Բարձրունքի հաղթահարում Գութանասար

Մայիսի 26-ին ժամը 9:30 Ընկեր Հասմիկի և Ընկեր Ռիմայի հետ գնացինք բարձրունքի հաղթահարում դեպի Գութանասար։ Գնացինք մոտավորապես 1 ժամ։ Եղանակը սկզբից անձրևոտ էր, սակայն հետո արդեն եղանակը տաքացավ։ Քանի-որ անձրև էր եկել գետինը ցեխոտվել էր և բոլորիս կոշիկները թացացել էր, սակայն մենք շարժվում էինք առաջ։

Երբ հասանք լանջ մի փոքր հանգստացանք և մի փոքր հաց կերանք։ Մի 15 րոպեից շարունակեցիքն մեր ճանապարհը։ Շատ քայլեցինք և շատ հոգնեցինք։ Չեմ հիշում ինչքան ժամանակ քայլեցինք, բայց բավականին շատ։

Հասանք վերջապես սարի գագաթ։ Վերևից շատ գեղեցիկ էր երևում բնությունը։ Երևում էին տարբեր գյուղեր, դաշտեր և այլն։ Հետո նստեցինք և փոքրիկ պիկնիկ արեցինք։ Շատ լավ էր անցնում ժամանակը։ Հետո սկսեցինք իջնել սարից։ Իջնելը հեշտ էր, բայց դժվար։ Միշտ ընկերներիս հետ սարից ընկնում էի։

Շատ լավ անցավ։ Առաջին անգամ էի բարձրունք հաղթահարում, դրա համար դա ինձ համար նոր բան էր։ Եվ նաև առաջին անգամ բարձրացա մինչև վերջ սարի գագաթը։

Բյուրականում

Ճամփորդությունը շատ լավ անցավ։ Գնացինք երկու տեղ՝ աստղադիտարան և մեծ աստղադիտարան։

Սովորական փոքր աստղադիտարանում նայեցինք տարբեր աստղեր։ Տեսանք տարբեր կենդանակերպի նշաններ և այլ այդպիսի բաներ (Օրինակ՝ տեսնաք Մեծ արջին, Խեցգետին, Կույս, Կշեռք, Աղեղնավոր, Առյուծ և այլն։)։ Մեծ աստղադիտարանում տեսանք ահավոր մեծ աստղադիտակ։ Նաև մեզ թողեցին մտնել այնտեղ։ Զարմանալի էր, ինչպես էին այդպիսի ահռելի աստղադիտակ պատրաստել։

Ուսումնասիրեցինք, նայեցինք, նկարվեցինք մի խոսքով ամեն ինչ լավ անցավ։

Սպասելիքներ

Ճամփորդությունը իհարկե անցավ լի արկծներով, սակայն շատ կցանկանայի տեսնել մոլորակները։ Ամենաշատը կցանկանայի տեսնել իմ սիրելի մոլորակը՝ Յուպիտերը։ Ընդհանուր առմամբ ես իմ ընկերեների հետ ացնցկացրեցի լավ ժամանակ։

Գյումրի

Հունվարի 15 մենք Mrs. Anahiti և ընկեր Նվարդի յետ գնացինք Գյումրի։ Սկզբից մենք գնացինք կայարան, իսկ հետո նստեցինք գնացք։ Երեք ժամից հետո մենք հասանք Գյումրի։ Նստեցինք ավտոբուս և շարժվռցինք դեպի մեր հյուրատուն։ Հյուրատանը մենք մեզ ընտրեցինք սենյակը, տեղավորվեցինք և մի փոքր հանգստացանք։ Հաց ուտելուց հետո գնացինք հոլերի կամ ֆռիկների գործարան։ Բացի հոլերից մեզ նաև ցույց տվեցին նկարներ,որոնք իրենք իրենց ձեռքերով շշերի միջոցով պատրաստել էին նկարներ։ Ամեն մի պատկերում մի բան էր պատկերված։ Նաև մեզ ցույց տվեցի մի շատ հետաքրքիր խաղ, որւ կոչվում է Տեյմորտակ։ Հետո մենք մի փոքր զբոսնեցինք Գյումրիով և գնացինք եկեղեցի։ Երբ հասանք Հյուրատուն մենք մի փոքր ընթրեցինք, իսկ հետո մի փոքր խաղացինք։ Ժամը 11 գնացինք քնելու։ Առավոտյան ժամը 9 մենք արթնացանք գնացինք նախաճաշելու։ Հետո գնացինք 32 դպրոց։ Այնտեղ մենք ներկայացրինք և պատմեցինք Մխիթար Սեբաստացկ կրթահամալիրի մասին։Երբ վերադարցան հյուրատուն մենք հավաքվեցինք և շարժվեցինք դեպի կայարան։ Ժամը 9 մենք հադանք Երևան։ Ես շաը տպավորված եմ այս ճամփորդությամբ։ Շատ հավանեցի Գյումրին։ Հուսով եմ նորից կվերադառնամ այս քաղաքը։