Ինքնակրթությոն (Հայոց լեզու, գրականություն) || 23.05.2023

Ինքնակրթությունը՝ որպես մասնագիտական կողմնորուշում

Ինքնակրթությունը կարող է լինել զարգացման և ուսուցման բավականին լավ միջոց, որը նաև օգտագործվում է, որպես մասնագիտական կողնորոշում։ Մասնագիտական ինքնակրթությունը օգնում է մարդուն ընդլայնել մարդու գիտելիքները և հմտությունները, իր ընտրած մասնագիտության ոլորտում։

Ժամանակները փոփոխվում են և ինքնակրթությունը գնալով ավելի կարևոր է դառնում: Ինքնակրթության շնորհիվ մարդը կարող է դառնալ ավելի հմուտ մասնագետ՝ իր ընտրած ոլորտում։ Ինչպես նաև մարդը միշտ տեղյակ է լինում իր ոլորտի վերջին նորություններից։

Այս դարում արդեն գոյություն ունեն բազմաթիվ աշխատանքային գործիքներ, որոնց միջոցով ինքնակրթությունը դարձել է ավելի հեշտ և արդյունավետ։ Այս ժամանակաշրջանում էլ բավականին մեծ պահանջարկ ունեն օնլայն դասընթացները և վեբինարներ։ Այդ իսկ պատճառով մարդկանց մեծամասնությունը նախընտրում են համալսարաններում սովորելու փոխարեն զբաղվել ինքնակրթությամբ։ Հիմա ունեմ բազմաթիվ ծանոթներ, ովքեր զբաղվում են ինքնակրթությամբ և բավականին գոհ են: Մեծամասնությունը սովորում են վեբինարների և օնլայն դասընթացների օգնությամբ: Հիմնական մասնագիտությունները, որոնք մարդիկ նախընտրում են սովորել օնլայն դասընթացների միջոցով, դրանք են՝ մարկետոլոգը, SMM մասնագետը, մոնտաժորը, անիմատորը, դիզայները և այլն։

Ուզում եմ պատմել մի փոքր իմ մայրիկի մասին, ով ինքնակրթությամբ կարողացավ բացել իր բիզնեսեսը։ Առաջին հերթին նա համացանցում տեսավ նյութ, որը հատուկ սարքերի միջոցով մրգերից պատրաստում էին համեղ մրգային չիպսեր և թթու լավաշներ(պաստեղներ)։ Մայրիկիս այդ ոլորտը հետաքրքրեց և որոշեց բացել իր բիզնեսը: Ուսումնասիրելով, թե ինչպես ճիշտ պատրաստել մրգային չիպսերը և պաստեղները նա արդեն ընկավ հունի մեջ: Տեսնելով, որ օնլայն վաճառքը բավականին արդյունավետ կլինի, քան խանութ բացելը, նա սկսեց անցնել տարբեր օնլայն դասընթացներ մարկետինգի հետ կապված, բացելով իր ինստագրամյան էջը: Այս պահին մայրիկս այդ գործով զբաղվում է արդեն 3 տարի և այն բավականին արդյունավետ է: Ահա ինչպես ինքնակրթությամբ կարող է հասնել բարձրունձների:

Տնային աշխատանք (Հայոց լեզու, գրականությունը)․ Նախագիծ || 20.05.2023

9-րդ դասարանի թեստերը՝ որպես գիտելիքի ստուգման ձև

Ուսուցիչներից մեծամասնությունը աշակերտի գիտելիքները ստուգելու համար կատարում են գիտելիքի ստուգում՝ թեստերի միջոցով։ Արդյո՞ք այդ թեստերը արդյունավետ են և ցույց են տալիս մարդու իրական գիտելիքները։ Կարևոր է նշել, որ թեստերը գիտելիքների գնահատման գործիքներից է համարվում և ամբողջությամբ չեն սպառում ուսանողի կարողությունների շրջանակը: Նրա կարողությունների ավելի ամբողջական ընկալման համար կարող են օգտագործվել նաև բանավոր պատասխաններ, նախագծային աշխատանք, թեստեր և ստուգման այլ ձևեր:

