Ձմեռային ճամբար․ Ամփոփում

Այս տարի ունեցել ենք անմոռանալի ճամբարային օրեր։ Կատարել ենք բազմաթիվ նախագծեր, խաղացել ենք զանազան խաղեր և իհարկե ծանոթացել ենք նոր մարդկանց հետ։ Այս ամենի մասին հերթով կպատմեմ։

Քանի որ մեր ջոկատավարը ընկեր Գոհարն էր՝ չինարենի ուսուցչուհին, մեր նախագծերը կապված էին Չինաստանի և նրա մշակույթի հետ։ Նախ պատրաստել էին չինական սպասք։ Սպասքը պատրաստել ենք Հյուսիսային դպրոցի արհեստանոցում։

Աշխատանքային պրոցես

Որոշները պատրաստում էին փոքրիկ բաժակներ, իսկ մյուսները՝ թեյնիկներ։ Կավով աշխատաելը բավականին հետքրքիր էր։ Ես կավով աշխատել էի մի քանի տարի առաջ և նորից վերադառնալ և փորձել քեզ այդ ոլորտում, միայն և միայն հաճույք էր ինձ համար։ Մեծամասնությունը նույնպես առաջին անգամ էին սովորում, սակայն մենք կարողացել բավականին լավ տիրապետել այդ գործին և պատրաստեցինք չինական սպասքը։

Ահա մեր պատրաստած սպասքը և իսկական սպասքը

Կատարել ենք նախ բազում քննարկումներ դիջիթեքի և այլ նախագծերի վերաբերյալ։ Քննարկումներից մեկում մենք որոշեցինք կատարել անիմեյի թարգմանում։ Հավաքեցինք թիմ և այս պահին այդ թմով մենք հայերեն լեզվով թարգմանելու և ձայնագրելու ենք tokyo revengers անիմեն։ Նաև կատարեցինք նախագիծ ֆրանսերենի ուսուցչուոհու հետ, որտեղ մենք պետք է ներկայացնենք տարբեր հետաքրքիր փաստեր մեզ սիրելի ոլորտներից։ Որոշ ուսանողներ պատրաստել էին հետաքրքիր պրեզենտացիաներ, որոնց միջոցով բավականին շատ նոր ինֆորմացիա իմացանք։

Ճամփորդություններից գնացել ենք սահադաշտ։ Սահադաշտ շատ էի ցանկանում գնալ և ահա եկավ ձմեռային ճամբարը և մենք վերջապես գնացինք սահադաշտ։ Այդտեղ օրը շատ լավ անցկացրինք։ Ովքեր գիտեին վարել չմուկները սովորեցնում էին չիմացողներին։

Եվ ճամբարի ամենահամեղ հատվածը, որտեղ մենք պատրաստում էինք համեղ չինական ուտեստներ։ Նախ պատրաստեցինք dumpling-ներ, որոնք շատ նման էին պելմենիների, սակայն պատրաստման ձևը մի քիցհ այլ էր։ Դրանից հետո պատրաստեցինք համեղ սոուս կամ պադլիվկա բրինձի և ֆունչոզայի համար։ Իսկ քաղրեղենից պատրաստեցինք հատուկ թղվախքաբլիթներ, որտեղ տեղադրել էին տարբեր մաղթանքներով թերթիկներ։ Ամեն ինչ շատ համեղ էր,իսկ պատրաստման պրոցեսը շատ ուրախ անցավ։ Բացի այդ պատրաստեցինք թղթից տարբեր զարդարանքներ։

Մի խոսքով ճամբարը ուղղակի հիանալի անցկացրինք։ Երբեք չեմ մոռանա մեր բոլոր հուշերը այս տարվա ճամբարից։

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s