Տնային աշխատանք (Գրականություն) 11.10.2022

  1. Կարդա՛լ պատմվածքը

2. Իմ մտորումները պատերազմի մասին

Պատերազմ՝ հարց լուծող մի իրադարձություն, որը կարող է վերադարձնել բոլոր մեր կորցրած հողերը, բայց մյուս կողմից դաժան և ցավալի։ Կարծում եմ ոչ բոլոր մարդիկ են գիտակցում, թե ինչ վատ բան է պատերազմը։ Մարդիկ սկսում են գիտակցել այդ ամենը այն ժամանակ, երբ ինչ-որ վատ իրավիճակ է պատահում է, բայց արդեն ուշ է լինում, ժամանակը վերադարձնելը անհնար է։

3. Պատերազմ հասկացությունը իմ ձևակերպմամբ, համացանցային ձևակերպումներ։

1. Պատերազմ, քաղաքական-հասարակական միավորումների (պետություններ, ցեղեր, քաղաքական խմբավորումներ և այլն) միջև հակամարտություն, որն արտահայտվում է հակամարտող կողմերի ռազմական ուժերի (բանակներ) միջև ռազմական (մարտական) գործողությունների տեսքով։ Որպես կանոն, պատերազմը հետապնդում է հակառակորդին սեփական կամքի պարտադրման նպատակ։
2. Զինված ընդհարում՝ կռիվ երկու կամ ավելի պետությունների միջև։
3. Զինված ուժերի բախում՝ կռիվ, ճակատամարտ։
4. Պայքար, որևէ բան ոչնչացնելու՝ կործանելու և այլնի համար վարվող կռիվ։
5. Պետությունների, ժողովուրդների, ազգությունների, սոցիալական խմբերի միջև սոցիալ-քաղաքական, տնտեսական, գաղափարախոսական, ինչպես նաև ազգային, կրոնական, տարածքային և այլ հակասությունները ռազմական բռնության միջոցով լուծելու ծայրահեղ ձև։

4. Բառեր, որոնք օգտագործվում են պատերազմական այս փուլում՝ բառարանային էքսկուրս․ զենքերի անուններ, այլ.

Զինվոր, հուժկու մարտեր, ճակատամարտ, հայրենիք, մարդկանց տարհանում, օդային կամ ցամաքային տագնապ, պատսպարում ապաստաններում, հարձակում/պաշտպանություն, թշնամի, բարեկամ/աջակից երկիր։

Ավտոմատ, տանկ, հետևակի մարտական մեքենա, հրետանի, ական, փամփուշտ, տանկ, անօդաևու թռչող սարք, սմերչ, ռմբակոծման ուղղաթիռ/ինքնաթիռ, ռումբ, նռնակ։