Նման թեստերի նպատակն է գնահատել, թե ուսանողը որքանով է հասկանում և յուրացնում ուսումնական նյութը, ինչպես նաև վերլուծության, քննադատական ​​մտածողության և գիտելիքները` գործնականում կիրառելու նրա հմտությունները: Թեստերը նաև օգնում են ուսանողներին և ուսուցիչներին բացահայտել տվյալ ուսաննողի թույլ կողմերը և առաջընթացը, ինչը կարող է օգնել հետագա այլ նյութեր լավ յուրացնելու համար:

Տնային աշխատանք (Հայոց լեզու, գրականություն)․ Նախագիծ || 20.05.2023

Կրթական խնդիրներն աշխարհում․ թարգմանություն

Մարդիկ փորձում են պարզել, թե արդյոք մեր երեխաները բավականաչափ սովորում են 21-րդ դարի տնտեսության մեջ իրենց տեղը գրավելու համար: Բայց ինչպես դա անել՝ հաշվի առնելով, որ նույնիսկ չի կարելի կանխատեսել, թե ինչ կլինի տնտեսության մեջ մեկ շաբաթից։ Դա մեզ հստակ ցույց տվեց վերջին ճգնաժամը։ Բոլոր երկրները մտածում են, թե ինչպես սովորեցնել երեխաներին պահպանել իրենց մշակութային ինքնությունը և փոխանցել իրենց մշակութային ժառանգությունը: Միաժամանակ, առանց գլոբալացման գործընթացից դուրս գալու:

Միջազգային մոնիտորինգը ցույց է տալիս, որ կրթության խնդրի էությունը կայանում է նրանում, որ մեր դպրոցն ուժեղ է գիտելիքներով, բայց ամենևին էլ ուժեղ չէ գործնական գիտելիքներով։ Այսինքն՝ դպրոցական ուսումնական ծրագրի բովանդակությունը բարձր մակարդակի վրա է, սակայն ուսանողները հաճախ չգիտեն, թե ինչպես ինտեգրել տարբեր ոլորտների գիտելիքները։

Խնդիրն այն է, որ փորձում են երեխաներին պատրաստել ապագային, բայց հին մեթոդներով։ Այդ իսկ պատճառով միլիոնավոր երեխաներ սկսում են իմաստ չտեսնել դպրոց գալու համար: Նախկինում ուսանողներին ասում էին.

— Դպրոցում լավ սովորես, բուհ կընդուվնես, դիպլոմ կստանաս և անպայման աշխատանք կգտնես․

Այս ժամանակներում երեխաները այլևս այս ամենին չեն հավատում և ճիշտ են անում։ Դիպլոմով, իհարկե, ավելի լավ է, քան առանց դրա, բայց դա արդեն ոչ մի երաշխիք չի տալիս։ Հատկապես վատ է, եթե բարձրագույն կրթություն ստանալու համար ստիպված ես հրաժարվել քեզ համար կարևոր բաներից։


Աղբյուրներ

Ժամանակակից կրթական համակարգի հիմնախնդիրները (ռուսերեն)

Ժամանակակից կրթության հիմնական խնդիրները (ռուսերեն)

Ինչպես լուծել ժամանակակից կրթության խնդիրները (ռուսերեն)

Ավ.Իսահակյան«Սաադիի վերջին գարունը».Վերլուծություն || 19.04.2023

Ստեղծագործության մեջ նկարագրվում է, Սադիի ապրած վերջին գարնան օրը:Նա բավականին ծեր էր և արդեն, կարծես, թե գիտակցում էր, որ նրա վերջը եկել է: Նա զմայլվում էր իր շրջակայի գեղեցկությամբ, հիշելով իր ապրած ժամանակներից տարբեր դրվագներ և հասկանալով, որ այդ տարիները կարծես անցել էին մի գիշերվա պես: Ապրելով այդքան երկար, նա չէր կորցնում հետաքրքրությունը աշխարհի նկատմամբ։

<<Ծնվում ենք ակամա, ապրում ենք զարմացած, մեռնում ենք կարոտով>>։

Այս խոսքերը, կարծես մի նախադասութ՛ամբ նկարագրում են մարդու կյանքը: Ծնվելով անկախ մեր ցանկության, մենք սկսում ենք բացահայտել մեզ համար նոր բաներ, որոնց օգնությամբ մենք ավելի ու ավելի ենք սկսում հմայլվել այս աշխարհով, իսկ մահանալուց գիտակցում են, որ կյանքը կարծես մի ակնթարթում ավարտվեց և այլևս չենք տեսնի այն։

Տնային աշխատանք || (Հայոց լեզու)

Կետերի փոխարեն գրել գ, կ կամ ք

ա. զիգզագ, Վարդգես, արևկեզ, շողոքորթ, թանկագին, թանգարան, մտահոգություն, երկրպագել, դիրքորոշում, հոգեհմա, հմայք, փափագել, պապակված, կարգ, փեղկ, փողք, Օքսեն, աքցան, ձայնակցել, նախկին, նախքան, ջոկել, չօգնել, ծեգ, հոգալ, ճաքել, ճկվել, առաձգական, եղերերգ, տաքդեղ, հեղգ, զուգարան, սերկևիլ, անողոք, մարգարտահոտ, ձգան, շնկշնկան, բարվոքել, կարգապահ, հոգեպարար, հոգեհանգիստ, հանրօգուտ, օրակարգ, մոգական, ոգելից, մեղք, մեղկ, պատրույք, վարագույր, արհավիրք, մակույկ, մարգարեություն, պարգևատրել, առինքնել, պնակալեգ, պատարագել, երգել, երկնել, երաշխիք, վարաք, մարագ, դարակ, կարագ, նորոգել, բազրիք, բողկ, անօգնական, չտքավոր, անարգանք, անհարգի, հաստիք, դրասանք, օրհներգ, արմունկ, այգվետ, գոգնոց, դիցուկ, վարքուբարկ, տարերք, համերգ։

Մարդկանց էմոցիանները || Հետաքրքիր փաստեր էմոցիանների մասին||

Այս նյութում ես ներկայացնելու եմ տարբեր հետաքրքիր փաստեր մարդկանց էմոցիանների վերաբերյալ և բացի այդ կուսումնասիրենք մադկանց հիմնական էմոցիանները:

Խոսենք նախ մարդու հիմնական էմոցիանների մասին, դրանք են՝ ուրախությունը, զարմանքը, տխրությունը, վախը, ջղայնությունը և զզվանքը:

Զգացմունքները կարևոր դեր են խաղում մեր կյանքում, ուստի դրանց ազդեցությունը սովորաբար բաժանվում է չորս հիմնական գործողությունների, դրանք են՝

1. Մոտիվացիոն կարգավորիչ

Նման զգացմունքներ առաջանալուց այն որոշում է մարդու հետագա վարքը, իսկ երբեմն նաև արգելափակում է մտածողությունը:

2. Հաղորդակցական

Հենց այս գործողության օգնությամբ մենք հասկանում ենք, թե մարդը հոգեպես և ֆիզիկապես, ինչ վիճակում է գտնվում։

3. Ազդանշային

Այս գործողության ընթացքում արտահայտիչ ժեստերը և դեմքի արտահայտությունները ուրիշներին ազդանշան են տալիս մեր ցանկությունների և կարիքների մասին:

4. Զգացմունքների ազդանիշ

Այս գործողության ազդեցությունը թույլ է տալիս, որոշ դեպքերում ակնթարթային արձագանքել և փրկել մարդուն վտանգավոր իրավիճակներում:

Հիմա կներկայացնեմ մի քանի հետաքրքիր փաստեր էմոցիանների մասին:

— Էմոցիանները մեր ամենաուժեղ մոտիվատորներն են։ Հենց նրանք են ղեկավարում մեր գոյատևելու, շփվելու և բարոյական չափանիշների համապատասխան վարքագծի մեր ցանկությունը:

— Ամենազզվելի էմոցիան ուրախությունն է։ Ձեզ երևի հետաքրքիր կլինի, թե ինչու է այդպես։ Իրականում այդ էմոցիան միայն ուրախություն չի նշանակում, այլ նաև՝ գորովանք, էյֆորիա և այլն։

— Զգացմունքները կարող են տևել վայրկյանից մինչև մի քանի րոպե: Մենք բացասական հույզեր ենք ապրում ավելի երկար, քան դրականը:

— Տրամադրությունը ավելի մշտական բան է, քան զգացմունքները: Մենք կարող ենք դրա մեջ մնալ մի քանի րոպեից մինչև մի քանի օր։ Այն նաև ազդում է մեր զգացմունքների վրա: Օրինակ, եթե դուք լավ տրամադրություն չունեք, զայրույթը կստիպի ձեր արյունը սովորականից շատ ավելի եռալ։

— Սերը զգացմունք չէ։ Սա մի վիճակ է, որի ժամանակ կարող ես զգալ բազմաթիվ զգացմունքներ՝ ուրախություն, տխրություն, կարոտ, զայրույթ և այլն:

— Ինքնագիտակցությունը ամեն ինչի բանալին է։ Որքան շուտ ճանաչեք զգացմունքը, այնքան ավելի շատ եղանակներ կունենաք դրա դեմ պայքարելու համար:

Դասարանական աշխատանք ||(Հայոց լեզու)

1.

Վաղեմի — նոր
Հեռավոր — մերձավոր
Կորովի — անզոր
Զարդարուն — անպաճույճ
Լեփ-լեցուն — դատարկ
Գեղանի — տգեղ
Ժպիրհ, լերկ

2.

Պղտոր — ականակիտ
Մեծամիտ — համեստ
Սեղմ — ծավալուն
Փորձառու — անվարժ
Համերաշխ — պառակտված
Ծանրաշարժ, բղջախոհ

3.
Հակիրճ — ընդարձակ
Փափուկ — կարծր
Ձեռնտու — անշահավետ
Զարդարուն — անպաճույճ
Անուժ — զորեղ
Իրազեկ — անտեղյակ
Հուսաբեկ, տնանկ

4.
Պարսավել — դրվատել
Հեկեկալ — ծիծաղել
Վաստակել — վատնել
Ձգտել — խուսափել
Հյուրընկալել — արտաքել

Ջլատել, համախմբել, վստահել զոհել

5.

Ուղղագիծ — բեկբեկուն
Անշուք — զարդարուն
Անտեղի — պատշաճ
Ստորին — գերագույն
Ջինջ — պղտոր
Ծույլ — ջանասեր
Անհապաղ, բարեսիրտ

Դասարանական աշխատանք (Հայոց լեզու) || 05.04.2023

1.

Բերկրալից — Թաղծոտ

Փուտկոտ — Դանդաղկոտ

Կանուխ — Ուշ

Համակ —

Բիրտ — Քնքուշ

Թեժ — Մարմանդ

Ձախօղակ —

Երկչոտ — Համարձակ

2. Պատվարժան — Անարգ

Պարփակ —

Կողմ — Դեմ

Տհաճ — Դուրեկան

Ժուժկալ — Անզուսպ

Թավ — Նոսր

Թեթևասահ — Ծանրաքայլ

Հրաշեկ —

3.

Տերևազուրկ — Սաղարթախիտ

Հեզիկ — Դժգույն

Սինլքոր — Վեհանձն

Երանգաբառ —

Սննանք —

Համր — խոսուն

Խորդուբորդ — Ողորկ

Չոր — Տամուկ

Դասարանական աշխատանք (Հայոց լեզու) || 01.03.2023

Խոսրով Երկրորդը հիմնադրեց Դվին մայրաքաղաքը՝ բարձր միջնաբերդով, ատամնավոր ու բրգաշատ կրկնակի պարիսպներով, փարթամ այգիներով, մեծատարած ծառաստանով, որ կոչվում է հիմնողի անունով՝ Խոսրովի անտառ։

Փոքր անց գուսանները արդեն գտնվում էին քաղաքի հրապարակում՝ երեք կողմից շրջապատված արհեստավորների կրպակներով, չորրորդ կողմում՝ Դվինի եկեղեցին էր՝ իր բարձր պարսպով, գմբեթհարդ տանիքով՝ խաչը գլխին և կամարակապ ու խաչաքանդակ դռներով, երկու կողքին աղբյուրներ՝ սառնորակ, քաղցրահամ ջրով։

Դիմավորողներից երկրորդը քաղաքի բերդապետն էր՝ ճաղատ և գիրուկ զորական, թրով ու զինվորական նշաններով։ Երրորդը քաղաքապետն էր՝ բարձրահասակ, սպիտակ դեմքով ու լայն ճակատով մի հույն՝ կեղծ ժպիտով և շինծու քաղաքավարությամբ։

Ամեն ինչ գրքի ստեղծան մասին || (Գրականություն, հայոց լեզու)

2.Ամեն ինչ գրքի ստեղծան մասին․ համացանցային ուսումնասիրություն, պարտադիր՝ թարգմանական նյութերով

Ինչպես են առաջացել առաջին գրքերը

Երբ հնագույն քաղաքակրթությունները սկսեցին զարգանալ, սկսեցին առաջանալ նամակների համակարգերը (սիստեմաները)։ Այդ ժամանակներից մարդիկ սկսեցին գրել ամենուր՝ քարերի, ծառերի և այլ բաների վրա։ Ինֆորմացիան լավ պահպանելու համար մարդիկ սկսեցին գրել չոր կավի վրա, նրանց վրա գրելով վառարանի կրակի միջոցով։

Պապիրուս

Եգիպտացիները եղել են առաջին մարդիկ, ովքեր ստեղծել են թղթի նման նյութ։ Դա բոլորին ծանոթ պապիրուսն է, որոնք պատրաստում էին քսելով համանուն բույսի հարթ ցողունները։ Դրանից հետո եգիպտացիները սկսեցին պապիրուսները թերթերը իրար վրա կպցնել, որից ստանում էին գալարներ։ Այնուհետև պապիրուսի ցողունները թրջում էին ջրի մեջ, պատրաստելով ներկը ածուխից։ Պատրաստի թերթերը փաթաթում էին ձողերի վրա:

VI դարերում պապիրուսը դարձել էր ամենահայտնի գործիքը ինֆորմացիա ֆիկսելու համար։ Սակայն այն այդքան էլ լավ նյութ չէր, քանի որ հաճախակի փշրվում և հնանում էր։

Եվ նորից մի քանի տարի անց մարդիկ սկսեցին գրել հորթի կամ այծի կաշին, դրանք համեմատ ավելի թեթև էին, նաև մեկ թերթի երկու կողմում կարելի էր գրել: Այս թղթի տեսակը ստեղծել էին հին քաղաքում՝ Պերգամեյում, և դրա համար այդ թուղթը կոչեցին պերգամենտ:

Պերգամենտ

II և IV դարերում հռոմեացիները սկսեցին պերգամենտի կամ պապիրուսի թերթերը կարել փայտե կափարիչների միջև։ Այդ ձևը կոչվում էր կոդեքս, և ըստ էության ուներ նույն կառուցվածքը, ինչ ժամանակակից գրքերը։ Կոդեքսը շատ ավելի հարմար էր ընթերցողին և ավելի հեշտ էր տեղափոխել ու պահելը:

Գրքի պատմության հաջորդ կարևոր նորամուծությունը թղթի ստեղծվելն էր ու բլոկ տպագրության օգտագործումն էր: Առաջին թուղթը պատրաստել էիբ Չինաստանում։ Թուղթը բավականին հարմար էր ստացվել, իսկ այն պատրաստելը ավելի էժան ու հեշտ էր։ Թղթի վրա տպված տեքստի առաջին հայտնի օրինակները բուդդայական աղոթքների փոքրիկ մագաղաթներն են՝ վեց սանտիմետրից մի փոքր ավելի լայնությամբ, որոնք պատվիրվել են ճապոնական կայսրուհի՝ Սյոտոկոն:

Ինչպես են հիմա պատրաստում գրքերը

Այս պահին մանրամասն կուսումնասիրենք և կտեսնենք ինչպես են պատրաստում գրքերը հիմա:

Առաջին փուլ. Խմբագրություն

Հեղինակի ձեռագիրը երկար ճանապարհի միայն սկիզբն է, որի առաջին փուլը գրքի հրատարակման նախապատրաստումն է։ Սա շատ կարևոր, վճռական քայլ է։ Իսկ արդյունքն այստեղ մեծապես կախված է գրողի և ամբողջ թիմի աշխատանքը՝ խմբագիր, սրբագրիչ, դասավորության դիզայներ, դիզայներ։

