Category Archives: Գրականություն
Մեսրոպ Մաշտոց, գրերի ստեղծում (Գրականություն)
Դասարանական աշխատանք (Գրականություն) 08.09.2022
Ես կցանկանաի խոսալ այն մասին, թե ինչ անարդար են վերաբերվում տարբեր աշխատակիցներ փոքրերի կամ դեռահասների նկատմամբ։
Շատ դեպքեր են եղել , երբ խանութ կամ այլ վայր գնալիս, ցանկանալով ինչ-որ բան գնել, սկսում են կոպիտ խոսալ և այնպիսի տպավորություն է, որ իմ նկատմամբ լուրջ չեն վերաբերվում։ Իրականում միայն ինձ մոտ չեն այդպիսի դեպքեր եղել, տեսել եմ զանազան երեխաների և դեռահասների, որոնք նույն դրության մեջ են հայտնվել։
Գնացել էի խանութ քաղցրավենիք գնելու համար, սակայն քաղցրավենիքի փոխարեն ստացա վատ տրամադրություն և վատ վերաբերմունք իմ նկատմամբ։
Կցանկանաի, որպեսզի և դեռահասների և երեխաների հետ վերաբերվեն այնպես ինչպես վերաբերվում են մեծահասակների հետ։
Իհարկե եղել են տարբեր դեպքեր, երբ նույնիսկ մեծահասակների հետ են կոպիտ վերաբերվել, դրա համար ավելի ճիշտ կլինի, որպեսզի նրանք վերաբերվեին իրենց հաճախորդների հետ այնպես, ինչպես կուզենաին վերաբերվեին իրենց հետ։
Տնային աշխատանք (Գրականություն) 07.09.2022
Հերոսների նկարագրում
Զարմիկ Առաք — երկերեսանի անձնավորություն, ով ուրիշների մոտ բարի, ժպտերես, խելոք տպավորություն է թողնում, սակայն իրականում ուրիշների մասին չմտածող, տենալով ուրիշի տառապանքները հաճույք է ստանում, ստախոս և այլն։
Սարոյան — իհարկե նա չարաճճի երեխա էր, սակայն Առաքի նման արարքներ չէր անում։ Այս պատմվածքում նա որոշակի զոհի դեր էր խաղում և մյուս կողմից նա մի փոքր մեղք էր։
Ուսուցչուհի՝ միսս Դաֆնի — վատ հատկանիշը այն էր, որ առանց պարզաբանելու միանգամից սկսում էր Սարոյանին մեղադրել և խփել։ Կարծում եմ ավելի խելացի որոշում կլիներ նախ պարզաբանել և հետո մեղադրյալին պատժել(եթե իհարկե դրա կարիքը կար)։
Изображение

Լրացուցիչ Կրթություն (Գրականություն) 18.11.2021
Լրացուցիչ կրթություն (տանը)
- Պատրաստ լինել Ակուտագավա Րյունոսկեի «Գորտը» ստեղծագործությունը բանավոր ներկայացնելուն, քննարկելուն:
- Բլոգում վերլուծում ենք ընթերցածը. վերնագիրն ինքներս ենք ընտրում:
Եսասեր գորտերը
Կարդալով պատմվածքը կարդալով կարելի է հեշտությամբ հասկանալ, որ գորտերը շատ եսասեր են։ Կարծում եմ, որ գորտերը իրականում մարդիկ, որոնք մտածում են որ այս աշխարհը ամբողջությամբ նրանց է պատկանում։ Նրանցից որոշները սկսում են կոտորել խեղճ և թույլ կենդանիներին, չմտածելով, որ նրանք նույնպես մեզ նման ցավեր ունեն և այլն, իսկ ուժեղներից մենք ընդամենը միշտ պաշտպանվում ենք։
Կարծում եմ հեղինակը ցանկանում էր ասել, որ բացի մեզանից ապրում են այլ կենդանիներ որոնց պետք է հարգել։ Բացի կենդանիներից պետք է հարգել նաև դիմացինին։
Լրացուցիչ Կրթություն (Գրականություն) 16.11.2021
Լրացուցիչ կրթություն (տանը)
- Պատրաստ լինել Հարուկի Մուրակամիի «Սպիտակ սուտ» ստեղծագործությունը բանավոր ներկայացնելուն:
- Գրում ենք աշխատանք հետևյալ թեմաներից մեկով.
