ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
- Նախադասությունը բառացի աշխարհաբա՛ր դարձրու, հետո խմբագրի՛ր (այնպես արա, որ ճիշտ ու գեղեցիկ լինի)։ Ինչպե՞ս ես հասկանում այս խրատը։
Ընկալարուք զխրատ եւ մի՛ զարծաթ, եւ զգիտութիւն
, քան զոսկի ընտիր։ Լաւ է իմաստութիւն, քան զականս պատուականս։ (Առակք Ը, 10-11)
Ընկալեք խրատ և մի արծաթ, և գիտություն, քան ոսկի ընտիր։ Լավ է իմաստությունը, քան պատվական քարերը։
Այս խրատը ուզում է բացատրել, որ գիտությունը, խրատները ավելի կարևոր քան թանկարժեք քարերը և ոսկիները։
ընկալարուք — ընկալեցեք, վերցրեք
ակն — ակ, թանկարժեք քար
զականս պատուականս — պատվական քարեր(ը)
2. Ոչ հացիւ միայն կեցցէ մարդ, այլ ամենայն բանիւ, որ ելանէ ի բերանոյ Աստուծոյ։ (Մատթեոս Դ, 4)
Հացով միայն մարդ չի ապրի, այլ ամեն մի խոսքով, որ ելնում է Աստծու բերանից։
Այս խրատը ուզում է բացատրել, որ միայն սնունդով մարդ չի ապրում, այլ ապրում է նաև Աստծու խոսքով։
ոչ կեցցէ — չապրի, չի ապրի, չպիտի ապրի, չի ապրելու
ամենայն — ամեն, ամեն մի
բանիւ — խոսքով
ելանէ — ելնում է
ի բերանոյ — բերանից
- Բան արմատով քեզ ծանոթ բառեր գրիր։
Լեզվաբան, իրավաբան, բանավոր, բանասեր
- Աշխարհաբար դարձրու՝
- հացիւ բառը
Հացով
- ի բէրանոյ Աստուծոյ բառակապակցությունր։
Աստծո բերանից
- Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու։
3.Ոչ ոք կարէ երկուց տերանց ծառայել. կամ զմին ատիցէ եւ զմիւսն սիրիցէ, կամ զմին մեծարիցէ եւ զմիւսն արհամարհիցէ։ (Մատթէոս Զ, 24)
Ոչ մեկ չի կարող երկու տիրոջ ծառայել․Կամ մեկին պիտի կատի, իսկ մյուսին կսիրի, կամ մեկին կփառաբանի, իսկ մյուսին կարհամարհի։
Այս խրատը ուզում է բացատրել, որ չպետք է լինել անինքնասեր, առանց սեփական մտքի։
ոք — մեկը, ինչ-որ մեկը, մի մարդ
ոչ կարէ — չի կարող
երկուց տերանց — երկու տիրոջ
զմին — մեկին
ատիցէ — ատի, կատի,պիտի ատի
- Այս բառերն աշխարհաբա՛ր դարձրու (յուրաքանչյուրի դիմաց միայն մեկ բառ գրիր, որը համապատասխանի տեքստին).
- սիրիցէ, մեծարիցէ, արհամարհիցէ, զմիւսն։
կսիրել, փառաբանել, արհամարհել, մյուսը։
- Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու։
- Երկու տիրոջ ծառա արտահայտությունը բացատրի՛ր։
Երկուերեսանի
4. Խնդրեցէ՛ք՝ եւ տացի ձեզ, հայցեցէ´ք՝ եւ գտջիք, բախեցէ´ք՛ եւ բացցի ձեզ։ Զի ամենայն որ խնդրէ՝ առնու, եւ որ հայցէ, գտանէ, եւ որ բախէ
, բացցի նմա։ (ՂուկասԺԱ, 9-10)
Խնդրեք և կտրվի ձեզ, աղաչեք և կբացվի այն, զարկեք և կբացի ձեզ։ Քանի որ այն ամենը, որ կխնդրեք՝ վերցնեք, և որ ուզեք, գտանել, և որ բախել, բացի նմա։
տացի — տրվի, կտրվի, պիտի տրվի, տրվելու է
հայցել — խնդրել, աղաչել, աղերսել, պահանջել, կամենալ, փնտրել, որոնել
զի — որովհետև, քանի որ, թե
բացցի — բացվի, կբացվի, պիտի բացվի, բացվելու է
գտջիք — գտնեք, կգտնեք, պիտի գտնեք, գտնելու եք
առնու — առնում է, վերցնում է
- Աշխարհաբա՛ր դարձրու`
- խնդրէ, հայցէ, գտանէ բառերը
- բացցի նմա արտահայտությունը։
- Հատվածն աշխարհաբա՛ր դարձրու։
- Այս հատվածի ո՞ր մասը կառանձնացնես որպես ասույթ:
5. Որպես կամիք թէ արասցեն ձեզ մարդիկ, այնպէս արասջիք եւ դուք նոցա: (Ղուկաս Զ, 31)
կամիք — կամենում եք
արասցեն — անեն, կանեն, պիտի անեն, անելու են
արասջիք — արեք, անեք, կանեք, պիտի անեք, անելու եք
- Նոցա բառն աշխարհաբա՛ր դարձրու:
- Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու և համեմատի՛ր այս նախադասության հետ.
- Ինչպես որ վարվեք մարդկանց հետ, այդպես էլ ձեզ հետ կվարվեն։