- Դպրոցում աշխատող յուրաքանչյուր մանկավարժական աշխատող ուսուցի՞չ է։ Ինչո՞ւ։
Յուրաքանչյուր մանկավարժական աշխատող չի կարող համարվել ուսուցիչ , քանի որ դպրոցում կարող են աշխատել տարբեր գործառույթներ իրականացնող մանկավարժական աշխատողներ, իսկ ուսուցիչը սովորողների կողմից առարկայական ծրագրերի յուրացումը դասապրոցեսի միջոցով ապահովող և այդ գործընթացի համար անմիջականորեն պատասխանատու մանկավարժական աշխատողն է։
- Դպրոցում աշխատող յուրաքանչյուր ուսուցիչ մանկավարժական աշխատո՞ղ է։ Ինչո՞ւ։
Այո, մանկավարժական աշխատող է, քանի որ նա ուսուցման մեթոդների կիրառման միջոցով համապատասխան գիտելիքների, հմտությունների, կարողությունների ձեռքբերմանը, արժեքային համակարգի ձևավորմանը նպաստող և (կամ) դրանք ապահովող ուսումնական հաստատության աշխատակից է
- Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենը, փոխտնօրենը մանկավարժակա՞ն, թե վարչական աշխատողներ են։
Ենթադրում եմ և՛ մանկավարժական և՛ վարչական աշխատողներներ են, եթե համապատասխան որակավորման դեպքում համատեղության կարգով ունեն շաբաթական մինչև ութ դասաժամ ուսումնական ծանրաբեռնվածություն:
- Հանրակրթության մասին օրենքի 25-րդ հոդվածի 4-րդ կետում գրված է․ «4. Պետական ուսումնական հաստատության մեկ դրույքով պաշտոնավարող վարչական աշխատողը համապատասխան որակավորման դեպքում համատեղության կարգով կարող է ունենալ շաբաթական մինչև ութ դասաժամ ուսումնական ծանրաբեռնվածություն:» Կարելի՞ է այդ վարչական աշխատողին համարել ուսուցիչ։
Ըստ սահմանված կարգի կարելի է համարել ուսուցիչ: