Ֆոտոսինթեզ․ Քլորոֆիլ․ || (Կենսաբանություն)

ֆոտոսինթեզ դա քիմիական գործընթաց է, որն անհրաժեշտ է մեր մոլորակի վրա կյանքի համար, ինչպես մենք գիտենք: Սա այն ճանապարհն է, որով դեռ բույսերը գնում են օդում ածխաթթու գազը թթվածնի վերածելու համար: Այս թթվածնի շնորհիվ է, որ երկրային բոլոր կենդանի էակները կարող են բնակվել երկիր մոլորակում:

Ներկայիս անտառահատումները հանգեցրել են ավելի ու ավելի քիչ ածխածնի առգրավման և ավելի շատ ջերմոցային գազերի արտանետումների, ինչը հանգեցնում է. մթնոլորտի տաքացում և ավելի ծայրահեղ կլիմայի փոփոխություն. Կլիմայի փոփոխության սցենարներում ֆոտոսինթեզի կարևորությունը մեծանում է։

Բույսերի ֆոտոսինթեզի համար անհրաժեշտ է քլորոֆիլի առկայությունը, քլորոֆիլը՝ գունանյութ, որը զգայուն է արևի լույսի նկատմամբ և այն գունանյութ է, որը բույսերին տալիս է յուրահատուկ կանաչ գույն: Այս տեսակի պիգմենտը գոյություն ունի քլորոպլաստներում, որոնք բույսերի բջիջներում տարբեր չափերի բնորոշ բջջային կառուցվածքներ են:

Ֆոտոսինթեզը լինում է երկու տեսակի՝ թթվածնային և անօքսիգեն։

  • թթվածնային ֆոտոսինթեզ արտադրում է բույսերի համար օգտակար շաքարներ, սպառում է ածխաթթու գազ (CO2) և արտադրում է թթվածնի կողմնակի արտադրանք (O2): Այս տեսակը կարևոր է շնչառության համար, քանի որ այն հակադրվում է գազի փոխանակմանը:
  • Անօքսիգեն ֆոտոսինթեզ, ֆոտոսինթեզի մի տեսակ, որը չի արտադրում թթվածին (O2), բայց օգտագործում է արևի լույսը ջրածնի սուլֆիդի (H2S) մոլեկուլները քայքայելու համար։ Այս կերպ այն ծծումբ է արձակում շրջակա միջավայր կամ այն ​​կուտակում է բակտերիաների մեջ, որոնք կարող են տեղափոխել ծծումբ:

Սննդառություն․ Ավտոտրոֆներ, հետերոտրոֆներ || (Կենսաբանություն)

Կենդանի օրգանիզմների բնութագրական հատկանիշներից է սննդառությունը:

Սննդառությունը կենդանի օրգանիզմի կողմից տարբեր նյութերի կլանումն է սեփական գոյությունն ապահովելու նպատակով:

Սնունդ կարող է ծառայել և անօրգանական նյութը (ջուրը, ածխաթթու գազը), և օրգանականը (շաքարը, ճարպը և այլն) և ամբողջական կենդանի օրգանիզմը:

Ըստ սննդառության եղանակի կենդանի օրգանիզմները բաժանվում են երեք խմբի.

  • ավտոտրոֆներ- էներգիա են ստանում արևից:
  • հետերոտրոֆներ — էներգիա են ստանում օրգանական նյութերի քայքայումից:
  • միքսոտրոֆներ — էներգիա կարող են ստանալ և արևից և օրգանական նյութերից:

Ավտոտրոֆ սննդառության հիմնական ձևը ֆոտոսինթեզն է:

Բույսը արմատներով հողից կլանում է ջուր, իսկ տերևներով` օդից ածխաթթու գազ: Այդ անօրգանական նյութերից լույսի ազդեցությամբ, կանաչ քլորոֆիլի մասնակցությամբ բույսը պատրաստում է օրգանական նյութ` շաքար: Ֆոտոսինթեզի մնացորդ է թթվածինը, որը տերևներով հարստացնում է օդը:

Ավտոտրոֆ օրգանիզմը ֆոտոսինթեզի արդյունքում ջրից և ածխաթթու գազից սինթեզում է շաքար և անջատում թթվածին:


Հետերոտրոֆ սննդառության հիմնական ձևը պատրաստի սննդի որոնումն ու կլանումն է:

