Անանիա Շիրակացու ծննդյան թիվը մինչև հիմա անհայտ է, սակայն նրա մասին կան այլ տեղեկություններ։ Անանիա Շիրակացին եղել է Անանիա գյուղից։ Նախնական կրթությունը նա ստացել է Դպրեվանքի դպրոցում, որտեղ սովորել է Աստվածաշունչը և Սողոմն Սողոմոսարանի գիրքը, արից հետո նաև, որոշում է շարունակել իր ուսումը։ Քանի որ Հայաստանում այդ ժամանակ գիտական գրքերը շատ քիչ էին, Անանիա Շիրակացին մեկնում է դեպի Բյուզանդիա։
Մի քանի ամիս անց նա հանդիպում է իր ծանոթներին և նրանք նրան հայտնում են Տյուքիկոս Բյուզանդացու մի գիտունի մասին, որը ապրում էր Տրապիզոնում։ Եվ այդպես Անանիա Շիրակացին ութ տարի սովորում է Տյուքիկոսի մոտ, որից ստանում է հիանալի կրթություն։ Նրա կրթությունը ստանալուց հետո նա վերադառնում է Հայաստան, բացում է իր դպրոցը և սկսում է գրել զանազան դասագրքեր։
Նրա իմացած ոլորտների քանակը շատ մեծ է։ Նա զբաղվել է փիլիսոփայությամբ, աստղագիտությամբ, աշխարհագրությամբ, մաթեմատիկայով, տոմարագիտությամբ, ալքիմիկոսությամբ։ Նրա աշխատանքներկի մեջ շատ է նշել աստղագիոտության գործնական կիրառությունները։ Մաթեմատիկական բովանդակություն ունեցող աշխատանքներից ամենաարժեքավորը թվաբանության դասագիրքն է՝ գումարման, հանման, բազմապատկման և բաժանման գործողություններն ամփոփող աղյուսակներով։
Այժմ պահպանվել են Անանիա Շիրակացու զանզան աշխատանքները, օրինակ՝ «Տիեզերագիտությունը», «Կենդանակերպի համաստեղությունների մասին», «Ամպերի և մթնոլորտային նշանների մասին», «Արեգակի ընթացքի (շարժման) մասին» և այլ աշխատաքնենրը։
Անանիա Շիրակացու խնդիրները մեզ միայն փոքր մասն է հասել, սակայն որոշները պահպանվել են։ Ահա Անանիա Շիրակացու որոշ խնդիրներից մեկը։
Հին Աթենքում կար ջրհոր, որը լցվում էր 3 խողովակներից: Խողովակներից մեկը ջրամբարը լցնում էր 1 ժամում, մյուսը` 2 ժամում, իսկ երրորդը` 3 ժամում: 3 խողովակները միասնի քանի՞ ժամում կլցնեն ջրհորը: «Անանիա Շիրակացի, VII դար»