
Изображение

Ինչպես գիտենք մարդը համարվում է հասարակական էակ։ Մենք ամեն մեկս համարվում ենք մարդկային հասարակության անդամ, բացի այդ համարվում են ընտանիքի, ազգի կամ այլ տեղի անդամ։
Հասարակությունը կազմված է տարբեր չափերի խմբերից։ Դրանից մի մասը առաջանում են ինքնաբերաբար, օրինակ դրանցից մեկը ընտանիքն է։ Որոշները ստեղծվում են պետական մարմինների որոշմամբ, օրինակ՝ բանակը։ Խմբերը լինում են կայուն, որոնք գոյություն ունեն երկար ժամանակ, իսկ կան խնմբեր որոնք կարճ գոյություն ունեն։
Սոցիլիական խմբերը համարվում են մարդկանց խավերը, շերտերը և այլն։ Հասարակության հարաբերություն ուսումնասիրող մասնագիտություններից է սոցիոլոգը։
Երբ մեր կոկորդը չորանում է մենք ցանկանում ենք ջուր խմել, երբ երկար ժամանակ չենք սնվել այդ պահին ցանկանում են ինչ-որ բան ուտել, առավոտյան արթնանալիս մենք գնում ենք դպրոց։ Այդ երևույթը կոչվում է պահաջմունք, այսինքն պահաջմունքը դա ինչ-որ բանի կարիքն է, որը մադը զգում է։ Եթե չլիներ պահաջմունքը մարդը կկորցներ իր կենսագործունեությունը և իր զարգացումը արդյունք չէր ունենա։
Մարդը ունենում է 3 տեսակի պահաջմունքներ, դրանք են՝ կենսաբանական, հասարակական և հոգևոր։
Կենսաբանական պահանջմունքները զանազան են։ Դրանք են, օրինակ՝ ջրի, սննդի, ցրտից պաշտպանվելու, ցավին դիմադրելու և այլ պահանջմունքները։
Յուրքանչյուր մարդ ցանկանում է շրջակա միջավայրում լավ տպավորություն թողնել կամ մյուսների կողմից ընդունված լինել։ Այդպիսի և նման պահանջմունքները կոչվում են հասարակական պահանջմունքներ։
Հոգևոր պահանջմունքները կենսաբանականի պես լինում են զանզան։ Օրինակ՝ մեր առաջին հոգևոր պահանջմունքներից է իմանալ շրջակա միջավայրը, որտեղ մենք ապրում ենք, բացի այդ նաև հոգևոր պահանջմունք է, օրինակ՝ ինքներս մեզ իմանալու պահանջմունքը և այլն։
Շրջապատող միջավայրը, մարդու բնակության և իր գործունեության միջավայրն է։ Հիմնականում ասելով շրջակա միջավայր հասկնաում ենք հենց մեզ շրջապատող միջավայրը, սակայն այն ունի առավել լայն հասկացություն։
Մարդը կենդանի է, այսինքն այն կապ ունի բնության հետ և դրանով կարելի է եզրակացնել, որ մարդը առանց բնության չի կարող ապրել։ Կարելի է ասել, որ բնությունը այն միջավայրն է, որտեղ մարդը գոյատևում է։
Սակայն մենք նաև գիտենք, որ մարդը հասարակական էակ, այսինքն՝ այն չի կարող գոյատևել միայն բնության միջավայրում և դրա համար նա ստեղծում է նաև հասարակական միջավայր։
Դարերի ընթացքում մարդիկ ստողծում են տարբեր իրեր, որոնք օգնելու են մարդուն ապրել հասարակական և բնական միջավայրում։ Նրանք ստեղծում են, օրինակ՝ խոհանոցի պարագաներ, գործիքներ, խանապարհներ, տներ և այլն։
Ասեմ նաև, որ ասում են, որ մարդիկ ապրում են երկրորդ բնության մեջ։ Դա այն բնությունն է, որը հենց մարդն է ստեղծել, օրինակ՝ գործարանները, ջրամբարները, օդանավակայանները, քաղաքները և այլն։