Հետերոտրոֆները օգտվում են ֆոտոսինթեզի պատրաստի արդյունքներից` թթվածնից և շաքարից ու դրա վերափոխումներից: Հետերոտրոֆ են բոլոր սնկերը և կենդանիները:

Միաբջիջ կենդանիներում կան որոշ բացառություններ: Երկարամտրակ էվգլենան ունի քլորոֆիլ և կարող է ինչպես ֆոտոսինթեզել, այնպես էլ սնվել հետերոտրոֆ կերպով:

Վիրուսներ (Կենսաբանություն) || Դաս.7

Կյանքի ոչ բջջային ձևեր՝վիրուսներ, կառուցվածքը, կենսագործնեությունը։

Վիրուսներ

Վիրուս, ոչ բջջային կառուցվածք ունեցող հարուցիչ, որը բազմանում է միայն կենդանի բջիջների ներսում։ Վիրուսները վարակում են կյանքի բոլոր բջջային ձևերը՝ կենդանիներից ու բույսերից մինչև բակտերիաներ և արքեաներ։

Վիրուսներն առաջին անգամ նկարագրվել են 1892 թվականին Դմիտրի Իվանովսկու կողմից որպես՝ ծխախոտի բույսերը վարակող ոչ բջջային ախտածիններ։

Բոլոր վիրուսներն ունեն գենետիկական նյութ՝ ԴՆԹ կամ ՌՆԹ։ Սրանք երկար մոլեկուլներ են, որոնք կրում են գենետիկական տեղեկատվությունը։ Բոլոր վիրուսներն ունեն սպիտակուցե կապսիդ, որը պաշտպանում է գեները։ Որոշ վիրուսներ ունեն նաև լիպիդային պատյան, որը շրջապատում է կապսիդը բջջից դուրս գտնվելու ժամանակ։Վիրուսների ձևերը տարբեր են՝ հասարակ պարուրաձևից և իկոսաեդրից (քսանանիստից) մինչև ավելի բարդ կառույցներ։ Վիրուսի միջին մեծությունը կազմում է բակտերիայի մեծության մոտ 1/100-րդը։ 

Վիրուսների էվոլյուցիոն ծագումն ամբողջությամբ պարզ չէ։ Հնարավոր է՝ նրանց մի մասը ծագել է բակտերիաներից։ Էվոլյուցիայում վիրուսները խաղում են կարևոր դեր գեների հորիզոնական տեղափոխման մեջ՝ սրանով նպաստելով գենետիկական բազմազանությանը


Ընտրել որևէ վիրուսային հիվանդություն նկարագրել ախտանիշները, վարակման աղբյուրները, բուժման մեթոդները։

Ջրծաղիկ

Ջրծաղիկը խոշոր չափեր ունեցող ֆիլտրվող վիրուս է, որը նման է գոտևորող որքինի հարուցիչին։ Վիրուսը տարածվում է արագ, սակայն արտաքին միջավայրում անկայուն է։ Վարակման աղբյուրը հիվանդ մարդն է։ Այն տարածվում է օդակաթիլային ճանապարհով՝ հիվանդի հետ անմիջական շփման դեպքում։ Վարակումը երրորդ անձի, խնամքի առարկաների, խաղալիքների միջոցով գործնականում բացառվում է։ Ջրծաղկի նկատմամբ ընկալությունը բավական բարձր է (կոնտագիոզության ցուցանիշը՝ 100%)։ Ավելի բարձր ընկալություն է նկատվում 3-6 ամսական երեխաների մոտ։ Մեծահասակները ջրածաղիկով հիվանդանում են հազվադեպ։ Հիվանդանալուց հետո զարգանում է կայուն իմունիտետ։

Հիվանդության թաքնված շրջանը 11-21 օր է (միջին հաշվով 14 օր)։ Հիվանդությունը սկսվում է սուր, ջերմության բարձրացումով։ Ցանը կարող է հայտնվել մարմնի տարբեր մասերում՝ դեմքին, կրծքավանդակին, ազդրերին, որովայնին։ Սակայն ջրծաղկին խիստ բնորոշ է այն, որ ցանավորումը, որպես կանոն, լինում է նաև գլխի մազածածկ մասում։ Ցանը սկզբում մանր է՝ բծաշտանման բնույթի, որը մի քանի ժամվա ընթացքում վերափոխվում է բշտիկայինի։ 