5. Վերլուծում եմ պատմվածքը՝ իմ տպապվորությունը, ինչ փոխանցեց․․

1939-ի սեպտեմբերի 3-ին, Ջոն անունով մի տղա վազելով մտավ Մորագա էվընյուի վրա գտնվող սափրիչատունը, ուր մազերս էի կտրել տալիս:
– Պատերազմ է հայտարարվել Եվրոպայում,- ասաց նա:Պրն. Տագալավիան մի ձեռքից սանրը գցեց, մյուսից՝ մկրատը:- Դո՛ւրս սափրիչատնից,- ասաց նա: – Առաջ էլ ասել եմ քեզ:- Ի՞նչ է անունդ,- ասացի ես տղային:- Ջոն,- ասաց նա:- Քանի՞ տարեկան ես,- ասացի:- Տասնմեկ,- ասաց Ջոնը:- Դո՛ւրս իմ սափրիչատնից,- ասաց պրն. Տագալավիան:Ես այն տպավորությանն էի, թե պրն. Տագալավիան Ջոնին է ասում, բայց երևի նրան չէ, ինձ էր ասում: Հո ինքն իրեն չէ, որ ասում էր:Ջոնը դուրս էր գնացել արդեն:Սափրիչը հանեց գոգնոցը և մի կողմ նետեց:- Ո՞վ,- ասացի ես:- Դուք,- ասաց պրն. Տագալավիան:- Ինչո՞ւ:- Ես աշխատում եմ, որ իմ սափրիչատունը պատվավոր լինի:- Ես պատվավոր մարդ եմ:- Դուք խոսեցիք այդ հիմար տղայի հետ,- ասաց սափրիչը: – Չեմ ուզում, որ ձեզ նման մարդիկ գան իմ սափրիչատունը:- Նա հիմար չէր թվում,- ասացի:- Հիմար, հիմա՛ր տղա է,- ասաց սափրիչը: – Ես չեմ ուզում, որ հիմար մարդիկ գան այստեղ:- Գուցե իրոք մի քիչ հիմար բան էր, որ տղայի անունը հարցրի,- ասացի ես: – Կներեք դրա համար: Ես գրող եմ, գիտե՞ք, և միշտ հարցեր եմ տալիս մարդկանց: Ներողություն եմ խնդրում: Հաճեցեք ավարտել մազերիս գործը:- Ոչ,- ասաց սափրիչը: – Վե՛րջ:Վեր կացա բազկաթոռից և նայեցի գլխիս: Դեռ գործի կեսն անգամ չէր արվել: Գլուխս դեռ պատշաճ ձևը չէր ստացել, բայց այդպես էլ կարող էի անցնել երեք կամ չորս թաղամաս և գնալ մի սովորական սափրիչի մոտ, որ ավարտի գործը: Փողկապս կապեցի և բաճկոնս հագա:- Ներեցեք,- ասացի,- ի՞նչ է պարտքս:- Ոչինչ,- ասաց սափրիչը: – Ձեզ նման մարդկանցից փող չեմ ուզում: Եթե սոված մնամ, եթե ընտանիքս սոված մնա՝ հոգ չէ: Ոչ մի փող հիմար մարդկանցից:- Կներեք,- ասացի,- բայց կարծեմ մի բան պարտք եմ ձեզ: Գուցե 35 սե՞նտ:- Ոչ մի պեննի,- ասաց սափրիչը: – Խնդրեմ, դուրս գնացեք: Արածս թող նվեր լինի ձեզ: Ես տալիս եմ մարդկանց: Չեմ առնում: Ես մարդ եմ, ոչ թե հիմար:Գուցե դրա վրա պետք է սափրիչատնից հեռանայի արդեն, բայց վստահ էի, որ նրա իսկական ուզածը խոսելն էր:Ես ունեմ հասկանալու կարողություն, որ սովորականից բարձր է, երբեմն նույնիսկ գերբնական: Զգում եմ որոշ բաներ, որ ուրիշ մարդիկ, այս կամ այն պատճառով, ընդունակ չեն զգալու:(Երբեմն սխալ է լինում զգացածս և փորձանքի մեջ գցում ինձ, բայց տակից դուրս գալու ճարը գտնում եմ սովորաբար: Մի անուշ խոսք: Ձայնի մեջ բարեկամական շեշտ: Աշխարհիկ վերաբերմունք այսպիսի բաների նկատմամբ: Բոլորս եղբայրներ ենք: Ամեն մեկիս վերջը մահ է: Սիրենք իրար և աշխատենք չբարկանալ:)Զգացի հիմա, որ սափրիչը տագնապել էր կամ ջղայնացել, որ ուզում էր խոսել ու լսող ունենալ. և որ, իրականում, եթե սխալ չէր իմ ենթադրությունը, նրա ասելիքն ուղղված էր աշխարհին: Հազարավոր մղոններ էր ճամփորդել, նա չէր կարող գտնել մի մարդ, որ ավելի պատրաստ լիներ լսելու նրա ասելիքը կամ հաղորդելու աշխարհին:- Մի սիգարե՞տ,- ասացի:- Ոչինչ չեմ ուզում,- ասաց սափրիչը:- Գուցե օգնե՞մ սրբիչները դասավորել:- Դուրս