Այս շաբաթ լի էր տարբեր արկածներով և հիշարժան դրվագներով։ Բոլոր օրերն էլ յուրահատուկ էին և հետաքրքիր էին։ Ձեռք եմ բերել նոր ընկերներ և ծանոթներ, որոնց հետ օրը ավելի հետաքրքիր դառնում։ Բացի այդ մենք միմյանց ավելի լավ ենք սկսել ճանաչել։ Ընկեր Գոհարի օգնությամբ, ով աշխատել էր և կազմել էր զանազան նախագծեր, օրը ավելի էր ուրախ էր դառնում։ Խաղացել ենք բազմաթիվ խաղեր, օրինակ՝ մաֆիա, լրտես, գրել ենք տարեբր շարադրություններ, կատարել ենք զանազան քննարկումներ, կատարել ենք տարբեր նախագծեր և այլն։ Ինչպես նաև ուսումնասիրել ենք Չինաստանի մշակույթը, հետաքրքիր փասեր դրա մասին և այլն։ Գնացել ենք նաև հյուսասին դպրոց՝ կավագործության, որտեղ պատրաստել ենք զանազան չինական բաժակներ և թեյնիկներ։ Դեռ մեր աշխատանքները չենք ավարտել և հուսով եմ, որ վերջնական արդյունքը մեզ կբավարարի և մեզ մոտ կստացվեն գեղեցիկ չինական սպասք։ Ինչպես ասացի ունեցել ենք զանազան քննարկումներ։ Քննարկել ենք, թե հետագայում ինչ նախագծեր ենք անելու, որից մեկում, մենք որոշեցինք, անիմե թարգմանել և ձայնագրել այն հայերենով։ Հուսով եմ մյուս շաբաթ կլինի ավելի բուռն էմոցիաններով և հետաքրքիր ճանապարհորդություններով լի շաբաթ։