Զարգանում է նոր ջերմային ալիք և թարմ ցանավորում՝ 24-28 ժամվա ընդմիջումներով։ Ցանային նման ալիքները միջին հաշվով լինում են 3-4 անգամ։ Այդպիսի տարաժամկետության պատճառով տարբեր ցանային տարրերը խայտաբղետ տեսք են ունենում։ Ցանային բշտիկը ոսպի մեծություն ունի, մակերեսը լարված է, փայլուն, պարզ, թափանցիկ պարունակությամբ։ Բշտիկը արագ չորանում է, առաջացնելով գորշագույն կեղև, որը շերտազատվում է 1-3 շաբաթվա ընթացքում և, որպես կանոն, սպի չի առաջանում։ Ջրծաղկային ցան կարող է առաջանալ նաև բերանի, ըմպանի, սեռական օրգանների լորձաթաղանթների վրա։ 

Ջրծաղիկի բարդությունները լինում են եզակի դեպքերում։ Սակայն երկրորդային վարակի գումարման հետևանքով կարող են զարգանալ թարախաբշտիկներ, թարախակույտեր, լնդաբորբեր։ Երբեմն ըմպանի արտահայտված ցանավորման դեպքում, կարող է հայտնվել նաև նեղացող լարինգիտի պատկեր։ Հանդիպում են նաև ջրծաղիկային բնույթի ցերեբելիտներ, թոքաբորբեր, թարախային ականջաբորբեր, կոնյունկտիվիտներ, ամորձաբորբ։

Ջրծաղիկը սպեցիֆիկ բուժում չունի։ Հատուկ ուշադրություն պետք է դարձնել հիվանդի հիգիենիկ պայմաններին, մաշկի և բերանի լորձաթաղանթի խնամքին։ Խորհուրդ է տրվում բշտիկները մշակել 1-2%-անոց մարգանցաթթվական կալիումի կամ մեթիլեն կապույտի սպիրտային լուծույթներով։ Բարդությունների և ծանր ձևերի ժամանակ տրվում են հակաբիոտիկներ։ Հիվանդի գրգռված վիճակը վերացնելու կամ քորը կանխելու նպատակով տրվում են հակահիստամինային դեղամիջոցներ, հանգստացնողներ, կալցիումի պատրաստուկներ, վիտամին C։

Տնային աշխատանք (Կենսաբանություն) Դաս 4

Ցիտոպլազմա, բջջի հիմնական օրգանոիդները

Ցիտոպլազման մածուցիկ նյութ է։ Այն բջջի կենսահեղուկ միջավայրն է, որտեղ տեղակայված են կորիզը, օրգանոիդները և ներառուկները։ Ցիտոպլազման բուսական բջիջներում բջջապատից, իսկ կենդանական բջիջներում գլիկոկալիքսից սահմանազատվում է պլազմայի թաղանթով։ Ցիտոպլազմայում են ընթանում կենսաքիմիական ռեակցիաները։ Ներառուկները (սպիտակուցները, ածխաջրերը, լիպիդները….) ցիտոպլազմայի ոչ մշտական բաղադրիչներն են։ Դրանք առաջանում և ծախսվում են բջջի կենսագործունեության ընթացքում։

Բջիջները մանրադիտակային գոյացություններ են։ Ըստ ձևի՝ լինում են գնդաձև, իլիկաձև, ձվաձև, մտրակավոր և այլն: Յուրաքանչյուր բջիջ կազմված է բջջապլազմայից և կորիզից: Բջջապլազման կիսահեղուկ միջավայր է, պարունակում է բազմաթիվ օրգանոիդներ և տարբեր ներառուկներ: Բջիջներն արտաքինից պատված են բջջապլազմային թաղանթով, որն ունի բարդ կազմություն և կատարում է տարբեր ֆունկցիաներ: Կորիզը պարունակում է միկրոկառուցվածքներ, որոնք կրում են բջջի ժառանգական տեղեկությունները: Բջիջների մեծամասնությունն ունի 1 կորիզ, բայց կան նաև երկու և բազմակորիզավորներ: Կորիզն արտաքինից սահմանազատված է թաղանթով, որի ծակոտիներով դեպի բջջապլազմա կարող են անցնել նույնիսկ խոշոր մոլեկուլներ, որոնք գենետիկական տեղեկություն են փոխանցում բջջային որոշակի սպիտակուցների սինթեզի մասին:

Բջիջների կողմից սինթեզվող որոշ նյութեր կամ վերջնանյութեր հեռացվում են բջիջներից հյութազատության, արտազատության օգնությամբ:
Ժամանակակից դասակարգմամբ բջիջները բաժանում են ըստ հյուսվածքի տեսակի՝ էպիթելային, շարակցական, ոսկրային, մկանային, նյարդային, որոնք կատարում են տարբեր ֆունկցիաներ:

Նախագիծ․ Պատվաստանյութեր (Կենսաբանություն)

  • պարզել պատվաստանյութերի տեսակները
  • համեմատել կորոնավիրուսի պատվատանյութի տեսկաները արդեն վաղուց գործող, ավանդական դարձած պատվաստանյութերի հետ
  • ինչ մեխանիզմով են դրանք ստեղծված, որն է նմանությունները
  • կորոնավիրուսի որ տեսակի պատվաստանյութն է ավելի արդյունավետ, ինչու
  • փորձել մենաբանել պատվաստանյութի նկատմամբ դրական և բացասական կարծիքները

Նախագծի արդյունքները հրապարակել բլոգում։


Պարզել պատվաստանյութերի տեսակները

Մեր երկրագնդում կան բազմաթիվ պատվաստանյութերի տեսակներ տարբեր հիվանդությունների դեմ հաղթահարելու համարա, օրինակ՝ կարմրուկի, քաղցկեղի, կորունավիրուսի, թոքաբորբի և այլն։ Պատվաստանյութերը գործում են արդեն 50 տարի։

Նաև այլ կայքերում գտել եմ պատվաստանյութերի հիմնական տեսակները, դրանք են՝ ռուս․- Анатоксиновые вакцины(հայերեն թարգմանվում է, որպես թոքսոիդային պատվաստանյութեր), որոնք իրենց մեջ պարունակում են թույնի մի տեսակ, որն արտադրվում է տոքսին արտադրող միկրոօրգանիզմների կողմից, ռուս․-Цельноклеточные вакцины(հայերեն թարգմանվում է, որպես ամբողջական բջիջների պատվաստանյութեր), որոնք պարունակում են ամբողջ միկրոօրգանիզմը ոչ ակտիվացված վիճակում և ռուս․-Фракционные вакцины(հայերեն թարգմանվում է որպես, ֆրակցիոն պատվաստանյութեր)

Համեմատել կորոնավիրուսի պատվատանյութի տեսկաները արդեն վաղուց գործող, ավանդական դարձած պատվաստանյութերի հետ

Համեմատել չենք կարող, քանի որ կորունավիրուսի ոչ մի պատվաստանյութի սրվակի վրա գրված չէ նրա բաղադրությունը, այդ իսկ պատճառով համեմատելը անհնար է։

Ինչ մեխանիզմով են դրանք ստեղծված, որն է նմանությունները

Տարբեր պատվաստանյութեր տարբեր մեխանիզմով են ստեղծվում, օրինակ՝ կենդանի պատվաստանյութերն ստացվում են ախտածին մանրէները (բակտերիաներ, վիրուսներ և այլն) տարբեր եղանակներով մշակելով և ոչ ախտածին՝ ավիրուլենտ դարձնելով, սպանված վակցինա ստանալու համար ախտածին մանրէներն ակտիվազրկում են զանազան ֆիզիկական (ջերմություն, ուլտրամանուշակագույն ճառագայթներ) կամ քիմիական (ֆորմալին, ացետոն, սպիրտ, ֆենոլ) ազդակներով։ Քիմիական պատվաստանյութերը պարունակում են մանրէներից անջատված, զտված անտիգենային խմբեր և ունեն սահմանափակ կիրառություն։ ն։ Պատվաստանյութերն արտադրվում են հեղուկ և չոր վիճակում։ 

Կորոնավիրուսի որ տեսակի պատվաստանյութն է ավելի արդյունավետ, ինչու

ԱՀԿ կողմից հավանություն ստացած բոլոր պատվաստանյութերի բարձր արդյունավետությունը հաստատված է՝ ՔՈՎԻԴ-19 հիվանդության ծանր ընթացքից Ձեզ պաշտպանելու առումով։ Ուստի լավագույն պատվաստանութն այն է, որը ձեզ համար ամենից հասանելին է։

Փորձել մենաբանել պատվաստանյութի նկատմամբ դրական և բացասական կարծիքները

Որոշները կողմ են նրան, որպեսզի պատվաստվեն ասելով, որ դրանք օգնելու են նրանց պաշտպանվել վիրուսից, իսկ որոշները ասում են, որ պատվաստվելը անիմաստ է, քանի որ չի օգնելու։ Իրականում, երբ որ դու պատվաստվեցիր չի նշանակում, որ 100% մարդը պաշտպանված է լիելու։ Որոշ մարդիկ նաև մտածում են, որ պատվաստանյութերը կարող են ազդել ԴՆԹ-ի վրա, բայց դա այդպես չէ։ Կան բազմաթիվ վատ և լավ մեկնաբանություններ պատվաստանյութերի հետ կապված։

Տնային աշխատանք (Կենսաբանություն) 23.09.2022

Նուկլեինաթթուներ, դրանց ֆունկցիաները, գենետիկական կոդ

Նուկլեինաթթուները պոլիմերներ են, որոնց մոնոմերները կոչվում են նուկլեոտիդներ։ Այդ նյութերը առաջին անգամ հայտնաբերեն են 19-րդ դարում, շվեյցարացի կենսաքիմիկոս Ֆ․ Միշեսը։ Դրանից հետո նուկլեինաթթուների բջիջները գտնվել են նաև բջջի այլ օրգանոիդներում և մասերում։

Բջջում կա երկու տեսակի նուկլեինաթթուներ՝ ԴՆԹ և ՌՆԹ։ ԴՆԹ-ն իրենից ներկայացնում է երկու՝ մեկը մյուսի շուրջը, որոնցից յուրաքանչյուրը պոլիմեր է, որի մոնոմերները նուլեոնիդներ են։ ԴՆԹ-ի մեկ մոլեկուլում կարող են լինել միլիոնավոր նուկլեոտիդներ։

Նուկլեոտիդի միացությունը կազմված է երեք նյութից՝ ազոտական որոշակի տեսակի հիմքից, ածխաջրից և ֆոսֆորական թթվից։ ԴՆԹ-ի մոլեկուլում կա 4 տեսակի նուկլեոտիդներ, որոնցում ածխաջուրը և ֆոսֆորական թթուն միանման են(տարբերվում են միայն ազոտական հիմքերով)։

ԴՆԹ-ի մի շղթայի նուկլետիդի դիմաց մյուս շղթայում հայտնվում է խիստ որոշակի նուկլեոտիդ։ Այս զուգակցումներից յուրաքանչյուր զույգ նուկլեոտիդները իրար լրացնում են։

ՌՆԹ-ն իր կառուցվածքով նման է ԴՆԹ-ի մեկ շղթային։ ՌՆԹ-ի նուկլետիդներում ածխաջուրը ոչ թե դեզօքսիռիբոզն է, այլ ռիբոզն է։

Բջջում կան ՌՆԹ-ների մի քանի տեսակներ, որոնց ֆունկցիան սպիտակուցի սինթեզին մասնակցությունն է։ Դրանք են փոխադրող ՌՆԹ-ները, որոնք չափերով ամենափոքրն են և իրենց են կապում ամինաթթուները և փոխադրում սպիտակուցի սինթեզի վայրը։ Մյուսը տեղակատվական (ինֆորմոցիոն) ՌՆԹ-ներն են։ Դրանք ԴՆԹ-ից սպիտակուցի տեղեկատվությունը փոխադրում են սպիտակուցի սինթեզի վայրը։ Ամենավերջինը ռիբոսոմային ՌՆԹ-ն ունեն ամենամեծ մոլեկուլների և սպիտակուցների հետ միասին ձևավորում են ռիբոսոմներ։

Նուկլեինաթթուների հիմնական ֆունկցիան սպիտակուցների կառուցվածքի տեղեկատվության պահպանումն է, հաջորդ սերունդների փոխանցումը, ինչպես նաև սպիտակուցի սինթեզի իրականացումը։

ԴՆԹ-ն օժտված է ինքնավերարտադրման հատկությամբ, որի շնորհիվ պահպանում էտեղեկատվությունը։ Իսկ ՌՆԹ-ն ապահովում է այդ տեղեկատվության վերհանումը և համապատասխան սպիտակուցների կազմավորումը։

Դաս 2 (Կենսաբանություն) 18.09.2022

Բջջի օրգանական նյութեր`ածխաջրերի, սպիտակուցներ, դրնաց կառուցվածքը՝առաջնային, երկրորդային, երրորդային, չորրորդային կառուցվածք,բնափոխում, ֆունկցիան: Ածխաջրեր, ճարպեր դրանց կառուցվածքը:

Սպիտակուցներ

Կենդանի օրգանիզմներում սպիտակուցների գործառույթները բազմազան են։ Սպիտակուց ֆերմենտները կատալիզում են օրգանիզմում ընթացող կենսաքիմիական ռեակցիաները և կարևոր դեր են խաղում նյութափոխանակության մեջ։

Որոշ սպիտակուցներ կատարում են նաև կառուցվածքային և մեխանիկական գործառույթ՝ առաջացնելով բջջային կմախքը։ 

Սպիտակուցները մարդու և կենդանիների սննդի կարևոր մասն են կազմում, օրինակ՝ միսը, կաթը, ընկուզեղենը, հացահատիկային բույսերը և այլն։ Մարսողության գործընթացում սննդի մեջ պարունակվող սպիտակուցները քայքայվում են մինչև ամինաթթուներ, որոնք հետագայում օգտագործվում են սպիտակուցի կենսասինթեզում՝ օրգանիզմի սեփական սպիտակուցների սինթեզի համար, կամ քայքայման գործընթացը շարունակվում է էներգիա ստանալու համար։

Ճարպեր

Ճարպերը կենդանական և բուսական հյուսվածքների բաղադրիչներ են։ Կազմված են հիմնականում գլիցերինի և տարբեր ճարպաթթուների միացություններից՝ գլիցերիդներից։ Պարունակում են կենսաբանորեն ակտիվ ֆոսֆատիդներ, ստերիններ և որոշ վիտամիններ։

Ճարպերը սննդի անհրաժեշտ և առավել կալորիական բաղադրամասեր են և օրգանիզմի էներգիայի աղբյուր։ Դրանք նպաստում են սննդի մեջ օգտագործվող այլ մթերքների ավելի լավ ու լիարժեք յուրացմանը, հաճելի համ ու բուրմունք են տալիս մթերքներին։

Ածխաջրեր

Ածխաջուր են կոչվում, որովհետև միացության մեջ ջրածին և թթվածին տարրերը գտնվում են ջրի մոլեկուլում ունեցած համամասնությամբ։ Կառուցվածքով և քիմիական հատկություններով ունեն շաքարների բնույթ։

Սպիտակուցների և ճարպերի հետ միասին ածխաջրերը կարևոր նշանակություն ունեն մարդու և կենդանիների օրգանիզմներում ընթացող նյութերի ու էներգիայի փոխանակության շարժընթացում։ Մտնում են բուսական, կենդանական և բակտերային օրգանիզմների կազմության մեջ։ 

Դաս 1 (Կենսաբանություն) 12.09.2022

Կենդանի օրգանիզմի բաղադրություն, օրգանական, անօրգանական նյութեր, հիդրոֆիլ և հիդրոֆոբ նյութեր:

Կենդանի օրգանիզմի բաղադրություն

Կենդանի օրգանիզմներում մեծ է թթվածնի, ածխածնի , ազոտի և ջրածնի քանակությունը, որոնք կոչվում են մակրոտարրեր:Քիչ են ծծմբի, ֆոսֆորի, քլորի,կալիումի, մագնեզիումի, նատրիումի, կալցիումի և երկաթի պարունակությունը:

Մյուս բոլոր տարրերը բջջում պարունակվում են չնչին քանակություններով, օրինակ՝ ցինկը, պղինձը, յոդը և ֆտորը շատ կարևոր են բջջի կենսագործունեության համար: 

Դրանք մտնում են տարբեր օրգանական միացությունների` ֆերմենտների, վիտամինների, հորմոնների կազմի մեջ և պայմանավորում են դրանց կենսաբանական ակտիվությունը: 

Օրգանական նյութեր

Օրգանական են կոչվում են այն բարդ քիմիական միացությունները, որոնց կազմի մեջ մտնում է ածխածին:

Բացառություն են կազմում կարբիդները, ցիանիդները, կարբոնատները, ածխածնի օքսիդը, որոնք անօրգանական նյութեր են: Օրգանական նյութերն ունեն կենդանական կամ բուսական ծագում:

