Ինքնակրթությոն (Հայոց լեզու, գրականություն) || 23.05.2023

Ինքնակրթությունը՝ որպես մասնագիտական կողմնորուշում

Ինքնակրթությունը կարող է լինել զարգացման և ուսուցման բավականին լավ միջոց, որը նաև օգտագործվում է, որպես մասնագիտական կողնորոշում։ Մասնագիտական ինքնակրթությունը օգնում է մարդուն ընդլայնել մարդու գիտելիքները և հմտությունները, իր ընտրած մասնագիտության ոլորտում։

Ժամանակները փոփոխվում են և ինքնակրթությունը գնալով ավելի կարևոր է դառնում: Ինքնակրթության շնորհիվ մարդը կարող է դառնալ ավելի հմուտ մասնագետ՝ իր ընտրած ոլորտում։ Ինչպես նաև մարդը միշտ տեղյակ է լինում իր ոլորտի վերջին նորություններից։

Այս դարում արդեն գոյություն ունեն բազմաթիվ աշխատանքային գործիքներ, որոնց միջոցով ինքնակրթությունը դարձել է ավելի հեշտ և արդյունավետ։ Այս ժամանակաշրջանում էլ բավականին մեծ պահանջարկ ունեն օնլայն դասընթացները և վեբինարներ։ Այդ իսկ պատճառով մարդկանց մեծամասնությունը նախընտրում են համալսարաններում սովորելու փոխարեն զբաղվել ինքնակրթությամբ։ Հիմա ունեմ բազմաթիվ ծանոթներ, ովքեր զբաղվում են ինքնակրթությամբ և բավականին գոհ են: Մեծամասնությունը սովորում են վեբինարների և օնլայն դասընթացների օգնությամբ: Հիմնական մասնագիտությունները, որոնք մարդիկ նախընտրում են սովորել օնլայն դասընթացների միջոցով, դրանք են՝ մարկետոլոգը, SMM մասնագետը, մոնտաժորը, անիմատորը, դիզայները և այլն։

Ուզում եմ պատմել մի փոքր իմ մայրիկի մասին, ով ինքնակրթությամբ կարողացավ բացել իր բիզնեսեսը։ Առաջին հերթին նա համացանցում տեսավ նյութ, որը հատուկ սարքերի միջոցով մրգերից պատրաստում էին համեղ մրգային չիպսեր և թթու լավաշներ(պաստեղներ)։ Մայրիկիս այդ ոլորտը հետաքրքրեց և որոշեց բացել իր բիզնեսը: Ուսումնասիրելով, թե ինչպես ճիշտ պատրաստել մրգային չիպսերը և պաստեղները նա արդեն ընկավ հունի մեջ: Տեսնելով, որ օնլայն վաճառքը բավականին արդյունավետ կլինի, քան խանութ բացելը, նա սկսեց անցնել տարբեր օնլայն դասընթացներ մարկետինգի հետ կապված, բացելով իր ինստագրամյան էջը: Այս պահին մայրիկս այդ գործով զբաղվում է արդեն 3 տարի և այն բավականին արդյունավետ է: Ահա ինչպես ինքնակրթությամբ կարող է հասնել բարձրունձների:

Տնային աշխատանք (Հայոց լեզու, գրականությունը)․ Նախագիծ || 20.05.2023

9-րդ դասարանի թեստերը՝ որպես գիտելիքի ստուգման ձև

Ուսուցիչներից մեծամասնությունը աշակերտի գիտելիքները ստուգելու համար կատարում են գիտելիքի ստուգում՝ թեստերի միջոցով։ Արդյո՞ք այդ թեստերը արդյունավետ են և ցույց են տալիս մարդու իրական գիտելիքները։ Կարևոր է նշել, որ թեստերը գիտելիքների գնահատման գործիքներից է համարվում և ամբողջությամբ չեն սպառում ուսանողի կարողությունների շրջանակը: Նրա կարողությունների ավելի ամբողջական ընկալման համար կարող են օգտագործվել նաև բանավոր պատասխաններ, նախագծային աշխատանք, թեստեր և ստուգման այլ ձևեր:

Նման թեստերի նպատակն է գնահատել, թե ուսանողը որքանով է հասկանում և յուրացնում ուսումնական նյութը, ինչպես նաև վերլուծության, քննադատական ​​մտածողության և գիտելիքները` գործնականում կիրառելու նրա հմտությունները: Թեստերը նաև օգնում են ուսանողներին և ուսուցիչներին բացահայտել տվյալ ուսաննողի թույլ կողմերը և առաջընթացը, ինչը կարող է օգնել հետագա այլ նյութեր լավ յուրացնելու համար:

Տնային աշխատանք (Հայոց լեզու, գրականություն)․ Նախագիծ || 20.05.2023

Կրթական խնդիրներն աշխարհում․ թարգմանություն

Մարդիկ փորձում են պարզել, թե արդյոք մեր երեխաները բավականաչափ սովորում են 21-րդ դարի տնտեսության մեջ իրենց տեղը գրավելու համար: Բայց ինչպես դա անել՝ հաշվի առնելով, որ նույնիսկ չի կարելի կանխատեսել, թե ինչ կլինի տնտեսության մեջ մեկ շաբաթից։ Դա մեզ հստակ ցույց տվեց վերջին ճգնաժամը։ Բոլոր երկրները մտածում են, թե ինչպես սովորեցնել երեխաներին պահպանել իրենց մշակութային ինքնությունը և փոխանցել իրենց մշակութային ժառանգությունը: Միաժամանակ, առանց գլոբալացման գործընթացից դուրս գալու:

Միջազգային մոնիտորինգը ցույց է տալիս, որ կրթության խնդրի էությունը կայանում է նրանում, որ մեր դպրոցն ուժեղ է գիտելիքներով, բայց ամենևին էլ ուժեղ չէ գործնական գիտելիքներով։ Այսինքն՝ դպրոցական ուսումնական ծրագրի բովանդակությունը բարձր մակարդակի վրա է, սակայն ուսանողները հաճախ չգիտեն, թե ինչպես ինտեգրել տարբեր ոլորտների գիտելիքները։

Խնդիրն այն է, որ փորձում են երեխաներին պատրաստել ապագային, բայց հին մեթոդներով։ Այդ իսկ պատճառով միլիոնավոր երեխաներ սկսում են իմաստ չտեսնել դպրոց գալու համար: Նախկինում ուսանողներին ասում էին.

— Դպրոցում լավ սովորես, բուհ կընդուվնես, դիպլոմ կստանաս և անպայման աշխատանք կգտնես․

Այս ժամանակներում երեխաները այլևս այս ամենին չեն հավատում և ճիշտ են անում։ Դիպլոմով, իհարկե, ավելի լավ է, քան առանց դրա, բայց դա արդեն ոչ մի երաշխիք չի տալիս։ Հատկապես վատ է, եթե բարձրագույն կրթություն ստանալու համար ստիպված ես հրաժարվել քեզ համար կարևոր բաներից։


Աղբյուրներ

Ժամանակակից կրթական համակարգի հիմնախնդիրները (ռուսերեն)

Ժամանակակից կրթության հիմնական խնդիրները (ռուսերեն)

Ինչպես լուծել ժամանակակից կրթության խնդիրները (ռուսերեն)

Մարդկանց էմոցիանները || Հետաքրքիր փաստեր էմոցիանների մասին||

Այս նյութում ես ներկայացնելու եմ տարբեր հետաքրքիր փաստեր մարդկանց էմոցիանների վերաբերյալ և բացի այդ կուսումնասիրենք մադկանց հիմնական էմոցիանները:

Խոսենք նախ մարդու հիմնական էմոցիանների մասին, դրանք են՝ ուրախությունը, զարմանքը, տխրությունը, վախը, ջղայնությունը և զզվանքը:

Զգացմունքները կարևոր դեր են խաղում մեր կյանքում, ուստի դրանց ազդեցությունը սովորաբար բաժանվում է չորս հիմնական գործողությունների, դրանք են՝

1. Մոտիվացիոն կարգավորիչ

Նման զգացմունքներ առաջանալուց այն որոշում է մարդու հետագա վարքը, իսկ երբեմն նաև արգելափակում է մտածողությունը:

2. Հաղորդակցական

Հենց այս գործողության օգնությամբ մենք հասկանում ենք, թե մարդը հոգեպես և ֆիզիկապես, ինչ վիճակում է գտնվում։

3. Ազդանշային

Այս գործողության ընթացքում արտահայտիչ ժեստերը և դեմքի արտահայտությունները ուրիշներին ազդանշան են տալիս մեր ցանկությունների և կարիքների մասին:

4. Զգացմունքների ազդանիշ

Այս գործողության ազդեցությունը թույլ է տալիս, որոշ դեպքերում ակնթարթային արձագանքել և փրկել մարդուն վտանգավոր իրավիճակներում:

Հիմա կներկայացնեմ մի քանի հետաքրքիր փաստեր էմոցիանների մասին:

— Էմոցիանները մեր ամենաուժեղ մոտիվատորներն են։ Հենց նրանք են ղեկավարում մեր գոյատևելու, շփվելու և բարոյական չափանիշների համապատասխան վարքագծի մեր ցանկությունը:

— Ամենազզվելի էմոցիան ուրախությունն է։ Ձեզ երևի հետաքրքիր կլինի, թե ինչու է այդպես։ Իրականում այդ էմոցիան միայն ուրախություն չի նշանակում, այլ նաև՝ գորովանք, էյֆորիա և այլն։

— Զգացմունքները կարող են տևել վայրկյանից մինչև մի քանի րոպե: Մենք բացասական հույզեր ենք ապրում ավելի երկար, քան դրականը:

— Տրամադրությունը ավելի մշտական բան է, քան զգացմունքները: Մենք կարող ենք դրա մեջ մնալ մի քանի րոպեից մինչև մի քանի օր։ Այն նաև ազդում է մեր զգացմունքների վրա: Օրինակ, եթե դուք լավ տրամադրություն չունեք, զայրույթը կստիպի ձեր արյունը սովորականից շատ ավելի եռալ։

— Սերը զգացմունք չէ։ Սա մի վիճակ է, որի ժամանակ կարող ես զգալ բազմաթիվ զգացմունքներ՝ ուրախություն, տխրություն, կարոտ, զայրույթ և այլն:

— Ինքնագիտակցությունը ամեն ինչի բանալին է։ Որքան շուտ ճանաչեք զգացմունքը, այնքան ավելի շատ եղանակներ կունենաք դրա դեմ պայքարելու համար:

Դասարանական աշխատանք || (Հայոց լեզու) 01.03.2023

Խոսրով Երկրորդը հիմնադրեց Դվին մայրաքաղաքը՝ բարձր միջնաբերդով, ատամնավոր ու բրգաշատ կրկնակի պարիսպներով, փարթամ այգիներով, մեծատարած ծառաստանով, որ կոչվում է հիմնողի անունով՝ Խոսրովի անտառ։

Փոքր անց գուսանները արդեն գտնվում էին քաղաքի հրապարակում՝ երեք կողմից շրջապատված արհեստավորների կրպակներով, չորրորդ կողմում Դվինի եկեղեցին էր՝ իր բարձր պարսպով, գմբեթհարդ տանիքով խաչը գլխին և կամարակապ ու խաչաքանդակ դռներով, երկու կողքին աղբյուրներ՝ սառնորակ, քաղցրահամ ջրով։

Դիմավորողներից երկրորդը քաղաքի բերդապետն էր՝ ճաղատ և գիրուկ զորական, թրով ու զինվորական նշաններով։ Երրորդը քաղաքապետն էր՝ բարձրահասակ, սպիտակ դեմքով ու լայն ճակատով մի հույն՝ կեղծ ժպիտով և շինծու քաղաքավարությամբ

Ամեն ինչ գրքի ստեղծան մասին || (Գրականություն, հայոց լեզու)

2.Ամեն ինչ գրքի ստեղծան մասին․ համացանցային ուսումնասիրություն, պարտադիր՝ թարգմանական նյութերով

Ինչպես են առաջացել առաջին գրքերը

Երբ հնագույն քաղաքակրթությունները սկսեցին զարգանալ, սկսեցին առաջանալ նամակների համակարգերը (սիստեմաները)։ Այդ ժամանակներից մարդիկ սկսեցին գրել ամենուր՝ քարերի, ծառերի և այլ բաների վրա։ Ինֆորմացիան լավ պահպանելու համար մարդիկ սկսեցին գրել չոր կավի վրա, նրանց վրա գրելով վառարանի կրակի միջոցով։

Պապիրուս

Եգիպտացիները եղել են առաջին մարդիկ, ովքեր ստեղծել են թղթի նման նյութ։ Դա բոլորին ծանոթ պապիրուսն է, որոնք պատրաստում էին քսելով համանուն բույսի հարթ ցողունները։ Դրանից հետո եգիպտացիները սկսեցին պապիրուսները թերթերը իրար վրա կպցնել, որից ստանում էին գալարներ։ Այնուհետև պապիրուսի ցողունները թրջում էին ջրի մեջ, պատրաստելով ներկը ածուխից։ Պատրաստի թերթերը փաթաթում էին ձողերի վրա:

VI դարերում պապիրուսը դարձել էր ամենահայտնի գործիքը ինֆորմացիա ֆիկսելու համար։ Սակայն այն այդքան էլ լավ նյութ չէր, քանի որ հաճախակի փշրվում և հնանում էր։

Եվ նորից մի քանի տարի անց մարդիկ սկսեցին գրել հորթի կամ այծի կաշին, դրանք համեմատ ավելի թեթև էին, նաև մեկ թերթի երկու կողմում կարելի էր գրել: Այս թղթի տեսակը ստեղծել էին հին քաղաքում՝ Պերգամեյում, և դրա համար այդ թուղթը կոչեցին պերգամենտ:

Պերգամենտ

II և IV դարերում հռոմեացիները սկսեցին պերգամենտի կամ պապիրուսի թերթերը կարել փայտե կափարիչների միջև։ Այդ ձևը կոչվում էր կոդեքս, և ըստ էության ուներ նույն կառուցվածքը, ինչ ժամանակակից գրքերը։ Կոդեքսը շատ ավելի հարմար էր ընթերցողին և ավելի հեշտ էր տեղափոխել ու պահելը:

Գրքի պատմության հաջորդ կարևոր նորամուծությունը թղթի ստեղծվելն էր ու բլոկ տպագրության օգտագործումն էր: Առաջին թուղթը պատրաստել էիբ Չինաստանում։ Թուղթը բավականին հարմար էր ստացվել, իսկ այն պատրաստելը ավելի էժան ու հեշտ էր։ Թղթի վրա տպված տեքստի առաջին հայտնի օրինակները բուդդայական աղոթքների փոքրիկ մագաղաթներն են՝ վեց սանտիմետրից մի փոքր ավելի լայնությամբ, որոնք պատվիրվել են ճապոնական կայսրուհի՝ Սյոտոկոն:

Ինչպես են հիմա պատրաստում գրքերը

Այս պահին մանրամասն կուսումնասիրենք և կտեսնենք ինչպես են պատրաստում գրքերը հիմա:

Առաջին փուլ. Խմբագրություն

Հեղինակի ձեռագիրը երկար ճանապարհի միայն սկիզբն է, որի առաջին փուլը գրքի հրատարակման նախապատրաստումն է։ Սա շատ կարևոր, վճռական քայլ է։ Իսկ արդյունքն այստեղ մեծապես կախված է գրողի և ամբողջ թիմի աշխատանքը՝ խմբագիր, սրբագրիչ, դասավորության դիզայներ, դիզայներ։

Երկրորդ փուլ. Գրքի արտադրման արտադրությունը

Երկրորդ փուլում, երբ արդեն գրքի դիզայնը պատրաստ է լինում, գրքի բովանդակությունն էլ նույնպես, գիրքը տարվում է տպագրվելու: Սովորաբար էջերի թիվը 8-ի, և որպես կանոն, մեքենաները տպում են միանգամից 32 էջ մեկ թերթում: Ժամանակակից տպագրական մեքենան հսկա մեքենա է, որը հասնում է 8 մետր լայնության և 40 մետր երկարության: Իսկ այն կշռում է 97 տոննա: Ընդ որում, թղթի յուրաքանչյուր ռուլետը կշռում է 360 կիլոգրամ։

Երրորդ փուլ. Տետրակներ

Երրորդ փուլում արդեն գրքի թերթերը կտրված է էջի սահմանների երկայնքով, որից հետո այն ավտոմատ կերպով ծալվում է այնպես, որ դրանք կանգնեն ճիշտ հերթականությամբ:

Չորրորդ փուլ. Գրքի բլոկի հավաքում

Չորրորդ փուլում արդեն թերթերը միացվում են, կարվում, սոսնձվում կամ օգտագործվում են երկու մեթոդներից մեկը։ Պատրաստի բլոկը կտրատում են, սեղմում են, ամրացնում են ողնաշարի վերին և ստորին եզրերը հատուկ հյուսով, որը կոչվում է կապտալ։

