Վանի թագավորության արքաներ
Արամե ( մ․թ․ա 859- մ․թ․ա 843 ) – Վանի թագավորության առաջին հիշատակված արքան է
Սարդուրի Ա ( մ․թ․ա 835-մ․թ․ա 825 ) – Վանի թագավորության հզոր արքաների հարստության հավանական հիմնադիրն արքան է
Իշփուինի ( մ․թ․ա 825- մ․թ․ա 810 ) – Իշթուինին սկզբում իշխել է միահեծան, ապա որդու՝ Մենուայի հետ միասին։
Մենուա ( մ․թ․ա 810- մ․թ․ա 786 ) – Ընդարձակել է Վանի թագավորության տարածքը, ստեղծել լայն ոռոգման ցանց։
Արգիշտի Ա ( մ․թ․ա 786- մ․թ․ա 764 ) – Արգիշտի Ա-ի օրոք Վանի թագավորությունն իր հզորության գագաթնակետին էր հասել։ Հիմնել է Էրեբունի քաղաքը։
Սարդուրի Բ ( մ․թ․ա 764- մ․թ․ա 735 ) – Սարդուրի Բ-ն ընդարձակել է միապետության սահմանները, հզորացրել բանակը։
Ռուսա Ա-ն գահակալել է մ․թ․ա 735- մ․թ․ա 710-ական․
Արգիշտի Բ – մ․թ․ա710-ական- մ․թ․ա 685
Ռուսա Բ – մ․թ․ա 685- մ․թ․ա 645
Սարդուրի Գ – մ․թ․ա մոտ․ 643
Սարդուրի Դ – մ․թ․ա մոտ․ 625-620
Էրիմենա – մ․թ․ա մոտ․ 620-605
Ռուսա Գ – մ․թ․ա մոտ․ 605-595
Ռուսա Դ – մ․թ․ա մոտ․ 595-585
Երվանդունյաց թագավորության թագավորներ
Երվանդ Ա Սակավակյաց (մ.թ.ա. մոտ 570-560)։ Երվանդի մասին ավանդախառն տեղեկություններ են հաղորդում Մովսես Խորենացին և Քսենոփոնը։ Խորենացին նրան անվանում է «Սակավակյաց»՝ նկատի ունենալով նրա թագավորելու կարճատևությունը։ Երվանդը ունեցել է ընդարձակ տիրապետություն, շուրջ 3000 արծաթ տաղանդ հարստություն, 40 հազար հետևակային և 8 հազար հեծելակային զինվորական ուժ։
Տիգրան Երվանդյան (մ.թ.ա. մոտ 560-535)։ Հաջորդել է հորը՝ Երվանդ Ա Սակավակյացին։ Վարել է Հայաստանը Մարաստանի գերիշխանությունից ազատագրելու քաղաքականություն՝ նրա դեմ պայքարում կողմնորոշվելով դեպի նոր ձևավորողԱքեմենյան Պարսկաստանը։
Վահագն Երվանդյան-հայ արքա Երվանդյան Հայաստանում Երվանդունիների տոհմից, ով կառավարել էմ.թ.ա. 530-մ.թ.ա. 515 թթ.:
Հիդարնես Ա Երվանդունի-հայ արքա Երվանդյան Հայաստանում Երվանդունիների տոհմից, ով կառավարել էմ.թ.ա. 6-րդ դարի վերջում: Նա հիմք դրեց Երվանդունիների արքայատոհմին նվիրված տոնակատարությունների, որոնք անց էին կացվում ողջ երկրով մեկ:
Հիդարնես Բ Երվանդունի-հայ արքա Երվանդյան Հայաստանում Երվանդունիների տոհմից, ով կառավարել էմ.թ.ա. 5-րդ դարի սկզբում:
Հիդարնես Գ Երվանդունի-հայ արքա Երվանդյան Հայաստանում Երվանդունիների տոհմից, ով կառավարել էմ.թ.ա. 5-րդ դարի կեսերին:
Արտաշիր -հայ արքա Երվանդյան Հայաստանում Երվանդունիների տոհմից, ով կառավարել է մ.թ.ա. 5-րդ դարի երկրորդ կեսերին:
Երվանդ Բ (մ.թ.ա. 404-360), Հայաստանի սատրապ։
Երվանդ Գ (մ.թ.ա. 330-300), Հայաստանի սատրապ մ.թ.ա. 336-331–ին, այնուհետև թագավոր մինչև մ.թ.ա. IVդ. վերջը։ Երվանդ Բ–ի որդին կամ թոռը։ Սատրապի պաշտոնում հաջորդել է Դարեհին։
Երվանդ Դ Վերջին (ծն.թ. անհայտ–մ.թ.ա. մոտ 200), Երվանդունիների արքայատան վերջին թագավորը Մեծ Հայքում մ.թ.ա. IIIդ. վերջին։ Ըստ Մովսես Խորենացու, գահակալել է 20 տարի։
- Ք.ա. 189–160 թթ. Արտաշես I Բարի
- Ք.ա. 160–115 թթ. Արտավազդ I
- Ք.ա. 115–95 թթ. Տիգրան I
- Ք.ա. 95–55 թթ. Տիգրան II Մեծ
- Ք.ա. 55–34 թթ. Արտավազդ II
- Ք.ա. 30–20 թթ. Արտաշես II
- Ք.ա. 20–8 թթ. Տիգրան III
- Ք.ա. 8–5 թթ. Տիգրան IV
- Ք.ա. 5–2 թթ. Արտավազդ III
- Ք.ա. 2 թ. –1 թ. Տիգրան IV և Էրատորշակունյաց դինաստիայի թագավորներ
Արշակունյաց դինաստիայի թագավորներ
- 66–88 թթ. Տրդատ I
- 88–110 թթ. Սանատրուկ
- 110–113 թթ. Աշխադար
- 113–114 թթ. Պարթամասիր
- 114–117 թթ. Հայաստանը Հռոմեական պրովինցիա
- 117–144 թթ. Վաղարշ I
- 144–161 թթ. Սոհեմոս–Տիգրան
- 161–163 թթ. Բակուր I
- 164–186 թթ. Սոհեմոս–Տիգրան
- 186–198 թթ. Վաղարշ II
- 198–216 թթ. Խոսրով I
- 217–252 թթ. Տրդատ II
- 252–262 թթ. Արտավազդ V
- 262–272 թթ. Որմիզդ–Արտաշիր Սասանյան
- 272–279 թթ. Ներսեհ Սասանյան
- 279–287 թթ. Խոսրով II Մեծ
- 287–330 թթ. Տրդատ III Մեծ
- 331–338 թթ. Խոսրով III Կոտակ
- 338–350 թթ. Տիրան
- 350–368 թթ. Արշակ II
- 368–369 թթ. Փառանձեմ թագուհի
- 370–374 թթ. Պապ Արշակունի
- 374–378 թթ. Վարազդատ
- 378–387 թթ. Արշակ III
- 387–389 թթ. Խոսրով IV
- 389–400 թթ. Առավան պարսիկ
- 400–415 թթ. Վռամշապուհ
- 415–419 թթ. Շապուհ պարսիկ
- 422–428 թթ. Արտաշիր