Երկրորդ փուլ. Գրքի արտադրման արտադրությունը

Երկրորդ փուլում, երբ արդեն գրքի դիզայնը պատրաստ է լինում, գրքի բովանդակությունն էլ նույնպես, գիրքը տարվում է տպագրվելու: Սովորաբար էջերի թիվը 8-ի, և որպես կանոն, մեքենաները տպում են միանգամից 32 էջ մեկ թերթում: Ժամանակակից տպագրական մեքենան հսկա մեքենա է, որը հասնում է 8 մետր լայնության և 40 մետր երկարության: Իսկ այն կշռում է 97 տոննա: Ընդ որում, թղթի յուրաքանչյուր ռուլետը կշռում է 360 կիլոգրամ։

Երրորդ փուլ. Տետրակներ

Երրորդ փուլում արդեն գրքի թերթերը կտրված է էջի սահմանների երկայնքով, որից հետո այն ավտոմատ կերպով ծալվում է այնպես, որ դրանք կանգնեն ճիշտ հերթականությամբ:

Չորրորդ փուլ. Գրքի բլոկի հավաքում

Չորրորդ փուլում արդեն թերթերը միացվում են, կարվում, սոսնձվում կամ օգտագործվում են երկու մեթոդներից մեկը։ Պատրաստի բլոկը կտրատում են, սեղմում են, ամրացնում են ողնաշարի վերին և ստորին եզրերը հատուկ հյուսով, որը կոչվում է կապտալ։

Հինգերորդ փուլ. Կազմ

Մինչդեռ պատրաստում են գրքի էջերը, մի այլ ցեխում պատրաստում են գրքի կազմը: Գրքի կազմը հիմնականում պատրաստում են ստվարաթղթից: Սակայն կազմը նաև պատրաստում են սինթետիկ և լամինացված թղթից, կամ էլ կաշիից:

Վեցերորդ և ամենավերջին փուլը. Գրքի հավաքումը

Վերջին փուլում գրքի թերթերը ամրացնում են կազմին և ահա գիրքը պատրաստ է:

<<Ամենամեծ գիրքը փոքրիկների համար>>

Աշխարհի ամենամեծ գրքերը

Ամենամեծ գիրքը ստեղծվել էր Ռուսաստանում, 2004թ․ — ին։ Այդ գիրքը անվանումն է՝ <<Ամենամեծ գիրքը փոքրիկների համար>>։ Գրքի երկարությունը 6 մետր է, իսկ լայնությունը՝ 3, կշիռը՝ 492կգ։ Գիրքը ունի ընյդամենը 4 էջ և մեջը ներառում է 12 բանաստեղծություն։

Magnificent Maps: Power, Propaganda and Art

Մինչև այդ ամենամեծ գիրքը եղել էր <<Սուպերգիրքը>>-ը, որը ստեղծվել էր 1979թ․, Աերիկայի՝ Դենվեր քաղաքում։ Կշիռը՝ 252,6կգ, չափերը 2,74 x 3,07 մետր։ Այդ հսկան ուներ 300 էջ։

Կա նաև մեկ այլ մեծ գիրք, որը կոչվում է Magnificent Maps: Power, Propaganda and Art(թարգ․ Հոյակապ քարտեզներ. ուժ, քարոզչություն և արվեստ), որտեղ հավաքված է 37 քարտեզ։ Նրա բարձրությունը 1,75 մետր է, լայնությունը՝ 1,9 մետր։ Այն Ատլասի նման է և ստեղծվել էր 1660թ․, որը հատուկ պատրաստել էին Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ II-ի համար։ Այդ գիրքը նրան նվիրել էր, հոլանդացի վաճառական՝ Յոհաննես Կլենկեն։

Աշխարհի ամենափոքր գիրքը

Սայմոն Ֆրեյզերի համալսարանի լաբորատորիայի մասնագետները ստեղծել էին աշխարհի ամենափոքր գիրքը։ Դրանում ինչ-որ բան կարդալու համար հարկավոր է օգտագործել էլեկտրոնային մանրադիտակ, որովհետև այդ գրքի չափերն հասնում են, ընդամենը՝ 0,07×0,1 մմ-ի: Ամենափոքր գրքի թողարկումը նախաձեռնել է հրատարակիչ՝ Ռոբերտ Չապլինը և համալսարանական գիտնականները՝ Լի Յանգի և Կարեն Կավանագի օգնությամբ։ Իհարկե, գիրքը բովանդակություն ունի. Նրա անունն է «Teeny Ted from Turnip Town»: Սա հեքիաթ է երեխաների համար դեռահաս Թեդի մասին: Գրքի հեղինակն է Մալքոլմ Դուգլաս Չապլինն է, իսկ գրի ստեղծման գաղափարը պատկանում է հրատարակիչ՝ Ռոբերտ Չապլինին՝ հեղինակի եղբորը։