Հինգերորդ փուլ. Կազմ

Մինչդեռ պատրաստում են գրքի էջերը, մի այլ ցեխում պատրաստում են գրքի կազմը: Գրքի կազմը հիմնականում պատրաստում են ստվարաթղթից: Սակայն կազմը նաև պատրաստում են սինթետիկ և լամինացված թղթից, կամ էլ կաշիից:

Վեցերորդ և ամենավերջին փուլը. Գրքի հավաքումը

Վերջին փուլում գրքի թերթերը ամրացնում են կազմին և ահա գիրքը պատրաստ է:

<<Ամենամեծ գիրքը փոքրիկների համար>>

Աշխարհի ամենամեծ գրքերը

Ամենամեծ գիրքը ստեղծվել էր Ռուսաստանում, 2004թ․ — ին։ Այդ գիրքը անվանումն է՝ <<Ամենամեծ գիրքը փոքրիկների համար>>։ Գրքի երկարությունը 6 մետր է, իսկ լայնությունը՝ 3, կշիռը՝ 492կգ։ Գիրքը ունի ընյդամենը 4 էջ և մեջը ներառում է 12 բանաստեղծություն։

Magnificent Maps: Power, Propaganda and Art

Մինչև այդ ամենամեծ գիրքը եղել էր <<Սուպերգիրքը>>-ը, որը ստեղծվել էր 1979թ․, Աերիկայի՝ Դենվեր քաղաքում։ Կշիռը՝ 252,6կգ, չափերը 2,74 x 3,07 մետր։ Այդ հսկան ուներ 300 էջ։

Կա նաև մեկ այլ մեծ գիրք, որը կոչվում է Magnificent Maps: Power, Propaganda and Art(թարգ․ Հոյակապ քարտեզներ. ուժ, քարոզչություն և արվեստ), որտեղ հավաքված է 37 քարտեզ։ Նրա բարձրությունը 1,75 մետր է, լայնությունը՝ 1,9 մետր։ Այն Ատլասի նման է և ստեղծվել էր 1660թ․, որը հատուկ պատրաստել էին Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ II-ի համար։ Այդ գիրքը նրան նվիրել էր, հոլանդացի վաճառական՝ Յոհաննես Կլենկեն։

Աշխարհի ամենափոքր գիրքը

Սայմոն Ֆրեյզերի համալսարանի լաբորատորիայի մասնագետները ստեղծել էին աշխարհի ամենափոքր գիրքը։ Դրանում ինչ-որ բան կարդալու համար հարկավոր է օգտագործել էլեկտրոնային մանրադիտակ, որովհետև այդ գրքի չափերն հասնում են, ընդամենը՝ 0,07×0,1 մմ-ի: Ամենափոքր գրքի թողարկումը նախաձեռնել է հրատարակիչ՝ Ռոբերտ Չապլինը և համալսարանական գիտնականները՝ Լի Յանգի և Կարեն Կավանագի օգնությամբ։ Իհարկե, գիրքը բովանդակություն ունի. Նրա անունն է «Teeny Ted from Turnip Town»: Սա հեքիաթ է երեխաների համար դեռահաս Թեդի մասին: Գրքի հեղինակն է Մալքոլմ Դուգլաս Չապլինն է, իսկ գրի ստեղծման գաղափարը պատկանում է հրատարակիչ՝ Ռոբերտ Չապլինին՝ հեղինակի եղբորը։

<<Ադամանդե սուտրան>>

Առաջին թվագրված տպագիր գիրքը

Առաջին թվագրված տպագիր գիրքը՝ բուդդայական <<Ադամանդե սուտրան>>-ն է։ Լույս է տեսել 868թ․ մայիսի 11-ին։ Այս հինգ մետրանոց թղթե մագաղաթը, որը լցված է հիերոգլիֆներով, հայտնաբերվել է Չինաստանում 1907 թվականին։ Եթե ​​գիրքը համարենք ոչ թե մագաղաթներ և ոչ թե սալիկներ, այլ իրար ամրացված թերթեր, ապա էտրուսկները ստեղծել են ամենահին գիրքը։ Այն պատրաստվել է մոտ 600 մ.թ.ա. ե. և բաղկացած է վեց ոսկե թիթեղներից, որոնք միացված են երկու ոսկե օղակներով:

Ամենահայտնի գիրքը աշխարհում

Աշխարհի ամենաընթերցված գիրքը <<Աստվածաշունչը>>-ն է։ Այն թարգմանվել է աշխարհի 2000 լեզուներով և հրատարակվել է մոտ 3,9 միլիարդ գիրք։ Քրիստոնեական գրությունները մոտ 4000 տարեկան են, բայց ամեն տարի դրանք մնում են աշխարհի ամենահայտնի գրքերի առաջին հորիզոնականում։

Ամենահայտնի գրքի ժանրերը

Ասում են, որ գրականության ժողովրդականությունը կախված է ընթերցողի տարիքից, հետաքրքրություններից։ Գրողների համար ամենաշահութաբեր ժանրը՝ գեղարվեստական ​​գրականությունն է։ Մասնավորապես, գնորդների շրջանում տարածված են դետեկտիվները։

Հեղինակները կարծում են, որ ընթերցողներին գրավում է.

  • Սեր և մելոդրամա.
  • Գաղտնիքը. Դետեկտիվ պատմությունները կարևոր են ինտրիգներով․
  • Ֆանտաստիկա և գիտաֆանտաստիկա.
  • Թրիլլերներ և սարսափներ.
  • Պատանեկան գրականություն.