գնացեք իմ սափրիչատնից:Եթե երբևէ հանդիպել եմ ինձ նմանին, ահա այս մարդն է երևի: Ժամանակակից գրականության ընթացքին հետևող որոշ կանայք երբեմն ասել են, թե ես առեղծվածային մարդ և անկանխատեսելի մարդ եմ, բայց ես գրող եմ վերջապես: Կարելի է գրողից սպասել, որ նա տպավորություն գործի առեղծվածային լինելով և այլ նման բաներով, բայց սափրիչից սովորաբար սպասում ես, որ մազերդ հարդարի կամ երեսդ սափրի կամ երկուսն էլ անի, մի քիչ էլ զբաղեցնի սիրալիր զրույցով, ուրիշ ոչինչ: Կարդալու ժամանակ ունեցող կանայք երևի կարծում են, որ գրողի համար բնական է այս կամ այն փոքր մտասևեռումն ունենալը, իսկ գրողը գուցե միակն է աշխարհում, որ կարող է նման առանձնաշնորհումներ թույլ տալ, որ սափրիչն ունենա:Գրողները այնքան էլ հպարտ մարդիկ չեն: Գիտեն, որ մահկանացու են իրենք ու պիտի մեռնեն մի օր և մոռացվեն: Գալիս ենք, գնում ենք ու մոռացվում: Իմանալով այս բոլորը, գրողը մեղմ ու բարի է այնտեղ, ուր մի ուրիշ մարդ խիստ է ու անբարյացակամ:Որոշեցի սափրիչին առաջարկել մազերը հարդարելու լրիվ արժեքը: 65 սենտ՝ 35-ի փոխարեն: Մարդ միշտ էլ կարող է մազերը հարդարել տալ: Կան ավելի կարևոր բաներ, քան այն միտքը, թե խաբված ես:- Ներեցեք,- ասացի,- ես չեմ կարծում, թե խաբված ես:- Ներեցեք,- ասացի,- չեմ կարծում, որ արդար կլինի, եթե չվճարեմ ձեզ: Ճիշտ է, չեք վերջացրել իմ մազերի գործը, բայց գուցե մի ուրիշ օր: Ես մոտ եմ ապրում: Մենք նորից տեսնելու ենք իրար:- Դուրս գնացեք իմ սափրիչատնից,- ասաց սափրիչը: – Չեմ ուզում, որ ձեզ նման մարդիկ գան այստեղ: Էլ մի՛ եկեք: Ժամանակ չունեմ:- Ի՞նչ եք ուզում ասել՝ ինձ նման մարդիկ: Ես գրող եմ:- Ի՞նձ ինչ, թե դուք ինչ եք,- ասաց պրն. Տագալավիան: – Դուք խոսեցիք այդ հիմար տղայի հետ:- Մի քանի բառ միայն,- ասացի ես: – Չգիտեի, որ դա ձեզ տհաճ կլինի: Երևում էր՝ տղան հուզված է և շատ է ուզում, որ մեկն ու մեկը հասկանա իրեն:- Նա հիմար, հիմա՛ր տղա է,- ասաց սափրիչը:- Ինչո՞ւ եմ ասում այդպես,- ասաց սափրիչը: – Որովհետև իսկապե՛ս հիմար է: Վեց օր է արդեն՝ ամեն օր վազում մտնում է այստեղ ու գոռում. «Պատերա՜զմ: Պատերա՜զմ: Պատերա՜զմ»:- Չեմ հասկանում,- ասացի:- Չեք հասկանում,- ասաց սափրիչը: – Պատերա՜զմ: Չգիտեմ դուք ով եք, բայց ձեզ մի բան ասեմ:- Անունս Դոնալդ Քեննեբեկ է,- ասացի: -Կարող եք լսած լինել իմ մասին:- Իմ անունը Նիկ Տագալավիա է,- ասաց սափրիչը: – Երբեք չեմ լսել ձեր մասին:Լռեց ու նայեց աչքերիս մեջ:- Պատերա՞զմ,- ասաց:- Այո,- ասացի ես:- Դուք հիմար եք,- ասաց սափրիչը: – Մի բան ասեմ ձեզ,- շարունակեց:  – Չկա՛ պատերազմ: Ես սափրիչ եմ: Չեմ սիրում մարդկանց, որ հիմար են: Սուտ բան է այս ամբողջ աղմուկը: Ուզում են իմանալ՝ դեռ հիմա՞ր են մարդիկ: Այո՛, հիմար են: Մարդիկ երբեք այսքան հիմար չեն եղել: Տղան վազում գալիս է այստեղ ու ասում՝ «Պատերազմ է հայտարարվել Եվրոպայում», իսկ դուք խոսում եք նրա հետ: Քաջալերում եք: Նա իսկույն հավատում է ամեն ինչի, ձեզ նման:Սափրիչը լռեց ու կրկին շատ ուշադիր նայեց ինձ: Ես գլխարկս հանեցի, որպեսզի նա տեսնի, թե որքան է կտրել մազերս և ինչքան է կիսատ թողել:- Ի՞նչ եք զգում,- ասաց նա:- Հուշեր,- ասացի:- Դուք հիմար եք,- ասաց սափրիչը: – Ինչո՞ւ եք քաջալերում տղային: Առանց պատերազմների էլ նա բավական գլխացավանքներ է ունենալու: Ինչո՞ւ եք հարցնում՝ «Քանի՞ տարեկան ես»:- Ինձ թվաց՝ ժիր ու խելոք տղա է,- ասացի: – Պարզապես ուզում էի՝ նա իմանար, որ նկատել եմ դա:- Չեմ ուզում, որ ձեզ նմա մարդիկ իմ սափրիչատունը գան,- ասաց սափրիչը:- Ինձ նման մարդի՞կ,- ասացի: – Ես ատում եմ պատերազմը:- Լռե՛ք,- ասաց սափրիչը: – Աշխարհը ձեզ նման հիմարներով է լեցուն: Ատո՜ւմ եք պատերազմը, բայց Եվրոպայում կա՜ պատերազմ, հա՞:Այս ակնարկությունն արդեն մի քիչ շատ տարօրինակ էր:- Կներեք,- ասացի,- ես չեմ սկսել պատերազմը:- Ատում եք պատերազմը,- ասաց նորից սափրիչը: – Ձեզ ասում են, որ պատերազմ կա Եվրոպայում, դուք էլ ուրեմն հավատում եք, որ պատեազմ կա Եվրոպայում:- Պատճառ չունեմ հավատալու, որ Եվրոպայում խաղաղություն է,- ասացի:- Ատո՛ւմ եք պատերազմը,- ասաց նա: – Թերթը լույս է տեսնում, վերնագիրը՝ «Պատերազմ»: Տղան վազելով գալիս մտնում է սափրիչատուն: Պատերազմ: Դուք գալիս մտնում եք ձեր մազերի համար: Պատերազմ: Ամեն մարդ հավատում է: Աշխարհը հիմարներով է լեցուն: Ինչի՞ց են թափվել ձեր մազերը:- Տենդախտից,- ասացի:- Տենդախտի՜ց,- ասաց սափրիչը: – Ձեր մազերը թափվել են, որովհետև հիմար եք: Էլեկտրական մեքենա: Սանր: Մկրատ: Մա՛զ չունեք կտրելու: Սուտ բան է այս ամբողջ աղմուկը: Էլ չեմ ուզում, որ հիմարները գան այստեղ ու ինձ ջղայնացնեն: Չկա՛ պատերազմ:Ճիշտ էի հասկացել, որ սափրիչն ասելիք ուներ և ուզում էր գտնել մի մարդ, որին ասեր: Շատ գոհ էի:- Դուք նշանավոր մարդ եք,- ասացի:- Մի՛ խոսեք,- գոռաց սափրիչը: Ես 11 տարեկան հիմար տղա չեմ: Ես 59 տարեկան եմ: Նշանավոր մա՜րդ: Թերթեր: Քարտեզներ: Դուք մա՛զ չունեք ձեր գլխին: Ի՞նչ եմ կտրելու ձեր կարծիքով: Տղան վազելով ներս է մտնում: Չեք կարողանում հանգիստ նստել: «Պատերազմ է հայտարարվել Եվրոպայում»,- ասում է նա: «Ի՞նչ է անունդ: Քանի՞ տարեկան ես»: Ի՞նչ է պատահել: Խելագարվե՞լ եք:- Ես չէի ուզում խռովել ձեր սիրտը,- ասացի: – Թույլ տվեք վճարել:- Երբեք,- ասաց սափրիչը: – Ոչինչ չեմ ուզում: Դա մազ հարդարել չէ: Ոչ մի պեննի: Եթե մազ ունեցող մեկը գա և նստի այստեղ, ես կվերցնեմ էլեկտրական մեքենան և կհարդարեմ: Մազերը կընկնեն հատակին: Ոչ մի խնդիր: Ոչ մի հուզմունք: Ոչ մի հիմարություն: Բազկաթոռից վեր է կենում: Գլուխը լավ ձև է ստացել: Ականջները զով են: 65 սենտ: Շնորհակալ եմ: Ցտեսություն: Տղան վազելով ներս է մտնում: Ասում եմ՝ «Դո՛ւրս իմ սափրիչատնից»: Տղան դուրս է վազում: Ոչ մի աղմուկ:- Ուրիշ սափրիչներ հարդարում են իմ մազերը,- ասացի:- Շատ լավ,- ասաց: – Գնացեք ուրիշ սափրիչների մոտ: Խնդրե՜մ, գնացեք ուրիշ սափրիչների մոտ: Հիշեցեք մի բան: Չկա՜ պատերազմ: Այստեղ-այնտեղ պրոպագանդ տարածելով մի՛ զբաղվեք:Արդեն վստահ էի, որ հաջողությամբ թափանցել էի մարդու զայրույթի խորքը և թարմ ու ինքնատիպ նյութ էի քաղել մի նոր հուշի համար, ուստի, առանց այլևս մի բառ ասելու, դուրս եկա սափրիչատնից ու քայլեցի փողոցն ի վար:Զգում եմ, որ նյութն արդյունավետ օգտագործեցի. ձևեցի մի գործ, որը գոնե ավելի կմեծացնի իմ արդեն մեծ համբավը:   