- Սուտը և իմ ընթերցած ստեղծագործությունները
- Ստախոսների կերպարները ինձ ծանոթ ստեղծագործություններում
- այլ
Ստախոսների կերպարները ինձ ծանոթ ստեղծագործություններում
<<Հացը>> պատմվածքում տղան իր ծնողներին միշտ խաբում էր, որ նա գիրք է կարդում նրա համար, որպեսզի մենակ, թե նա գործ չաներ։
<<ՉախՉախ Թագավորը>> հեքիաթում խորամանկ աղվեսը խաբում էր թագավորին, թե իբրև աշխարհում ՉախՉախ անունով մի թագավոր կա։
<<Բուքը,երգը,երեխան>> պատմվածքում երեխան ինքն իրեն խաբում էր, որ նրա որտերը իրենը չեն, որպեսզի չի մրսում։
<<Կարմիր Գլխարկ>> հեքիաթում գայլը խաբում էր Կարմիր Գլխարկին, իբրև նա ավելի կարճ ճանապարհ գիտի տատիկի տուն գնալու համար։
<<Լուցկիներով աղջիկը>> պատմվածքում կարծում եմ, որ փոքրիկ աղջիկը իրեն նույնպես խաբում էր,ավելի ճիշտ նրա ուղեղը նրան խաբում էր, որ լուցկին վառելով նա տեսնում էր տոնածառ, իր տատիկին և այլն։
Լրացուցիչ Կրթություն (Գրականություն) 12.11.2021
- Պատրաստ լինել հաջորդ ժամի համար «Պարտուսի գերին» պատմվածքը բանավոր ներկայացնելուն, քննարկելուն:
- Ընտրում ենք թեմաներից մեկը և վերլուծում ստեղծագործությունները:
- «Բուքը, երգը, երեխան»
- Երեխայի երգն ու բուքը
- Երեխայի կերպարը «Բուքը, երգը, երեխան» պատմվածքում
- այլ
- «Սիրելու տարիք»
- Սիրելու տարիքի առանձնահատկությունները պատմվածքում
- Աղջկա դերը «Սիրելու տարիք» պատմվածքում
- Տղայի կերպարը «Սիրելու տարիք» պատմվածքում
- այլ
- «Բուքը, երգը, երեխան»
Հենդոյի կերպարը «Պարտուսի գերին» պատմվածքում
Հենդոն մի փոքր ալարկոտ, սակայն (ինչպես ասում են) ոսկե ձեռքեր ունեցող տղա էր։ Նա չէր սիրում դաս սովորել և դրա համար շուտով երկորորդ տարին կլիներ ինչ նա մնում էր վեցերրորդ դասարանում։ Ուսուցիչները նրան միշտ ուշադրություն չէին դարձնում և ժողովների ժամանակ նրան միշտ տանում էին այգի։ Ամեն կիսամյակին Հենդոյի առարկայական գնահատականները եղել էին երկուս, սակայն աշխատանք՝ հինգ։ Աշխատանքը հինգ էր, որովհետև Հենդոն միշտ պատրաստում էր փայտից տարբեր իրեր՝ աթոռ, սեղան և այլն։
«Պարտուսի գերին» պատմվածքի կարևոր դասերը
այլ
Կարդալով այս պատմվածքը կարելի է հասկանալ, որ Հենդոն զբաղվում էր միայն իր սիրելի գործով՝ փայտե իրեր պատրաստելով։ Նրա մոտ դա շատ լավ էր ստացվում և ամենակարևորը նա դա հաճույքով էր անում։ Այդ աշխատանքների համար նրան միշտ հինգ էին դնում։ Սակայն կիսամյակի վերջ նրա աշխատանքը նշանակել էին երկու։ Նա նույնպես ամեն ինչ լավ էր արել, սակայն ուսուցիչները արդեն սովորել էին նրա երկուսների և ինքնաբերաբար երկուս էին դրել։ Այդ լսելով Հենդոն չդիմացավ և պատուհանից ցատկեց։ Ցատկեց, որովհետև նրան շատ ցավալի էր լսել այն փաստը, որ նրա սիրելի և միակ գործը, որը նա արել էր երկուսի էր արժանացել։
Սակայն ըստ ինձ կար այլ ճանապարհ։ Հենդոն կարար ցատկելու փոխարեն գնար և ավելի լավ աթոռ պատրաստեր, իսկ սովորելու վերաբերյալ ըստ ինձ Հենդոն պետք էր գոնե ինչ-որ գաղափար ունենար առարկաներից և սկսեր սովորել։ Իսկ ուսուցիչները մեղավոր էին, որ Հենդոյին չէին օգնում սովորել կամ խորհուրդներ տալ։
- Անհատական կամ խմբային աշխատանք. Սիրադեղյանի պատմվածքներից մեկի ձայնագրության կամ տեսանյութի պատրաստում:
Ուսումնական աշուն
Պատումներ
Կգրես քո շաբաթվա մասին ու գրառումդ կզարդարես քո կողմից արված աշնանային լուսանկարներով:
Այս շաբաթ անցել է բավականին լավ, սակայն ոչ այդքան լի արկածներվ։ Ողջ շաբաթվա ընթացքում տանը իմ տնային աշխատանքներն եմ, նկարել, խաղացել եմ եղբորս հետ, գիրք եմ կարդացել, ինքնուսուցում եմ արել և այլն։ Բացի այդ գնում էի զբոսնելու իմ ընկերների հետ։ Մենք խաղում էինք, խոսում էինք, նաև կազմակերպել էինք զբոսախնջույք(պիկնիկ)։ Շատ լավ ժամանց անցկացրեցի։
Կիրակի օրը նաև գնացել էինք Դիլիջան։ Աշնանը այդտեղ բնությունը հիասքանչ է։ Ամենուր շրջապատված էր նարնջագույն, կարմիր, դեղին և շագանակագույն գույները։ Գնացել էինք նաև Պարզ լիճ։ Իջանք նաև զիպլայնով։ Շատ հավես էր։



Լրացուցիչ Կրթություն (Գրականություն) 22.10.2021
Կարող ես դու էլ փնտրել և գտնել Մաթևոսյանի մտքերից, կընտրես քեզ հարազատ դարձածները, կձայնագրես՝ վերնագրելով՝
- Մաթևոսյանն ասել է…
- Մաթոսյանի մտքերից
- Մաթևոսյանից
- այլ
- Ժամանակը նույնքան առարկայական է, ինչքան առարկայական է ողջ աշխարհը: Երբ դարասկզբի կերպարը դնում ես այսօրվա կերպարի կողքին՝ պարզվում է, որ ժամանակը առարկայական է շոշափելիորեն, ինչպես այս ծառը, այս արտը, այս հայրենիքը, որոնցից կարելի է հեռանալ, որոնց կարելի է մոտենալ:
- Լավերը շուտ են մեռնում: Վատերը տնքտնքում են ու չեն մեռնում:
- Աստված որ մի քանի անհասկացող է ստեղծում, կողքներին մի հատ էլ հասկացող է ստեղծում, որ անհասկացողներին գելը չուտի: