Առցանց ուսուցում (Բնագիտություն)

Ի՞նչ է սննդառությունը: Արդյոք բոլո՞ր կենդանի օրգանիզմներն են սնվում:
Օրգանիզմը նյութերը և էներգիան հայթհայթելու գործընթացը կոչվում է սննդառություն։ Այո բոլոր կենդանի օրգանիզմները սնվում են։

2. Ի՞նչ են սննդանյութերը: Կենդանի օրգանիզմներում ինչի՞ համար են դրանք օգտագործվում:

Սննդի մեջ պարունակում են տարբեր նյութեր, որոնք ապահովում են Էներգիան։ Կենդաննի օրգանիզմում դրանք անհրաժեշտ են էներգիա ստանալու համար, աճը և զարգացումը ապահովելու համար։

3. Ի՞նչ գործընթացներ է ընդգրկում սննդառությունը:

4. Ի՞նչ է ֆոտոսինթեզը: Ի՞նչ է առաջանում բույսերում՝ ֆոտոսինթեզի

շնորհիվ: Ինչո՞ւմ է քլորոֆիլի դերը:

Ֆոտոսինթեզը ածխաթթու գազից և ջրից` լույսի ազդեցության տակ օրգանական նյութերի առաջացումն է: Քլորոֆիլը ապահովում է ֆոտոսինթեզի գործընթացը։

5. Բույսերում ի՞նչ օրգանական նյութեր գիտեք: Ի՞նչ դեր ունեն դրանք:

Գլյուկոզան դա օրգանական նյութ է։ Այն բույսին օգնում է մեծանալ։

6. Սննդառության ո՞ր ձեւն է կոչվում ավտոտրոֆ, ո՞րը՝ հետերոտրոֆ:

Հետերոտրոֆ սննդառության հիմնական ձևը պատրաստի սննդի որոնումն ու կլանումն է: Ֆոտոսինթեզը  ածխաթթու գազից և ջրից՝  լույսի ազդեցության տակ օրգանական նյութերի առաջացնում է ֆոտոսինթետիկ գունանյութերի մասնակցությամբ:

7. Արդյոք բոլո՞ր բույսերն են ավտոտրոֆ: Ի՞նչ միջատակեր բույսեր կան: Ներկայացրե՛ք օրինակներ:

Ոչ բոլոր բույսերը ավտոտրոֆ չեն։ միջատակեր բույս է վեներային ճանճորսը, նաև միջատակեր բույս է (Непентес кувшинчиковый)։

8. Ո՞րն է կենդանիների սննդառության առանձնահատկությունը: Կեն-

դանի օրգանիզմների միջեւ սննդային ի՞նչ փոխհարաբերություններ

կան:

9. Շրջապատի կենդանի օրգանիզմներից նշե՛ք ավտոտրոֆները եւ

հետերոտրոֆները: Ի՞նչ գիտեք նրանց մասին:

Մարդը կանաչ բույսերը համարվում են ավտոտրոֆներ են: Իսկ որոշ սնկեր հետերոտրոֆներ են:

10. Ի՞նչ եք կարծում՝ գիշատիչներին անհրաժե՞շտ է պահպանել, թե՞ ոչ:

Ճիշտ ասած ես չգիտեմ,որը ավելի ճիշտ կլինի։ Իմաստ չեմ գտնում գիշատիչ կենդանիներին սպանել։

11. Բնութագրե՛ք այն սննդամթերքը, որն օգտագործում է մարդը: Նշե՛ք,

թե ո՛րն ունի բուսական, ո՛րը՝ կենդանական ծագում:

Մարդը ուտում է զանազան ուտեստներ։ Բուսական է օրինակ կանաչեղենը, մրգերը, բանջարեղենները և այլն։ Իսկ կենդանական են օրինակ ձվերը, միսը, կաթնամթերքը և այլն։

Տեսադաս (Բնագիտություն)

1.Ծաղկից առաջանում են պտուղներ և սերմեր։

2.Ի՞նչ դեր ունեն այդ օրգանները բույսի կյանքում:

Ծաղկի հիմնական գործառույթը օրգանիզմի բազմացման համար պտուղներ և սերմեր առաջացնելն է։

 

3.Ինչո՞ւ են վարսանդը եւ առէջները համարվում բույսի գլխավոր մասեր։

Այն համարվում ոն կարևոր մասեր քանի որ նրանց շնորհիվ որոշվում է ծաղկի իգական և արական սեռը։

 

4.Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ սերմերի ծլման համար:

Անհրաժեշտ է ջուր, հող և արև

 

5.Ինչպե՞ս են պտուղները եւ սերմերն օգտագործվում մարդու կողմից:

Սերմերից մարդիկ աճեցնում նոր բույսեր։ Իսկ պտուղները ուտում կամ այդ պտուղների կորիզներից աճեցնում են բույս։

 

6.Բույսերի ի՞նչ օրգաններ են ներկայացված հետեւյալ նկարում: Ի՞նչ գիտեք դրանց մասին:

Այս նկարում պատկերված են հյութալի կորիզապտուղներ և հատապտուղներ։ Մարդիկ նրանց կորիզներով կարող են աճեցնել բույսեր։

Image.jpeg

Առցանց ուսուցում (Բնագիտություն)

Բուսական հյուսվածքի տեսակները Հյուսվածքի և դրա բջիջների առանձնահատկությունները Հյուսվածքի դերը բույսի օրգանիզմում Բույսի որ մասում է հանդիպում հյուսվածքը
ծածկող Այս հյուսվածքը կազմված է ինչպես կենդանի, այդպես էլ մահացած բջիջներից Ծածկող հյուսվածքը բույսը պաշտպանում է արտաքին աշխարհի անբարենպաստ պայմաններից: Ծածկող հյուսվածքը պատում է բույսի բոլոր օրգանները
Փոխադրող Այդ հյուսվածքը կազմված է անոթներից և մաղանման խողովակներից Այն իրականացնում է նյութերի վերընթաց և վարընփաց հոսքը Այն գտնվում է բույսի խողովակներում
Գոյացնող Գոյացնող հյուսվածքի բջիջները բույսի ամբողջ կյանքի ընթացքում բաժանվում են Դրա շնորհիվ բույսը աճում է, երկարում է և այլն Բույսերում գոյացնող հյուսվածքը տեղակայված է արմատի ծայրամասում և ցողունի գագաթում:

Տեսադաս (Բնագիտություն)

1.Ի՞նչ է ցողունը: Ինչպիսի՞ ցողուններ գիտեք:
Ցողունը բույսի առանցքային օրգանն է:

Ուղղաձիգ ցողունները լինում են՝ փայտացած (բոլոր ծառատեսակները և թփերը), խոտային (խոտաբույսերը):Որոշ բույսեր ունեն` սողացող, փաթաթվող, մագլցող և այլ տեսակի ցողուններ:
2. Ինչո՞ւմ է ցողունի դերը բույսի կյանքում:
Ցողունը հիմնականում կատարում է հենարանի դեր ընձյուղի մյուս մասերի համար:
3. Ի՞նչ է տերեւը: Ինչի՞ց է կազմված:
Տերևը բույսի կարևորագույն օրգաններից է: Տերևը կազմված է տերևաթիթեղից, որի միացած է ցողունից տերևակոթով։

4. Ինչպիսի՞ տերեւներ գիտեք: Ներկայացրե՛ք օրինակներ:
Տերևները լինում են երկու տեսակի պարզ և բարդ։ Եթե տերևակոթին միացած է մեկ տերև այն պարզ է, իսկ եթե տերևակոթին միացած է մի քանի տերևներ այն բարդ է։

5.Ի՞նչ է պատկերված:Պատմիր դրանց մասին:նկ.1
Առաջին նկարում պատկերված է լիցքավորված ամպ է, որից առաջանում է կայծակ։
    Image.jpeg
Երկրորս նկարում պատկերված են հյուսվածքներ։
    Image.jpeg

Տեսադաս (Բնագիտություն)

1.Ո՞ր բույսեր են կոչվում ծաղկավոր: Ի՞նչ օրինակներ գիտեք:

Ծաղիկներով բույսերը կոչվում են ծաղկավոր կամ ծածկասերմ:Օրինակ՝ նուշի ծառը ծաղկավոր է։

2. Ի՞նչ են օրգանները: Բույսերի ի՞նչ օրգաններ կարող եք թվարկել:

Օրգանը մարմնի մասն է, որն ունի որոշակի կառուցվածք։ Օրինակ՝ օրգան է արմատը։

3. Ի՞նչ է արմատը, ի՞նչ գործառույթ է կատարում բույսի օրգանիզմում:

Բույսերի արմատը ամրանում է հողին և հետո ձևավորվում է արմատային համակարգը։

4. Ինչո՞վ են միմյանցից տարբերվում բույսերի արմատները:

Տարբերվում են իրենց կառուցվածքով։

5. Ինչպիսի՞ արմատային համակարգեր կան բույսերում: Ինչո՞վ են
դրանք միմյանցից տարբերվում:

Բույսերը ունեն երկու արմատային համակարգ փնջաձև և առանցքային։  Առանցքայինը դա լավ զարգացածն է ։

6. Փորձե՛ք որոշել, թե ինչպիսի՞ արմատային համակարգ ունեն ձեր
շրջապատի ծանոթ բույսերը:

 

Առցանց ուսուցում (Բնագիտություն)

Ընթացքը ՝Սովորողներ տանը ծնողների օգնությամբ որոշում են ձվի որակը:Փորձում են հասկանալ տվյալ ձուն թարմ է թ՞ե ոչ:Այդ նպատակով վերցնում ենք ձուն ,մոտեցնում ենք լամպին և գունավոր մատիտով նշում ենք օդափոսիկի չափը:Այդ սկզբունքով չափում և մի քանի ձվի օդափոսիկի չափերը:Հետո փորձում ենք համեմատել օդափոսիկի չափը:Եթե տվյալ ձվի օդափոսիկը մյուսների համեմատ մեծ է նշանակում է այդ ձուն հին է և օգտագործման ենթակա չէ:Այս եղանակով կարելի է որոշել թե որքանով է ձուն թարմ և հանգիստ օգտագործել Զատկի ժամանակ:

Տեսադաս (Բնագիտություն)

  1. 1.Ինչո՞վ են պայմանավորված «թթվային անձրեւները»:

    Թթվային անձրևները շատ են կեղտոտում օդը։ Մոխիրի և նավթի  միջոցով առաջանում են գազեր։ Մեծ քանակությամբ գազերը բարձրանալով վերև սկսում է առաջանալ մի մեծ ամբ և այդ ամպից սկսում է թափվել թթվային անձրևը։ Թթվային անձրևները վնասակարեն մարդու առողջության։  Հետո թթվային անձրևները թախվում է ծովի մակերևույթ և այնտեղ ամբողջ կենդանի օրգանիզմը մահանում է։ Թթվային անձրևները ոչնչացնում են տերևները կամ բույսերը։
    2.Ի՞նչ բաղադրություն ունեն թթուները:
    Թթուներ են կոչվում այն բարդ նյութերը, որոնց բաղադրության մեջ առկա են մետաղի ատոմի կողմից տեղակալվելու ընդունակ ջրածնի ատոմներ:
    3. Ինչպե՞ս պետք է վարվել թթուների հետ:
    Թթուները վտանգավոր են։ Նրանք կարող են քայքայել մաշկը։ Եթե քայքայվում է մաշկը ապա պետք է լվանալ ջրով և մշակել սոդայով։
    4.Ինչպե՞ս կարելի է որոշել` շարժվո՞ւմ է մարմինը, թե՞ ոչ:
    Օրինակ՝ եթե մարմինը փոխում է իր ձևը ուրիշ մարմինների նկատմամբ այսինքն նա շարժվում է։

Առցան ուսուցում (Բնագիտություն)

  1. Ի՞նչ է հյուսվածքը։

Բջիջների այն խումբը,որոնք ունեն նույն ձևը, կառուցվածքը, ծագումը, կատարում են նույն ֆունկցիան և միմյանց հետ միացած են միջբջջային նյութով կոչվում են հյուսվածք:

  1. Ի՞նչ հյուսվածքներ ունեն բույսերը։

Բույսերում տարբերվում են գոյացնող, հիմնական, ծածկող, փոխադրող և մեխանիկական հյուսվածքները։

  1. Բույսի ո՞ր մասերում է տեղադրված գոյացնող հյուսվածքը։

Գոյացնող հյուսվածքները տեղադրված են այն մասում, որտեղ բույսը սկսում է աճել։

  1. Ո՞ր հյուսվածքն է կատարում բույսի եւ նրա օրգանների հենարանի դեր։

Բույսի և նրա օրգանների հենարանի դեր է կատարում մեխանիկական հյուսվածքը։

  1. Կենդանական ի՞նչ հյուսվածքներ գիտեք։

Էպիթելային, շարակցական, մկանային, նյարդային։

  1. Ի՞նչ պաշտպանական դեր է կատարում շարակցական հյուսվածքը:

Շարակցային հյուսվածքը  կատարում է հենարանային և պաշտպանական դեր։

Առցանց ուսուցում (Բնագիտություն)

1*Մանրացումը, լուծումը, գոլորշացումը Ֆիզիկական երեւույթներ են:

2*Անվանե՛ք բնության մեջ եւ կենցաղում հանդիպող օքսիդներ, նկա-
րագրե՛ք դրանց:

Մեր շրջապատում կան բազմաթիվ օքսիդներ՝ ջուր՝ H2O (ջրածնի օքսիդ), ածխաթթու գազ՝ CO2 (ածխածնի օքսիդ), ավազ՝ SiO2 (սիլիցիումի օքսիդ) և այլն։

Շինարարության մեջ կիրառվում են չհանգած կիրը ՝ CaO և ավազը՝ SiO2: Դրանք կիրառվում են նաև ցեմենտի, բետոնի և ապակու արտադրությունում:

Խեցեգործության մեջ և մետաղական ալյումին ստանալիս օգտագործում են կավի հիմնական բաղադրամասը՝ ալյումինի օքսիդը՝ Al2O3, իսկ երկաթի օքսիդից՝ Fe2O3-ից ստանում են երկաթ՝ (Fe):

H2O

Սովորական պայմաններում ջուրն անգույն, անհամ, անհոտ հեղուկ է։ Ջերմաստիճանից կախված խտության այս անոմալ կախվածությամբ ջուրը խիստ տարբերվում է մյուս նյութերից, որոնց խտությունը ջերմաստիճանի բարձրացումից փոքրանում է։

3*Ի՞նչն են անվանում դեֆորմացիա:Ներկայացրե՛ք դեֆորմացիայի օրինակներ:

Արտաքին ազդեցության հետևանքով մարմնի ձևի և չափերի փոփոխությունը կոչվում է դեֆորմացիա:Այն դեֆորմացիան, որի դեպքում արտաքին ազդեցությունը վերացնելուց հետո մարմինը վերականգնում է իր ձևն ու չափերը, կոչվում է առաձգական, հակառակ դեպքում` պլաստիկ: 

Եթե պողպատե զսպանակը սեղմենք և հետո թողնենք ապա զսպանակը կվերականգնի իր նախկին ձևը։