Տնային աշխատանք (Աշխարհագրություն) 28.11.2022

Ըստ 2022թվականի տվյալների Հայաստանի բնակչության թիվը կազմում է մոտ 2.963.243, իսկ Ջամաիկաինի՝ 2.961.167 (տարբերությունը չնչին է՝ 2 076)։

Տեսնելով այս երկու աղյուսակները կարող ենք հասկանալ,որ Հայաստանում ավելի շատ են գերակշռում միջին տարիքի մարդիկ՝ 30-39, իսկ Ջամաիկիայում ավելի երիտասարդները՝ 20-29:

Կյանքի տևողություն

Հայաստանում կյանքի տևողությունը ընդհանուր կազմում է 73,69, կանանց մոտ 76, իսկ տղամարդկանցը՝ 70:

Իսկ Ջամաիկայում կյանքի ընդհանուր տևողությունը կազմում է՝ 72.24, կանանց մոտ 75, իսկ տղամարկանցը՝ 69:

 ԱՀԿ-ն հայտնել է, որ կյանքի տևողությունը ամբողջ աշխարհում ավելացել է։ Ըստ գլոբալ միջին հաշվարկների՝ 2012 թվականին ծնված իգական սեռի կյանքի ակնկալվող մահվան տարիքը կազմում է 73 տարեկանը, իսկ արական սեռինը՝ 68։ 


Խտություն

Ըստ 2010 թվականի տվյալների ՀՀ բնակչության միջին խտությունը 110 մարդ/կմ2 է։ Խտությունն առավել մեծ է Արարատյան դաշտում, որը ՀՀ տարածքի մոտ 26,7 %-ն է, և որտեղ ապրում էընղհանուր բնակչության ավելի քան 50 %-ը։ Առավել նոսր են բնակեցված ՀՀ լեռնային սահմանամերձ որոշ բնակավայրեր։

Այս պահին Ջամաիկայում բնակչության խտությունն 1քառ․կմ կազմում 273 մարդ։ Առավել խտացված է Kingston նահանգում՝ 2000 մարդ/կմ2 , հետո Saint Catherine — ում` 1000 մարդ/կմ2, Saint James-ում և Manchester-ում՝ 200 մարդ/կմ2: Ամենաքիչը բնակեցված է Trelawny և Protland քաղակները՝ 99 մարդ/կմ2:


Ուրբանիզացիա

Ուրբանիզացումը պատմական գործընթաց է, որին բնորոշ է քաղաքային բնակավայրերի աճը, քաղաքային բնակչության տեսակարար կշռի մեծացումը բնակչության ընդհանուր թվաքանակում, քաղաքների դերի մեծացումը և քաղաքային ապրելակերպի տարածումը:

Հայաստանում 2011 թվականի համեմատ Հայաստանը զգալի քանակությամբ աճ է գրանցել ուրբանիզացիայի որորտում։ 2021 թվականին Հայաստանում քաղաքային բնակչության տեսակարար կշիռը մնացել է գրեթե անփոփոխ՝ շուրջ 63,43 տոկոս։ Այնուամենայնիվ, 2021 թվականը Հայաստանում դեռևս գագաթնակետն է։ Քաղաքային բնակչությունը վերաբերում է քաղաքային կենտրոններում ապրող ընդհանուր բնակչության տեսակարար կշռին։

2021 թվականին Ջամայկայում քաղաքային բնակչության մասնաբաժինը գրեթե անփոփոխ է մնացել՝ շուրջ 56,65 տոկոս, սակայն նույնպես զգալի քանակությամվ աճ է գրանցվել։

Տվյալներին նայելով կարելի է նայել, որ զգալի տոկոսներով Հայաստանի ուրբանիզացիան ավելի զարգացած է քան Ջամայկաինը։


Ընդհանուր առմամբ Հայաստանը և Ջամաիկան բավականին նման են, և բնակչության թվով և ուրբանիզացիայով և խտությունով։

Բնակչության թվով նրանց տարբերությունը չնչին է այդ իսկ պատճառով կարելի է համարել, որ հավասար են։ Ջամաիկայում բնակչությունը ավելի խիտ է բնակեցված քան Հայաստանում։ Իսկ ուրբանիզացիայի առումով Հայաստանը ավելի է զարգացած։

Կարծում եմ Ջամաիկայի բնակչությունը աճող է, քանի որ այնտեղ ծնունդների, երեխաների և երիտասարդների քանակը ավելի շատ է քան Հայաստանինը։ Հայաստանում ավելի է գերակշռում մեծահասակների քանակը, սակայն Հայաստանում կյանքի տևողությունը ավելի մեծ է։

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s