Հաշվետություն Ապրիլ 27֊30 ի

Օրերը ինչպես միշտ անցնում էին սովորական։ Նորություններից միայն այնն էր, որ Հայաստանում կորունավիրուսի վարակվածները ավելի են շատացել։ Այդ նուրություններից միշտ տխրում էի և փորձում էի չլսել այդպիսի նորություններ։ Որոշ օրեր ես իմ մայրիկի և եղբորս հետ իջնում էինք բակ զբոսնելու։ Հետո սկսեցի կարդալ Սասնա ծռեր էպոսը, որը Ընկեր Մերին  էր հանձնարարել  կարդալ։ Դեռ նայում եմ Stranger Things ֆիլմը։ Մի խոսքով օրս անցնում է արագ, բայց անհավես։

Հաշվետություն Ապրիլի 20 — 26

Կարծես այս շաբաթ նույն ձև անցավ ինչպես մնացած շաբաթները։ Նորից դասեր, նախագծեր, առաջադրանքներ։ Դասերը մի փոքր քիչ էին հանձնարարել քան այն ժամանակ։ Նոր գիրք դեռ չեմ ընթերցել։ Նաև սկսել եմ իմ ընտանիքի հետ դիտել Stranger Things ֆիլմը։ Այն բավականին հետքրքիր է և ինձ դուր է գալիս։ Որոշները ասում են որ իրենց մոտ ժամանակը երկար է անցնում, իսկ ինձ մոտ տարօրինակ է արագ։ Բակ շատ քիչ ենք իջնում՝ շաբաթը երկու անգամ։

Հաշվետվություն ապրիլի 6-10-ի ուղարկեք

Այս շաբաթ մի փոքր ծանրաբեռնված էր։ Շատ էին նախագծերը։ Սակայն ես հասցնում էի դրանք կատարել։Ընտանիքիս հետ կատարում էի տարբեր նախագծեր։Կարդում եմ (Անահիտ) պատմվածքը։Շատ հետաքրքիր էր։ Նաև հետաքրքված եմ https://www.wizardingworld.com/ ծրագրով։ Դա Հարրի Փոթերի եկրապագուների համար մի ծրագիր է։ Այս շաբաթ դիտել եմ միայն (Անահիտ) մուլտֆիլմը։ Ընտանիքիս հետ խաղեր չեմ խաղացել այս շաբաթ, քանի որ ժամանակ չենք ունեցել։ Սակայն ես խաղում եմ իմ փոքրիկ եղբոր հետ։

Անհատական պլան

  • Հաշվետվություն․ մարտի 30-ից ապրիլի 3-ը

Հարգելի՛ սովորող․

Հաշվետվությունը ներկայացնում եք պատումի, տեսաֆիլմի կամ ձայնագրության տեսքով՝ ձևը ընտրում եք դուք: Ստորև բերված հարցերը օգտագործեք որպես հուշումներ: Հաշվետվության ձևը ազատ պատումի, շարադրանքի ձևով է

  1. Քո օրվա սկիզբը
  2. Նախագծեր
  3. Ընտանեկան նախագծեր
  4. Օրը ընտանիքի հետ
  5. լրացուցիչ կրթության դասերը, որոնք իրավիճակից ելնելով ստիպված ես իրականացնել տանը
  6. Ինքնակրթություն
  7. Մարզական ժամ
  8. Օրվա ազատ ժամանկը
  9. Քո խացացած խաղերը․ կա՞ տրամաբանական, ուսուցողական որևէ բան այդ խաղերի մեջ
  10. Ընտանեկան խաղեր, եթե կան էդպիսիք
  11. Ինչ հետաքրքիր ժամանց կառաջարկես մյուսներին
  12. Համացանցից ի՞նչ նյութեր ես կարդում, ի՞նչ կայքեր են քեզ հետաքրքրում
  13. Ինչ գիրք ես կարդում․ գրիր հեղինակին, գրքի վերնագիրը
  14. Ինչ ֆիլմ ես նայում․գրիր ֆիմի անունը, եթե հնարավոր է՝ կցիր նաև հղումը
  • Ի՞նչ հաղորդումներ ես նայում դու, կամ՝ ընտանիքով։
  1. Ի՞նչ ընդհանուր թեմաների մասին եք խոսում, քննարկում /եթե կան էդպիսիք/
  2. Ի՞նչ բակային աշխատանքներ եք անում, եթե ունեք բակ։

Առավոտյան ես արթնանում եմ, լվացվում եմ և հետո գնում  եմ  նախաճաշելու։ Նախաճաշելուց հետո իմ եղբոր հետ եմ խաղում, հետո սկսում եմ տնայիններս կատարել։ Եթե տեսադաս ունենք, տնայինները հետո եմ կատարում։ Տնայիններ ասելով` նկատի ունեմ`  նախագծեր, գործնական աշխատանքներ կատարել։ Ինձ շատ է դուր գալիս առցանց ուսուցումը։ Սակայն կարոտում եմ իմ դպրոցը, իմ ընկերներին։ Երբ ունենում եմ ժամանակ, նախ մարզվում եմ, հետո մի փոքր հեռախոսով տարբեր խաղեր եմ խաղում և հետո գիրք եմ կարդում։ Կարդում եմ Հարրի Փոթերի մասին վիպաշարի առաջին մասը` <<ՀԱՐՐԻ ՓՈԹԵՐ և փիլիսոփայական քարը>> , որը գրել է Ջոան Ռոուլինգը։ Համացանցում կարդում եմ տիտանիկի մասին մի գիրք http://loveread.ec/read_book.php?id=47397&p=1։ Ես շատ խաղեր ունեմ, ուսուցողական է այս խաղը`  <<Գիտելիքների արկղ Մաթեմատիկա>>։ Երեկոյան, եթե իմ ծնողները ազատ ժամանակ ունեն, ես նրանց հետ նախագիծ եմ կատարում, իսկ հետո, եթե ժամանակ ունենում ենք, նայում ենք մի սիթքոմ։ Ֆիլմ դեռ չեմ նայում, նախատեսում եմ մյուս շաբաթ դիտել ինչ – որ մի ֆիլմ։