Հնագիտություն

Հնագիտություն, նյութական աղբյուրների (հիմնականում՝ պեղածոների) հիման վրա հին հասարակությունն ու նրա Մշակույթը ուսումնասիրող գիտություն։ Եվրոպական լեզուներում և ռուսերենում օգտագործվում է արխեոլոգիա (հին հուն. ἀρχαιο — հին և λογία — խոսք) տերմինը։Հնագիտական նյութերի դասակարգման համար կիրառվում են մաթեմատիկական վիճակագրության մեթոդները։րոշակիորեն տարբերվում են հնագիտության էմպիրիկ (փորձի հիման վրա) և տեսական եղանակները։ էմպիրիկ եղանակը, հիմնականում համապատասխանում է հնագիտության աղբյուրագիտությանը։Էմպիրիկ հետազոտության վերջնական նպատակը փաստերի վիճակագրական բաշխման օրենքների կիրառման միջոցով առանձին հնագիտական մշակույթների լուսաբանումն: տասնամյակների ընթացքում լայն կիրառություն են ստացել ֆիզիկայի մեթոդները։ Ժամանակագրական հետազոտությունների համար մեծ նշանակություն ունի պեղածո օրգանական նյութերի (փայտ, փայտածուխ, ոսկոր) մեջ ածխածնի C14 իզոտոպի քայքայման աստիճանով որոշման եղանակը։ Զարգանում է նաև կավե թրծված իրերի մնացուկային մագնիսականությամբ ժամանակը որոշելու մեթոդը։Հնագիտության առանձին բնագավառներ միմյանցից տարբերվում են հիմնականում ըստ ժամանակագրական (քարի, բրոնզի և երկաթի դարեր, անտիկ, միջնադարյան Հ-ներ), տարածական (Արևմտյան Եվրոպայի, Հարավարևելյան Ասիայի, Նոր աշխարհի և այլն, ինչպես նաև առանձին երկրների հնագիտություններ) բաժանումների և խմբավորումների։20-րդ դարի խոշորագույն հայտնագործություններից են՝ Թութանհամոն փարավոնի դամբարանը Եգիպտոսում, ավելի քան 2 միլիոն տարվա հնություն ունեցող Օլդուվայան հինքարեդարյան մշակույթը Աֆրիկայում, մ.թ.ա. VII հազարամյակի Չաթալ-Հույուկ խոշոր երկրագործական բնակավայրը Թուրքիայում և այլն։

Оставьте комментарий