Ամառային ճամբար 6օր🍦

Այսօր միասին ընդհանուր պարապմունքից հետո գնացինք ջերմոց։ Վերցրեցինք այնտեղի կարելի է ասել բոլոր բույսերը և տարանք տեխնոլոգիայի դասարան։ Այնտեղ ուրիշ աշակերտները պատրաստել էին բետոնից վազեր։ Որոշեցինք բույսերը դնել այդ գեղեցիկ վազերի մեջ։ Միասին տեղավորեցինք բույսերը այդ վազերի մեջ և ջրեցինք։ Իդեպ տեղավորեցինք զգույշ, որպեսզի բույսերի արմատները չվնասենք։ Հետո միասին նկարեցինք կտորների վրա։ Ես իմ ընկերների հետ տարբեր նախշեր նկարեցի։ Մեր դասարանի որոշ աշակերտներ նաև գնացին Սարալանջ։

Ամառային ճամբար 5օր🌻

Առաջին ժամին գնացել էինք մեր դպրոցի բակի մոտ և այնտեղ մենք պարում ու երգում էինք։ Կարելի է ասել ընդհանուր պարապմունք էինք անում, բայց միայն մեզ մոտ եկել էին կրտսեր դպրոցից հյուրեր։ Երկրորդ դասաժամին գնացել էինք հեծանավարության։ Շատ լավ էր անցնում ժամանակը։ Ընկերներիս հետ կարելի է ասել հեծանիվներով զբոսնում էին։ Հետո գնացինք քանդակագործության։ Այնտեղ քարերի վրա փոսեր էինք փորում, որպեսզի հետագայում այնտեղ կարողանաինք ծաղիկներ դնել։ Տանջվեցինք և հետո գնացինք ճաշի։

Ամառային ճամբար 4օր🌼

9:15 բոլորս հավաքվեցինք ակումբում։ 9:25-9:30 դպրոցից քիչ-քիչ հեռանալով գնացինք Բանգլադեշյան թափառումների։ Քայլելով զուգընթաց կատարում էինք նախագիծ, որի շրջանակներում պետք է գտնեինք խաղողի թփերը, ֆիկսեինք նրանց տեղը, որպեզի հետագայում աշնանը գանք և խնամենք այդ խաղողի թփերը։ Նաև հավաքում էինք աղբ։

Հետո գնացինք մի փոքր նախաճաշեցինք, խաղացինք և գնացինք ետ դպրոց։

Ամառային ճամբար 3օր🌞

03.06.2021

*Ահա, թե ինչ նկարներ պետք է նկարեինք*

Առաջինը 9:00-9:15 կատարեցինք ընդհանուր պարապմունք։ Հետո կատարեցինք նախագիծ(նախագիծը կատարեցինք 9:30-10:55), որտեղ մեր գուլպաների վրա նկարում էինք նկարներ, որպեսզի հետագայում բարձրունք հաղթահարելուց այս գուլպաները հագնենք։ Նկարելը տևեց մոտավորապես 2 ժամ։

Հետո պատրաստվեցինք և գնացինք Հյուսիսային դպրոցի լողավազանը։ Մի փոքր քայլելուց նստեցինք այգի հանգստանալու, քանի-որ ժամանակ ունեինք։ Խաղացինք խաղ մոտավորապես 25 րոպե և շարունակեցինք ճանապարհը։ Մենք գնացինք լողավազան և այնտեղ շատ լավ ժամանակ անցկացրինք։ Լողից հետո գնացինք Մայր դպրոց ֆիզկուլտի։

Ամառային ճամբար 1օր✨

9.00-9.20 ընդհանուր պարապմունք

9.20-10.05 Ճամբարային օրակարգի քննարկում, հիմնական անելիքների պլանավորում

10.10-10.55 տեխնոլոգիա

11.05-11.50 նախագիծ միջավայրի բարելավման աշխատանքներ,պարտիզապուրակային գործ

11.55-12.35 նախագիծ առաջին օգնություն. տեսադասի նկարահանում

12.35-12.55 ընդմիջում

12.55-14․00 Այց Հյուսիսային դպրոց․ շրջանավարտի անհատական ցուցահանդես

14․00-14.20 օրվա ամփոփում