Ձյուն
Ձյունը երկար սպասեց
Գիշերվա խորհրդին,
Մինչև լույսերը հանգան,
Ու ձայները լռեցին:
Ու հանկարծ գիշերվա մեջ
Ինչ-որ բան զրնգաց,
Խենթի պես պարելով՝
Փաթիլներն իջան ցած:
Ձյունը գալիս է դանդաղ,
Ձյունը իր երգն է երգում,
Ձյունը իջնում է թեթև,
Ձյունն իր հեքիաթն է պատմում:
Արծաթե թիթեռնիկներ՝
Պոկված կապույտ հեքիաթներից,
Թևածելով իջան ներքև,
Երգով լցրին քաղաքը ծեր:
Ու երազկոտ կտուրներին
Բերին ճերմակ հանդարտություն,
Ու երազկոտ կտուրներին
Բերին ճերմակ հանդարտություն…
Ձյունը գալիս է դանդաղ,
Ձյունը իր երգն է երգում,
Ձյունը իջնում է թեթև,
Ձյունն իր հեքիաթն է պատմում:
Ոսկեծամ գեղեցկուհի՛,
Առանց քեզ ես չեմ ապրի,
Առանց քեզ ձյունը ճերմակ,
Ա՜խ, շուտով կդադարի:
Հայտնվի՛ր գիշերվա
Իրական հեքիաթում,
Որ մինչև լուսաբաց
Մեզ իր գիրկն է առնում:
Ձյո՛ւն, սպիտա՜կ ձյուն,
Մեղքերիս բե՛ր թողություն,
Սպիտակ ձյո՛ւն,
Իմ ճերմա՛կ քնքշություն,
Սպիտակ ձյուն՝
Իմ ճերմակ մանկություն:
Արծաթե թիթեռնիկներ՝
Պոկված կապույտ հեքիաթներից,
Թևածելով իջան ներքև,
Երգով լցրին քաղաքը ծեր:
Ու երազկոտ կտուրներին
Բերին ճերմակ հանդարտություն,
Ու երազկոտ կտուրներին
Բերին ճերմակ հանդարտություն…
Ռուբեն Հախվերդյանը ծնվել է
1950 թվականի դեկտեմբերի 3-ին՝ հայտնի լեզվաբան, թատերագետ։Ռուբեն Հախվերդյանը
1958-1966 թվականներին սովորել է Երևանի Եղիշե Չարենցի անվան միջնակարգ դպրոցում, այնուհետ
տեղափոխվել Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոց։Հախվերդյանը 1968-1969 թվականներին
սովորել և ավարտել է Վահան Տերյանի անվան թիվ 3 հեռակա միջնակարգ ինտերնացիոնալ դպրոցի
հայկական բաժինը։ Նույն տարիներին, ուսմանը զուգընթաց աշխատել է Հայկական Հեռուստատեսությունում։Նա
1980 թվականի հունիսի 7-ին ամուսնացել է Նունուֆար (Նանա) Մինասյանի հետ, ունեն երկու
աղջիկ՝ Սոնա , Անուշ և մեկ տղա՝ Արամ։1968-1989
թվականներին աշխատել է հայկական հեռուստատեսությունում, սկզբում որպես ռեժիսորի օգնական,
ապա՝ ռեժիսոր։Պիեսներ է բեմադրել Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան և դրամատիկական
թատրոններում։ Նրա լավագույն երգերից են «Ձյունը», «Շները», «Երևանի
գիշերներում»:
Երգ – Ռուբեն Հախվերդյան Ձյուն
Ռուբեն Հախվերդյանի կենսագրություն – Մարիա
Երգի վերլուծում – Նարե