Տնային աշխատանք (Հայոց լեզու և Գրականություն) 06.10.2022

Ածական, ածականի համեմատության աստիճանները

Տանը՝ կրկնե՛լ ածական թեման, Չարենցի <<Ես իմ անուշ Հայաստանի>> բանաստեղծությունից հանել ածականները, դրանցից հինգով կազմել նախադասություններ։

Ես իմ անուշ Հայաստանի

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ո՛ւր էլ լինեմ – չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր –
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան – յա՛րն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։


Արևահամ, հին, ողբանվագ, լացակումաց, վառման, հեզաճկուն, մուգ, ջինջ, լուսե, վիշապաձայն, անհյուրընկալ, սև, հնամյա, հազարամյա, ողբաձայն, երկաթագիր, սուր, արյունաքամ, որբ, արնավառ, ճերմակ, անհաս։

1)Արատես գնալուց գնացինք նաև մի հին եկեղեցու մոտ, որը ուներ բավականին հետաքրքիր պատմություն։

2)Գնացինք և սկսեցինք ուսումնասիրել եկեղեցու առջև դրված բոլոր հնամյա խաչքարերը։

3)Դեկտեմբեր էր, ճերմակ ձյունը պատել էր ամբողջ երկրի մակերեսը, լռությունը էր, չէին լսվում շների ձայները, թռչունների ծլվլոցները՝ բոլորը քնած էին։

4)Գնացել էին ընկերներով անտառ գիշերելու, ժամը արդեն գիշերվա երկուսն էր, շրջապատս ամբողջությամբ ներկված էր մուգ գույներով, միայն աստղերն էին շողշողում երկնքում։

5)Արշավ գնալիս միշտ գնում են ջինջ, պարզորակ լճակի մոտ, որտեղ մի փոքրիկ նախաճաշ են անում և շարժվում ենք առաջ։

Տարօրինակ նկարների պատմություններ (Նախագիծ)

Տարբեր նկարիչների նկարներ թողնում են մարդկանց վրա տարբեր տպավորություններ, մեկի մոտ լավ, մյուսի մոտ նույնիսկ կարող են արցունքներ են առաջանալ նկարը դիտելիս։ Սակայն լինում են, որոնցից մարդիկ սկսում են նույնիսկ փշաքաղվել։ Ասում են, որ նույնիսկ, որոշ նկարների մեջ հոգիներ կան։ Ասում են նույնիսկ, որ այդ նկարներին նայելը շատ վտանգավոր է(առավել ևս դրանք տանը կախելը), բայց դրանք միայն խոսքեր են։

Ահա մի քանի տարօրինակ կամ նույնիսկ ահարկու նկարների մասին պատմություններ․


«Տառապող մարդը», անհայտ հեղինակ

Ահա այս նկարի վերաբերյալ պատմում են սարսափելի պատմություններ։ Ոչ ոք չգիտի, թե ով է նկարել այդ նկարը, սակայն հայտնի է, որ հեղինակը ներկերի հետ խառնել է իր արյունը, իսկ նկարը վերջացնելուց հետո ինքնասպան է եղել։ Սեփականատերերից մեկը՝ Շոն Ռոբինսոնը պատմում է, որ նկարը ժառանգել է տատիկից, ով պնդում էր, որ նկարը անիծված է։ Երբ Շոնը կախել էր նկարը իր ննջասենյակում, հարազատները լսում էին տարբեր ձայներ, լաց և տեսնում էին տարօրինակ ստվերներ։


Անանուն, Լաուրա Պ․

Լաուրա Պ․-ն այս նկարը նկարել Ջեյմս Կիդդի նկարից։ Կիդդը պնդում էր, որ անգլուխ մարդ նկարի մեջ չէր նկարել, մարմինը հայտնվել է նկարելու ժամանակ։ Իսկ նկարչուհին սկսել էր բողոքել , որ, երբ նա ավարտեց նկարը իր տանը սկսեցին տարօրինակ բաներ կատարվել՝ շուրջը իրեր էին ընկնում, ինչ-որ բան կոտրվում էր և այլն։ Ասում են, որ նկարի մեջի հոգին, հետևում է և նկարը։


<<Ձեռքերը դիմադրում են նրան>>, Բիլլ Սթոուն

Այս նկարի շուրջ, որը նկարվել են 1972թ․ բազմաթիվ լեգենդներ են պատմում, իբրև նրա մեջ ապրում են հոգիներ։ Նախորդ սեփականատերերը պատմում են, որ գիշերը նկարի մեջի կերպարները շարժվում են կամ նույնիսկ դուրս են գալիս նկարի շրջանակներից։ Իսկ պատկերասրահներից մեկի սեփականատերը, որտեղ առաջին անգամ դրվել էր նկարը և արվեստաբանը, ով երկար ժամանակ ուսումնասիրում էր նկարը, մեկ տարի հետո մահացան։


<<Լացող տղան>>, Ջովաննի Բրագոլինա

Նկարիչը նկարում էր մի շարք լացող երեխաների նկարներ և վաճառում էր տուրիստներին: Իր ամենահայտնի նկարի վերաբերյալ՝ <<Լացող տղան>> ասում են, որ այն անիծված է։ Բրիտանական The Sun թերթը ասում է, որ հրշեջները հաճախ նկատում <<Լացող տղան>> նկարի վերարտադրությունները հաճախ գտնում են վառված տներում, որոնք ընդհանրապես վնասված չեն լինում։ Որոշները մտածում են, որ նկարը գրավում է կրակը և դժբախտությունը։


<<Սիրային նամակներ>>, Չարլզ Թրևոր Գարլենդա, Ռիչարդ Քինգ

Նկարը տեղադրված է <<Դրիսկիլլ>> հյուրանոցում, Օսթին՝ Տեխաս, որտեղ չորս-ամյա ԱՄՆ-ի սենատորի աղջիկը՝ Սամանտա Խյուստոնը 1887թ․ ընկավ աստիճանից և մահացավ։ Նկարում նկարված չէ Սամանտան, սակայն որոշները մտածում են, որ աղջկա հոգին գտնվում է այդ նկարում, իսկ որոշները պնդում են, որ աղջիկները իրար շատ նման են։ Մարդիկ իրենց անհարմար են զգում և նույնսիկ սկսում են իրենց թույլ զգալ, երբ շատ երկար կանգնած են լինում նկարի մոտ։ Իսկ հաճախակի եկող հյուրերը ասում են, որ տեսել են փոքր աղջկա ուրվականին, ով գնդակ է խաղում։


<<Անձրևի կինը>>, Սվետլանա Տելեց

Նկարչուհի Սվետլանա Տելեցը պատմում է, որ այդ նկարը նկարել է 5 ժամ և զգում էր, թե ինչպես է ինչ-որ մեկը իր ձեռքը կառավարում։ Ասում, որ նախկին սեփականատերերը առնելով նկարը հետ էրն վերադարձնում, բողոքելով, որ իրենց մոտ առաջացել է անքննություն, տխրություն և ունենում էին զգացմունքներ, թե իբրև ինչ-որ մեկը իրենց հետևում է։

Աղբյուրներ, որոնցից օգտվել եմ։

Տնային աշխատանք (Գրականություն) 27.09.2022

Մա՛րդ, մի՛ սպանիր մարդուն

Վերջին ժամանակներում շատ են պատերազմները։ Ունենում ենք շատ զոհեր և վիրավորներ։ Եվ այդ ամենը ընդամենը հողի կտորի և փողի համար։ Հասկանում եմ, որ պետք է պայքարել հանուն մեր հայրենիքի, բայց այդ հողը վերադարձնելը (կամ նույնիսկ, եթե չստացվի այդ վերադարձնելը), խլում է մեզանից շատ մարդկանց կյանքներ։ Պատերազմում ոչ մեկ չի գիտակցում, որ մարդիկ սկսում են ուղղակի իրար սպանել և դա սարսափելի է։ Կարծում եմ պատերազմում ոչ մեկ հաղթող չի լինում, քանի-որ այդպիսի կորուստներով հաղթանակ ոչ մեկին պետք չէ։

Տնային աշխատանք (Գրականություն) 24.09.2022

Գրակ՝ Հայ գրողները՝ Հայաստանի մասին, երկրորդ բանաստեղծության ձայնագրություն

Արտաշես Ղազարյան

ՀԱՅԱՍՏԱՆ

Մարտիրոս Սարյանի հիշատակին

Սա այն երկիրն է, որ կորցրել ենք,
Սա այն երկիրն է, որ նորից գտանք:
Սա այն երկիրն է ուր բարձրյալը
Նախաստեղծ կավից արարում էր կյանք:

ճե՜փ-ճերմակ ամպեր կապույտ երկնքում…
Ուր որ է պիտի հրա՛շք կատարվի:
Հեռվում սքողված արարման ակունք,
-Արոր ու ակոս հերկած կտավին։

Ծաղկած տանիքին պար բռնած ծռեր,–
Հողն իրենով է Լույսը երիզել…
Կարմրաքար վանք ու թզենու ծառեր,
Հասունացել ու կաթում է թուզը:

Ձորի պռնկից կախված խաչքարեր,
Այրվող խնկի ծառ դեղին կտավին։
Բերդապարսպին՝ մեսրոպյան գրեր,
Բերդապարսպին՝ քանդակված տավիղ:

Սա այն երկիրն էք որ կորցրել ենք,
Երկիրն այն, որ մենք փնտրեցինք երկար:
Սա այն երկիրն է ուր մեր անցյալը
Հավերժից հառնում, դառնում է ներկա:

Դասարանական աշխատանք (Գրականություն) 08.09.2022

Ես կցանկանաի խոսալ այն մասին, թե ինչ անարդար են վերաբերվում տարբեր աշխատակիցներ փոքրերի կամ դեռահասների նկատմամբ։

Շատ դեպքեր են եղել , երբ խանութ կամ այլ վայր գնալիս, ցանկանալով ինչ-որ բան գնել, սկսում են կոպիտ խոսալ և այնպիսի տպավորություն է, որ իմ նկատմամբ լուրջ չեն վերաբերվում։ Իրականում միայն ինձ մոտ չեն այդպիսի դեպքեր եղել, տեսել եմ զանազան երեխաների և դեռահասների, որոնք նույն դրության մեջ են հայտնվել։

Գնացել էի խանութ քաղցրավենիք գնելու համար, սակայն քաղցրավենիքի փոխարեն ստացա վատ տրամադրություն և վատ վերաբերմունք իմ նկատմամբ։

Կցանկանաի, որպեսզի և դեռահասների և երեխաների հետ վերաբերվեն այնպես ինչպես վերաբերվում են մեծահասակների հետ։

Իհարկե եղել են տարբեր դեպքեր, երբ նույնիսկ մեծահասակների հետ են կոպիտ վերաբերվել, դրա համար ավելի ճիշտ կլինի, որպեսզի նրանք վերաբերվեին իրենց հաճախորդների հետ այնպես, ինչպես կուզենաին վերաբերվեին իրենց հետ։

Տնային աշխատանք (Գրականություն) 07.09.2022

Հերոսների նկարագրում

Զարմիկ Առաք — երկերեսանի անձնավորություն, ով ուրիշների մոտ բարի, ժպտերես, խելոք տպավորություն է թողնում, սակայն իրականում ուրիշների մասին չմտածող, տենալով ուրիշի տառապանքները հաճույք է ստանում, ստախոս և այլն։

Սարոյան — իհարկե նա չարաճճի երեխա էր, սակայն Առաքի նման արարքներ չէր անում։ Այս պատմվածքում նա որոշակի զոհի դեր էր խաղում և մյուս կողմից նա մի փոքր մեղք էր։

Ուսուցչուհի՝ միսս Դաֆնի — վատ հատկանիշը այն էր, որ առանց պարզաբանելու միանգամից սկսում էր Սարոյանին մեղադրել և խփել։ Կարծում եմ ավելի խելացի որոշում կլիներ նախ պարզաբանել և հետո մեղադրյալին պատժել(եթե իհարկե դրա կարիքը կար)։