<<Ադամանդե սուտրան>>

Առաջին թվագրված տպագիր գիրքը

Առաջին թվագրված տպագիր գիրքը՝ բուդդայական <<Ադամանդե սուտրան>>-ն է։ Լույս է տեսել 868թ․ մայիսի 11-ին։ Այս հինգ մետրանոց թղթե մագաղաթը, որը լցված է հիերոգլիֆներով, հայտնաբերվել է Չինաստանում 1907 թվականին։ Եթե ​​գիրքը համարենք ոչ թե մագաղաթներ և ոչ թե սալիկներ, այլ իրար ամրացված թերթեր, ապա էտրուսկները ստեղծել են ամենահին գիրքը։ Այն պատրաստվել է մոտ 600 մ.թ.ա. ե. և բաղկացած է վեց ոսկե թիթեղներից, որոնք միացված են երկու ոսկե օղակներով:

Ամենահայտնի գիրքը աշխարհում

Աշխարհի ամենաընթերցված գիրքը <<Աստվածաշունչը>>-ն է։ Այն թարգմանվել է աշխարհի 2000 լեզուներով և հրատարակվել է մոտ 3,9 միլիարդ գիրք։ Քրիստոնեական գրությունները մոտ 4000 տարեկան են, բայց ամեն տարի դրանք մնում են աշխարհի ամենահայտնի գրքերի առաջին հորիզոնականում։

Ամենահայտնի գրքի ժանրերը

Ասում են, որ գրականության ժողովրդականությունը կախված է ընթերցողի տարիքից, հետաքրքրություններից։ Գրողների համար ամենաշահութաբեր ժանրը՝ գեղարվեստական ​​գրականությունն է։ Մասնավորապես, գնորդների շրջանում տարածված են դետեկտիվները։

Հեղինակները կարծում են, որ ընթերցողներին գրավում է.

  • Սեր և մելոդրամա.
  • Գաղտնիքը. Դետեկտիվ պատմությունները կարևոր են ինտրիգներով․
  • Ֆանտաստիկա և գիտաֆանտաստիկա.
  • Թրիլլերներ և սարսափներ.
  • Պատանեկան գրականություն.

Իմ կարծիքը գրքերի վերաբերյալ

Այս ժամանաշրջանում մարդիկ սկսել են քիչ գրքեր կարդալ։ Դրա փոխարեն նայում են տարբեր սետահոլովակներ, կարճամետրաժ վիդեոներ, ֆիլմեր, աուդիոգրքեր և այլ բաներ, մտածելով, որ ինքնակրքվում են և ստանում են նոր գիտելիքներ։ Սակայն իմ փորձից ելնելով կարող եմ ասել ասալ, որ կարդալով ինֆորմացիան ավելի լավ ես հիշում, քան լսելով կամ դիտելով։ Բացի այդ գիրքը բազմաժանր է և ունի բազմազան ժանրեր։ Կարդալով տարբեր ժանրերի գրքեր, դու ամեն անգամ գնում ես մի ուրիշ աշխարհ և կտրվում ես իրականությունից։ Դու մոռանում ես քո խնդիրները, քո բոլոր գործերը և անելիքները։ Կարծում եմ գիրք կարդալու և տեսահոլովակ դիտելու մեջ մի այլ կարգի մեծ տարբերություն կա։

Աղբյուրներ՝

Как создавались первые книги

Как рождается книга: секреты изготовления бумаги

Интересные факты: как делают книги

Самая большая книга в мире

Самая маленькая книга в мире

Как называлась первая книга?

ТОП-15 САМЫХ ЧИТАЕМЫХ КНИГ МИРА

Самые популярные книги и литературные жанры в мире