Օրգանական նյութերն են՝ ճարպերը, ամինաթթուները, գլյուկոզը, ֆրուկտոզը, մրջնաթթուն, քացախաթթուն, բնական գազը, նավթը, ածխաջրածինները, էթիլ սպիրտը և ացետոնը։

Անօրգանական նյութեր

Անօրգանական նյութեր դրանք այն քիմիական միացություններն են, որը չունի ածխածին — ջրածին կապեր։ 

Անօրգանական նյութերը բաժանվում են երկու խմբի՝ պարզ նյութեր և քիմիական միացություններ։ Ածխածին պարունակող որոշ պարզ միացություններ հաճախ համարվում են անօրգանական։ Դրանք այն նյութերն են,որոնք չեն պարունակում ածխածին, ինչպես նաև՝ որոշ ածխածին պարունակող միացություններ (կարբեդներ, ցիանիդներ, կարբոնատներ, ածխածնի օքսիդներ՝ CO և CO2 և որոշ այլ միացություններ, որոնք համարվում են անօրգանական)։ Անօրգանական միացությունները չունեն օրգանական նյութերի համար բնորոշ ածխածնային կմախք։ Դրանցից շատերը հիմնականում օրգանական համակարգերի, այդ թվում՝ նաև օրգանիզմների բաղադրիչներն են։ 

Հիդրոֆիլ և հիդրոֆոբ նյութեր

Բջջի անօրգանական միացությունների կազմում ամենամեծաքանակ և ամենատարածված անօրգանական նյութը ՝ ջուրն է:

Ջուրը համարվում է լուծիչ նյութ, ընդ որում լավ լուծվող նյութերը կոչվում են ՝ հիդրոֆիլ (հուն. <<հիդրոս>> ջուր, <<ֆիելո>> սիրել): Դրանցից են շատ անօրգանական ՝ աղերը, թթուները, օքսիդները և հիմքերը, իսկ օրգանական նյութերից ՝ ածխաջրեր, սպիտակուցներ և այլն: 

Կան շատ նյութեր, որոնք լուծվում են շատ վատ կամ ընդհանրապես չեն լուծվում ջրում: Դրանք կոչվում են հիդրոֆոբ նյութեր (հուն. <<ֆոբոս>> վախ): 

Գեղձեր (Կենսաբանություն)

Գեղձերը լինում են երեք տեսակի՝ արտազատական, ներզատական և խառը։

Արտազատական գեղձերն ունեն ծորաններ, որոնցով նյութերն արտազատվում են մարմնի խոռոչների մեջ կամ մաշկի մակերևույթին:Արտազատական գեղձերից են արցունքագեղձերը, թքագեղձերը,լյարդը, քրտնագեղձերը, ճարպագեղձերը և կաթնագեղձերը։

Թքագեղձեր

Արցունքագեղձերը  արտադրում են արցունքային հեղուկ։ Կոպերի թարթման հետևանքով այն հավասարաչափ տարածվում է ակնագնդի մակերևույթին։

Թքագեղձերը բացվում են բերանի խոռոչում: Կան ինչպես մանր, այնպես էլ խոշոր թքագեղձեր։ Խոշոր թքագեղձերն են՝ հարականջային, ենթալեզվային և ենթածնոտային:

Խառը գեղձերը այն գեղձերն են, որոնք կատարում են և ներզատիչ և արտազատիչ ֆունկցիաներ։

Արցունքագեղձեր

Ենթաստամոքսային գեղձը խառը գեղձ է, որը գտնվում է ստամոքսի տակ՝ նրանից դեպի ձախ։ Այն կազմված է գլխիկից, մարմնից  և պոչից։ Նրա ներզատական մասը ներկայացված է բջիջների կղզյակներով, որոնց մի խումբը արտադրում է ինսուլին հորմոնը, իսկ մյուս խումբը՝ գլյուկագոն: Ինսուլինի պակասի դեպքում զարգանում է շաքարախտ հիվանդությունը: 

Սեռական գեղձերը խառը գեղձեր են։ Գտնվում են որովայնի խոռոչում: Նրանք սինթեզում են սեռական բջիջներ ու սեռական հորմոններ։

Քրտնագեղձերը արտադրում և արտազատում են քրտինք։ Մարդն ունի 2,5 մլն քրտնագեղձեր։ Քրտնագեղձերի քանակը տարբեր է մաշկի տարբեր տեղամասերում