Ձմեռային ճամբար. 17.01.2023

Ինչպես ասում են՝ նոր օրեր, նոր արկածներ։ Օրը սկսվեց քննարկումներով։ Նախ քննարկեցինք այսօրվա պլանները, իսկ հետո նաև մեր հետագա անելիքները։ Քանի որ մեր ընկերներից մեկի ծնունդն էր, մեզ մոտ նաև տոնական տրամադրություն էր: Շնորհավորելուց հետո անցանք մեր գործին։ Գրեցինք մեր անցած շաբաթվա ամփոփումը, որից հետո սկսեցինք տարբեր խաղեր խաղալ։ Առաջին խաղը, որ մենք խաղացինք դա պոտենցիալն էր: Անունը արդեն հուշում է, թե ինչի մասին է խաղը։ Մասնակիցներից մեկը պետք է դուրս գար, իսկ այդ ժամանակ մնացած մասնակիցները պետք է որոշեին պոտենցիալը։ Այն մասնակիցը, ով պետք է գուշակեր պոտենցիալը, հարցեր տալով պետք է հասկանար, թե ինչ պոտենցիալ են մտապահել մնացած մասնակիցները։ Ունեցանք 4 փուլ, որից մեկում նաև ես էի գուշապում պոտենցիալը։ Բավականին հետաքրքիր խաղ ունեցանք։ Դրանից հետո խաղացինք լրտես: Խաղեր խաղալուց հետո գնացինք ընդմըջման, որից հետո հավաքվեցինք և գնացինք սահադաշտ։ 99 համարի ավտոբուսով հասանք <<Գազպրոմ>> ընկերության սահադաշտը, որը գտնվում էր Ավանում: Վերցրեցինք չմուշկները, փոխվեցինք և գնացինք սահադաշտ։ Սահադաշտը բավականին մեծ էր։ Սահադաշտում մի քամի անգամ ընկնելուց հետո արդեն վարժվեցի։ Հետո բոլորս միմյանց սկսեցինք օգնել և արդեն մնացածն էլ սկսեցին քիչ-քիչ սովորել: Նկարվելը անպակաս էր, ամբողջ ջոկատով շատ նկարներ արեցինք։ Չմուշկներով վարելը ինձ հաճույք պատճառեց։ Ընդհանրապես, դա իմ ամենասիրելի սպորտի տեսակն, դրա համար շատ ուրախ էի, որ գնացինք։ Սահադաշտում շատ լավ ժամանակ անցկացրեցինք։ Հուսով եմ մնացած օրերը նույնպես լավ կանցնի, ինչպես այսօր։

Ձմեռային ճամբար․ Շաբաթբա ամփոփում || 09.-13.01.2023

Այս շաբաթ լի էր տարբեր արկածներով և հիշարժան դրվագներով։ Բոլոր օրերն էլ յուրահատուկ էին և հետաքրքիր էին։ Ձեռք եմ բերել նոր ընկերներ և ծանոթներ, որոնց հետ օրը ավելի հետաքրքիր դառնում։ Բացի այդ մենք միմյանց ավելի լավ ենք սկսել ճանաչել։ Ընկեր Գոհարի օգնությամբ, ով աշխատել էր և կազմել էր զանազան նախագծեր, օրը ավելի էր ուրախ էր դառնում։ Խաղացել ենք բազմաթիվ խաղեր, օրինակ՝ մաֆիա, լրտես, գրել ենք տարեբր շարադրություններ, կատարել ենք զանազան քննարկումներ, կատարել ենք տարբեր նախագծեր և այլն։ Ինչպես նաև ուսումնասիրել ենք Չինաստանի մշակույթը, հետաքրքիր փասեր դրա մասին և այլն։ Գնացել ենք նաև հյուսասին դպրոց՝ կավագործության, որտեղ պատրաստել ենք զանազան չինական բաժակներ և թեյնիկներ։ Դեռ մեր աշխատանքները չենք ավարտել և հուսով եմ, որ վերջնական արդյունքը մեզ կբավարարի և մեզ մոտ կստացվեն գեղեցիկ չինական սպասք։ Ինչպես ասացի ունեցել ենք զանազան քննարկումներ։ Քննարկել ենք, թե հետագայում ինչ նախագծեր ենք անելու, որից մեկում, մենք որոշեցինք, անիմե թարգմանել և ձայնագրել այն հայերենով։ Հուսով եմ մյուս շաբաթ կլինի ավելի բուռն էմոցիաններով և հետաքրքիր ճանապարհորդություններով լի շաբաթ։