Իմ կարծիքը գրքերի վերաբերյալ

Այս ժամանաշրջանում մարդիկ սկսել են քիչ գրքեր կարդալ։ Դրա փոխարեն նայում են տարբեր սետահոլովակներ, կարճամետրաժ վիդեոներ, ֆիլմեր, աուդիոգրքեր և այլ բաներ, մտածելով, որ ինքնակրքվում են և ստանում են նոր գիտելիքներ։ Սակայն իմ փորձից ելնելով կարող եմ ասել ասալ, որ կարդալով ինֆորմացիան ավելի լավ ես հիշում, քան լսելով կամ դիտելով։ Բացի այդ գիրքը բազմաժանր է և ունի բազմազան ժանրեր։ Կարդալով տարբեր ժանրերի գրքեր, դու ամեն անգամ գնում ես մի ուրիշ աշխարհ և կտրվում ես իրականությունից։ Դու մոռանում ես քո խնդիրները, քո բոլոր գործերը և անելիքները։ Կարծում եմ գիրք կարդալու և տեսահոլովակ դիտելու մեջ մի այլ կարգի մեծ տարբերություն կա։

Աղբյուրներ՝

Как создавались первые книги

Как рождается книга: секреты изготовления бумаги

Интересные факты: как делают книги

Самая большая книга в мире

Самая маленькая книга в мире

Как называлась первая книга?

ТОП-15 САМЫХ ЧИТАЕМЫХ КНИГ МИРА

Самые популярные книги и литературные жанры в мире

Վերլուծություն

Ասում են, որ վերևից նետած քարը ինչքան ցած ընկնում, այդքան սաստկանում է նրա թափը և նա ավելի ուժգին է խփում ամենաներքևինին քան ամենավերևինին:

Քաղաքներից մեկում մի երիտասարդ կայսր է լինում: Մի օր կայսրը այգում զբոսնում էր, շատ շոգ էր, նա հետևում էր քաղաքի անցուդարձին, մի խոսքով կյանքն էր վայելում: Երբ գնաց պատշգամբ տեսավ այսպիսի տեսարան: Հոգնած ձիերը իրենց հետ քաշ էին տալիս ծանր ապրանքները, մարդիկ իրենց ծանր սև գլխարկներով աշխատում էին, որից էլ շատ էին քրտնում և հոգնում: Նայելով այս ամենին կայսրի մոտ միտք ծագեց սև և ծանր գլխարկները փոխարինել թեթև և սպիտակ գլխարկներով: Կայսրը գնում է գլխավոր նախարարի մոտ և ասում է իր նոր մտքի մասին: Նախարարը համաձայնվում է և մյուս օրը նա հայտարարում է նոր կանոնի մասին և խնդրում է բոլոր քաղաքական գործիչներին հետևել, որպեսզի բոլորը հագնեն միայն սպիտակ գլխարկներ: Այդ օրվանից քաղաքում քաոս էր: Այն մարդիկ, որոնք չէին հագնում սպիտակ գլխարկները պատժում էին, օրինակ՝ ծեծում էին, ավելի հեռու վայրերում բանտարկում էին և շղթաներով էին ծեծում, իսկ այլ հեռավոր վայրերում դրա համար գլուխներն էին կտրում: Կայսրին հասնում է այդ դաժան արարքների մասին և դրա համար կանչում է նախարարին: Հարցնում է, թե ինչի համար են այդպիսի դաժան կանոններ ընդունել: Նա ստեղծել է սպիտակ գլխարկները մարդկանց կյանքը հեշտացնելու համար այլ ոչ թե հակառակը, որից հետո պահանջեց շտապ հանել այդ կանոնները: Սակայն նախարարը ասաց, որ նույնիսկ կայսրն է անզոր և չի կարող հանել կանոնները,

Տնային աշխատանք || (Գրականություն) 13.12.2022

Շարադրություն՝ Ազատությունն իմ ընկալմամբ

Ինձ համար բավականին դժվար է բացատրել ազատությունը բառը, կարծում եմ նա ավելին է քան պարզապես ինչ-որ մի բառ։ Ամեն մարդ տարբեր ձևի է ընկալում այդ բառը։ Այս պահին բոլորը պայքարում են ազատության համար, սակայն չեմ կարծում, որ մենք չենք կարող լինել կատարյալ ազատ։ Ավելի ճիշտ կարող ենք լինել, սակայն լինելով կատարյալ ազատ երկիրը կվերածվի մի քաոսի և մեծամասնությւոնը մտածելով միայն սեփական մաշկի մասին, ուրիշներից զրկելու են հենց այդ ազատությունից։ Կան նաև այլ մարդկանց խումբ, որոնք մտածում են, որ նրանք ազատ են, սակայն կարծում եմ, որ նրանք չեն գիտակցում, որ նրանք ազատ չեն իրենց որոշումները կայացնելու կամ այլ գործողություններ կատարելու համար։ Ազատութուն կլինի միայն այն ժամանակ, երբ մարդիկ որևէ վատ մտադրություն չեն ունենա և առավել ևս վատ արարքներ չեն կատարի, բայց չեմ կարծում, որ այդպիսի օր երբևիցե կլինի։

Վինսենթ վան Գոգ || Անհատական աշխատանք.

Վան Գոգը եղել է ամենհայտնի նկրաիչներից մեկը։ Խելագարի համառությամբ նա կարողացավ վերածվել նկարչական հանճարի։ Նկարչի կյանքը եղել է բավականին հետաքրքիր և այսօր կխոսենք իր մասին և իհարկե իր նկարների մասին։


Վինսենթ Ուիլլեմ վան Գոգը ծնվել է 1853 թվականի մարտի 30-ին հոլանդական Զունդերտ գյուղում բնակվող հոգևոր հովվի ընտանիքում։ Համարվում է արևմտյան արվեստի պատմության ամենանշանավոր ու ամենաազդեցիկ դեմքերից մեկը։ Ընդամենը տասը տարվա ընթացքում նա ստեղծել է արվեստի մոտ 2.100 գործ, այդ թվում` 860 նկար յուղաներկով. դրանց մեծ մասը նկարիչը ստեղծել է իր կյանքի վերջին երկու տարիներին։ Նկարները դիմանկարներ են, նատյուրմորտներ, ինքնադիմանկարներ։

____________________

Հետաքրքիր փաստեր Վան Գոգի կյանքի մասին

1․Վան Գոգը սկսել է նկարել 27 տարեկանում

Իրականում Վան Գոգը սկսել է նկարել մոտ 27 տարեկանում և հիմնականում նա մենակ էր սովորում։ Իր ամենառաջին աշխատանքները չեն եղել այդքան գունեղ և յուրահատուկ։ Երբ նա սկսում էր իր նկարչական կարիերան նա հիմնականում նկարում էր մռայլ և մուգ գույներով։ Պատճառը եղել է նրա աղքատությունը և ֆինանսական դժվարությունները։

2.Մինչև նկարիչ դառնալը, Վան Գոգը փորձել է բազմաթիվ այլ մասնկագիտությւոններ

Վան Գոգը նկարիչ էր իր կարճ կյանքի միայն վերջին տասնամյակում: Նա փորձել էր բազմաթիվ մասնագիտություններ, օրինակ՝ նա փորձում էր առևտուր անել արվեստի գործերով, ինչպես և նրա եղբայր Թեոն։ Նա դպրոցի ուսուցիչ էր և նույնիսկ քարոզիչ, բայց նա չկարողացավ հաջողության հասնել դասերից որևէ մեկում: Այդպես մնաց միայն մեկ մասնագիտությւոնը՝ նկարչությունը և այդպես նա դարձավ նկարիչ։

3.Վան Գոգի նկարչի կարիերան կարճ էր, սակայն աներևակայելի բեղմնավոր

Վան Գոգի նկարչական կարիերան տևել է մոտ 10 տարի և այդ կարճ ժամանակահատվածում Վինսենթ վան Գոգը ստեղծել է մոտ 2100 նկարներ, ինչպես նաև 860 նկար յուղաներկով։ Այս ամենը իրոք անհավանական է հնչում, սակայն այդ ամենը իրական է և պետք է հաշվի առնենք, որ այդ ամենը նա ստեղծել է իր կյանքի ամենադժվար ժամանակահատվածում։

Այո, չնայած ֆինանսական դժվարություններին և հոգեկան հիվանդությանը, որից նա ծանր տառապում էր և որը առաջացրեց Վինսենթ վան Գոգի մահը, նա կարողացավ ստեղծել բազմաթիվ աշխատանքներ։

4.Վան Գոգը տառապում էր հոգեկան խանգարումով

Իր կյանքի մեծ մասը նա տառապում էր հոգեկան խանգարումով։ Նկարիչը այդքան էլ քիչ ժամանակ չի անցկացրել հոգեբուժարաններում։ Կան ապացույցներ, որ նա տառապում էր մանիակալ-դեպրեսիվ փսիխոզով, որը հայտնի է նաև որպես երկբևեռ խանգարում: Բացի այդ որոշ հոգեբույժներ փորձում էին այլ հիվանդություններ ախտորոշել, օրինակ՝ շիզոֆրենիա, պորֆիրիու, սիֆիլիս և էպիլեսիա։

5.Վան Գոգը եղել է Պոլ Գոգենի լավ ընկերը

Վան Գոգը ծանոթացել էր Պոլ Գոգենի հետ Ֆրանսիայում 1887թ․։ Այնուհետև երկու նկարիչները ստիպված էին ոչ միայն նկարել, այլ նույնիսկ, թեև ոչ երկար ժամանակով միասին ապրել։ Այն բանից հետո, երբ Պոլ Գոգենը ժամանեց Արլ, Վինսենթը նրանց համար երկու սենյակ պատրաստեց այժմ հայտնի՝ «Դեղին տանը»: Սակայն իրենց լավ հարաբերությունները երկար չտվեցին, քանի որ երկու նկարիչներն էլ ունեին անտանելի բնավորություն։ Երկու արվեստագետներն էլ տարբեր կերպ էին նայում արվեստի խնդիրներին, իսկ Գոգենը, ով հակված էր ավտորիտարիզմի, փորձում էր ակտիվորեն պարտադրել իր կարծիքը Վան Գոգի հանդեպ։

6.Վան Գոգը և իր ականջը

Համաձայն ընդհանուր ընդունված տարբերակից, Վան Գոկը կտրել էր իր ականջի բլթակի Պոլ Գոգենի կռվի ժամանակ, երբ նա եկել էր քաղաք, որտեղ ապրում էր Վինսենթը, որպեսզի քննարկեր նկարչական արհեստանոց ստեղծելու գաղափարը։ Չկարողանալով փոխզիջում գտնել Վան Գոգի համար նման թեմայի լուծման հարցում՝ Պոլ Գոգենը որոշեց հեռանալ քաղաքից։ Թեժ վիճաբանությունից հետո Վինսենթը վերցրեց ածելին ու նետվեց ընկերոջ վրա, ով փախավ տանից։ Հենց այդ գիսհերն էլ Վան Գոգը կտրեց ոչ թե իր ականջը, այլ միայն բլթակը, ոնց ասում էին որոշ աղբյուրներ։ Ամենատարածված վարկածի համաձայն՝ նա դա արել է զղջման պահին։

Իրականում այդ պատահարից հետո էլ էր Վան Գոգը մեծ հարգանքով էր վերաբերվում Գոգենին։ Իր նամակներից մեկում, որտեղ ուղղված էր իր եղբորը՝ Թեոին 1888թ․ Վան Գոգը ասել․ << Գոգենն ինձ երևակայելու քաջություն է տալիս, և նրա շնորհիվ իմ երևակայության պտուղները իսկապես շատ ավելի հետաքրքիր կերպար են ստանում>>։

7.Վինսենթ վան Գոգի խճճված և քաոսային կյանքը լավ փաստագրված է

Իր ամբողջ կյանքում Վան Գոգը գրել է մոտ 800 նամակ իր եղբորը, մտերիմ ընկերոջը և հոգևոր ընկեր Թեոյին, իր նկարիչ ընկերներին՝ Փոլ Գոգենին և Էմիլ Բեռնարդին և շատ ուրիշներին։ Նամակներից շատերը թվագրված չեն, բայց այս դեպքում կան արվեստի պատմաբաններ և Վան Գոգի գիտակներ, ովքեր կարողացել են տառերի մեծ մասը դասավորել ժամանակագրական կարգով։ Այդ նամակները Վան Գոգի կյանքի մասին տեղեկատվության ամենաամբողջական աղբյուրն են և ճանապարհ են բացում դեպի Վան Գոգի աշխարհ։

Վան Գոգն ու նրա եղբայր Թեոն իրենց կյանքի ընթացքում փոխանակել են ավելի քան 600 նամակ։ Այս նամակները բացահայտում են նրանց ազգակցական և բարեկամության պատմությունը, ինչպես նաև Վան Գոգի տեսակետներն ու տեսությունները արվեստի և գեղանկարչության վերաբերյալ։

8.Վան Գոգը և իր միակ վաճառված նկարը

Կա լեգենդ, որում ասվում է, որ իր ողջ կյանքում Վան Գոգը վաճառել է միայն մեկ նկար, որը կոչվել էր <<Կարմիր խաղողի այգիներ Արլում>>, բայց դա իրականում ճիշտ չէ։ Իրականում 400 ֆրանկով վաճառված կտավը Վինսենթի բեկումն էր լուրջ գների աշխարհ, բայց դրանից բացի վաճառվեց նկարչի ևս առնվազն 14 աշխատանք։

9.Նա կարող էր նկարը նկարել ընդամենը երկու ժամում

Իր կյանքի վերջում Վան Գոգը կարող էր շատ արագ նկարել։ Կր նկարը սկզբից մինչև վերջ նա կարող էր ավարտել ընդամենը երկու ժամում։ Սակայն նա ասում էր իր սիրելի խոսքերից մեկը, որը ասում էր նկարիչ՝ Ուիսթլերը․ <<Ես դա արեցի երկու ժամում, բայց տարիներ շարունակ աշխատեցի, որպեսզի այդ երկու ժամում կարողանայի ինչ-որ արժեքավոր բան անել>>։

10.Վան Գոգը և նրա մահը

1890 թվականի հուլիսի 27-ին Վան Գոգը ատրճանակով կրակել է իր կրծքին և 2 օր անց մահացել։ Ողբերգական դեպք է տեղի ունեցել ցորենի դաշտում, երբ այդ ժամանակ նա նկարում էր բնությունը։Կրակելուց հետո նկարիչը դեռ կարողացել է ինքնուրույն հասնել Օբերժ-Ռավուում գտնվող իր նստավայր, որտեղ երկու բժիշկ պայքարել են նրա կյանքի համար։

Սակայն, ի վերջո, Վան Գոգը մահացել է վերքի վարակի հետևանքով։ Նրա եղբոր՝ Թեոյի խոսքերով, Վինսենթ վան Գոգի վերջին խոսքերն էին «La tristesse durera toujours», որը նշանակում է.

«Տխրությունը հավերժ կմնա».


Տարբեր փաստեր իր նկարների մասին

1.Աստղային գիշեր

Այս նկարը նկարիչը նակերլ էր 1889թ․ հոգեկան հիվանդների համար կլինիկայում՝ Պոլ Գոգենի կռվից հետո։

Այդ նկարը միակ <<Աստղային գիշեր>> նկարը չի եղել։ Ինչի մասին մենք խոսում ենք նկարիչը նկարել էր 1889թ․, սակայն 1888թ․ նկարել էր նաև մեկ հատ էլ, ուղղակի անվանումն էր այլ՝ <<Աստղային գիշեր Ռոնի վրայով>>։ Այնուհետև նա գրեց իր եղբորը՝ Թեոյին. «Ինձ անհրաժեշտ է աստղազարդ գիշեր՝ նոճիներով, գուցե հասած ցորենի արտի վրա»։

Այդ նկարը նկարելը նա ոգնշնչվել է իր հուգեբուժարանի պատուհանից նայելուց, որից հետո իր եղբորը գրել էր․ <<Երկաթե վանդակաճաղի միջով ես տեսնում եմ ցորենի արտը, որի վրայից առավոտներն իր ողջ գեղեցկությամբ ծագում է արևը>>։

1985թ․ Լոս Անջելեսում, Ալբերտ Բոյմը համեմատել էր <<Աստղային գիշեր>> նկարը Սեն-Ռեմիի աստղային երկնքի իրական պատկերի պլանետարիումում վերստեղծված պատկերի հետ, ինչպես դա եղել է 1889 թվականի հունիսի 19-ին։ Նմանությունը ապշեցուցիչ էր և ապացուցեց, որ Վան Գոգի «առավոտյան աստղը», որի մասին հիշատակվում էր իր եղբորն ուղղված նամակում, Վեներա մոլորակն էր, որը մենք բոլորս գիտենք: Արվեստի պատմաբան Ալբերտ Բոյմի խոսքով՝ Վան Գոգը «աստղային գիշերում» պատկերել է ոչ միայն Վեներան, այլև Խոյ համաստեղությունը, ինչպես նաև պարուրաձև միգամածություն։

Իդեպ Վան Գոգը կարծում էր, որ այդ նկարը նրա ամենաթույլ աշխատանքերից մեկն էր։ Նա նույնիսկ ցանկանում էր այն ուղարկել իր եղբորը, որպեսզի կարողանար փոստի ծախսերը խնայել։

2.Գիշերային սրճարանի պատշգամբ

<<Գիշերային սրճարանի պատշգամբ>> նկարը ստեղծվել է 1888թ․ և համարվում է Վան Գոգի ամենահայտնի նկարներից մեկը։

Վան Գոգը սիրում էր գիշեր և նա միշտ ասում էր․ <<գիշերը շատ ավելի կենդանի է ու պայծառ, քան ցերեկը>>։ Այս սերը մթության նկատմամբ, նկարիչը փոխանցում էր կտավի վրա։

Ջարեդ Բակստերը կարողացել է հատուկ սարքերի շնորհիվ ուսումնասիրել նկարը և իր փորձերի շնորհիվ, նա կարծում է, որ նկարը պարունակում է ակնարկ Դա Վինչիի վերջին ընթրիքի մասին։ Եվ իրոք, ուշադիր ուսումնասիրելով նկարը կարելի է նկատել 12 մարդկանց, որոնք շրջապատել են երկար մազերով մարդուն։ Մուգ կերպարանքը, որը սահում է դռան միջով, կարող է ներկայացնել Հուդային: Վան Գոգի համար կրոնական երանգները միանգամայն բնական էին թվում:

Իդեպ այդ սրճարանը իրականում գոյություն ունի և կոչվում է Café Van Gogh։

3.Արևածաղիկները

Իրականում Վան Գոգը ստեղծել է արևածաղիկներով 11 նկար:

1888թ․ ամռանը նա գնում է Արլ։ Այդտեղ նա հրավիրում է նաև այլ նկարիչներին։ Գալ համաձայնվում է միայն Պոլ Գոգենը։ Վան Գոգն այնքան երախտապարտ է նրան, որ որոշում է իր սենյակը զարդարել նատյուրմորտներով՝ արևածաղիկներով։ Այդպես ստեղծվում են 4 նկարներ արևածաղիկներով, որոնք գտնվում էին ծաղկամանի մեջ։ Պոլ Գոգենը գնահատեց նրանց և նա կանխատեսում էր, որ դրանք լինելու են իր ընկերոջ բնորոշ նշանը։ Եվ այդպես էլ եղավ։


Աղբյուրներ որոնցից օգտվել եմ

Винсент Ван Гог — интересные факты

Винсент Ван Гог: 20 любопытных фактов

Шедевры и неизвестные факты: что стоит знать о Ван Гоге?

«Звездная ночь» (Винсент Ван Гог) — интересные факты

Ночная терраса кафе — Винсент Ван Гог

Подсолнухи Ван Гога: 5 невероятных фактов о шедеврах

Տնային աշխատանք (Գրականություն)

շարադրություն․ Ամանորյա իմ իրական հեքիաթը

Փոքրիկ Դանիելը նստած էր պատշգամբում և դիտում էր բակը։ Դրսում սառը և մռայլ եղանակ էր։ Չնայած, որ դեկտեմբերի 31-ն էր, ընդհանրապես չէր զգացվում, որ ձմեռ էր։ Տխուր և միայնակ Դանիելը հուսահատված չգիտեր ինչ աներ։ Նրա մոտ ընդհանրապես ամանորյա տրամադրություն չկար, սակայն հարևանների մոտ կարծես ամեն ինչ լավ էր։ Լսվում էին ամանների շխկշխկոցները, մարդկանց զվարթ ձայները, ովքեր անհամբեր սպասումներով պատրաստվում էին Նոր Տարվան, նկատվում էր մարդկանց տան զարդարաքները՝ տոնածառը իր լույսերով հանդերձ, շղթաները և այլ գեղեցիիկ իրերը։ Սակայն այդ ամենին մի բան պակասում էր՝ ձյունը։ Դանիելը նայելով վերև՝ դեպի մոխրագույն և մռայլ ամպերը խնդրում էր ձյանը այս տոնի կապակցությամբ գալ և զարդարել ամենուրեք։ Ամեն ինչ ապարդյուն էր։ Հանկարծակի Դանիելը հիշեց մի պատմություն փոքրիկ տղայի մասին, ով սարի գագաթին իր թմբուկը նվագելով կանչեց ձյանը։ Վեր թռնելով նստարանից և միամիտ գցելով ծաղկամաը Դանիելը շտապեց սենյակ, վերցնելով իր ջութակը, արագ քայլերով գնաց իրենց տան մոտակայքում գտնվող բլուրներից մեկը։ Բլուրի գագաթ բարձրանալուց հետո, նա խնամքով վերցրեց ջութակը և դրեց իր ուսի վրա։ Փակելով իր աչքերը և հավքելով իր բոլոր ուժերը նա սկսեց նվագել իր սիրելի երգերից մեկը։ Հանկարծակի վերևից սկսեցին թափվել ձյան փոքրիկ և նուրբ փաթիլները։ Դանդաղ մեղեդիի տակ ձյան փաթիլները դանդաղորեն պարելով իջնում էին ցած։ Դանիելը չբացեց աչքերը՝ նա ամեն ինչ զգում էր, կարծես նա փակ աչքերով էլ էր ամեն ինչ տեսնում։ Նվագելով մինչև վաղ առավոտ, ձյան փաթիլները պատել էին ամբողջ բակը։ Երեխաները ուրախ զվարթ թռվռալով վազում էին բակ՝ նոր տարվա ամենառաջին օրը անցկացնելու։ Բոլորը ուրախ էին, նրանք խաղում էին ձնագնդիկ, պատրաստում էին ձնեմարդուկներ, սահնակ էին քշում և այլն։ Այդ ամանորյա գիշերը կարծես իրական հեքիաթ լիներ, որը ստեղծել էր Դանիելը։ Եվ ասում են, որ այդ փոքրիկ տղան ամեն տարի բարձրանալով այդ բլրակի վրա, սկսում է նվագել իր սիրելի երգը, որպեսզի ձյունը ստեղծի այդ ամանորյա հեքիաթը․․․