կերակրել, բայց նա թող ինձ վերադարձնի այն, ինչը որ ինձանից
կվերցնի:
Ահա թե ինչու մարդը, հողից վերցված, վերադարձվում է հողին:
Արևն ու լուսինը
Մի ժամանակ լուսինն
այնքան հիասքանչ էր, որ գերել էր Արևին, և նա որոշել էր ամուսնանալ նրա
հետ: Բայց գեղեցկուհին ծիծաղեց սիրահարի վրա: Լուսատուն զայրացավ և ծաղրաբանի
երեսին մի բուռ մոխիր շաղ տվեց: Լուսինն ի պատասխան` նրա վրա ասեղներ նետեց: Այդ
ժամանակից ի վեր խամրեց լուսերեսը, իսկ Արեգակը, ընդհակառակը, առավել շլացուցիչ շողաց:
Այժմ էլ Արևն ու Լուսինը լեզու չեն գտնում: Եվ երբ նրանք մարտնչում են, խավարում է
լինում:
Տնային առաջադրանքներ
- Բառարանների օգնությամբ գտնել ընդգծված բառերի հոմանիշները:
Արարել – ստեղծել
Դարձյալ — կրկին
Պատսպար – պատսպարող
Դիմել – ուղղվել
Հիասքանչ — չքնաղ
Շլացուցիչ – հրապուրիչ
Խավարում – խավարել
Գրել «Իմ երազանքների ապագան» թեմայով շարադրանք:
Ամեն մի մարդ ունի իր երազանքները։ Ինչպես և բոլորը ես էլ ունեմ երազանքներ։ Օրինակ ապագայում կցանկանայի գերազանց ավարտել դպրոցը, հետո գերազանց ավարտել համալսարանը, և ընդունվեի աշխատանքի, որտեղ կցանկանայի ունենալ մեծ հաջողություններ։ Կցանկանայի ունենալ լավ, բարի, համերաշխ ընտանիք ապագայում։ Նաև կցանկանայի ապագայում մեծ սեթական տուն։Կցանկանայի հայտնի բլոգեր լինել ։Նաև երազանքներից մեկն է ավելի շատ ճանապարհորդել։ Ես կարծում եմ եթե, մարդ շատ ցանկանա ապա նրա երազանքները անպայման կկատարվի։