Ձայնագրություն
Գիշատիչ բույս
Գիշատիչ բույսերից ամենահայտնին դիոնեա ճանճորսն է կամ վեներայի ճանճորսը:Վարկածներից մեկի համաձայն` այս բույսը կոչել են հռոմեական աստվածուհու անունով, քանի որ դրա տերևները նման են կանացի սեռական օրգանի:Դիոնեան աճում է ԱՄՆ-ի սավաննաներում, որտեղ պահպանվել են ճահճոտ, խոնավ վայրեր: Իմիջիայլոց, հենց ԱՄՆ-ում, ավելի ճիշտ` Հյուսիսային Կարոլինա նահանգում վեներայի ճանճորսը ստացել է «պետական գիշատիչ բույս» կարգավիճակը:
Ինչպե՞ս է տեղի ունենում որսի գործընթացը
Ճանճորսի թակարդը գտնվում է կարճ ցողունի վրա և արտաքինից խեցեմորթի բացված պատյան է հիշեցնում: Փեղկերի եզրերին մեկ շարքով ատամիկներ են, որոնք համեմատական են երկար թարթիչների հետ, սակայն իրական զենքը գեղձերն ու մազիկ-ձգաններն են: Գեղձերը գտնվում են ատամիկների խորքում և քաղցր բուրմունքով այնպիսի նեկտար են արտազատում, որ միջատները չեն կարող անտարբեր անցնել: Երբ զոհն արդեն գտնվում է թակարդի մեջ, գործի են դրվում ձգանները, որոնք արձագանքում են հպումներին: Թակարդը միանգամից չի փակվում: Միայն ձգաններին մի քանի հաջորդական հպումներն են ստիպում, որ այն փակվի:Երբ դիոնեայի թակարդի մեջ միջատ է ընկնում, այն միանգամից սկսում է մարսման գործընթացը: Նեկտար արտադրող գեղձերը սկսում են մեծ քանակությամբ մարսողական հյութ արտադրել, որում ընկղմվում են միջատները: Սովորաբար մարսման գործընթացը մի քանի օր է տևում, ինչից հետո փեղկերը կրկին բացվում են:
Մի քանի փաստ վեներային ճանճորսի մասին
1.Ճանճորսը ողջ կյանքի ընթացքում սնվում է 3-4 անգամ, ապա մահանում է:
2.Վեներայի ճանճորսը սնվում է միջատներով, որպեսզի նրանցից ստանա իր կյանքի համար անհրաժեշտ ազոտը:
3.Վեներայի ճանճորսի այնպիսի տեսակներ են բուծվել, որոնք ունակ են կլանել արևի լույսը և մթության մեջ լուսարձակվել կապույտ գույնով:
4.Դիոնեան գրանցված է Կարմիր գրքում: