Նպատակները՝ Փորձնականորեն պարզել գրիպի վիրուսով վարակվելու հավանականությունը նույն դասարանի աշակերտների, ինչպես նաև այն սեռի մարդկանց շրջանում, որոնք ավելի զգայուն են այս վարակի նկատմամբ: Թոքերի ծավալը չափելով։
Խնդիրները՝ Ուսումնասիրել գրիպի վիրուսը և ինչպես է այն տարածվում։ Հաշվարկել թոքերի ծավալը. Ամփոփեք ուսումնասիրության արդյունքները.

Գրիպը լայնորեն տարածված վիրուսային հիվանդություն է, որն ախտահարում է շնչառական ուղիների լորևձաթաղանթը: Գրիպով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ, բոլոր եղանակներին, քանզի վիրուսի հանդեպ ընկալունակությունը շատ բարձր է, իսկ հիվանդությունից հետո ձեռք բերված իմունիտետը հաճախ կորչում է վիրուսի հարուցիչների նոր հատկություններ ձեռք բերելու պատճառով:
Ինչից կարող է այն առաջանալ և ինչպես է այն տարածվում
Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է, ով շրջապատի համար վտանգավոր է հիվանդության առաջին օրից մինչ լրիվ ապաքինումը։ Գրիպի հարուցիչն ախտահարում է շնչուղիների լորձաթաղանթը, որտեղից լորձի փոքրիկ մասնիկները վիրուսի հետ միասին հազալու, փռշտալու և խոսելու ժամանակ արտազատվում են արտաքին միջավայր և վարակում շրջապատի անձանց։

Գրիպ կարող է առաջանալ այն ժամանակ, երբ գրիպի վիրուսը ընկնում է վերին շնչառական ուղիներ, քայքայում և թեփոտում է լորձաթաղանթի վերին շերտի բջիջները: Շնչելիս, խոսելիս, հազալիս և փռշտալիս վիրուս պարունակող թեփոտված բջիջները պոկվում են և վարակում շրջապատողներին։ Վարակվում են նաև հիվանդի օգտագործած կենցաղային առարկաների միջոցով:
Թոքեր
Թոքերն օժտված են չափազանց մեծ առաձգականությամբ և գտնվում են կրծքավանդակի փակ խոռոչում՝ գրավելով նրա համարյա ամբողջ ծավալը։ Բնականոն պայմաններում չափահաս առողջ մարդը հանգիստ ժամանակ մեկ րոպեում կատարում է 16−20 շնչառական շարժում։ Հանգիստ ներշնչման ժամանակ մարդը ներշնչում է մոտ 500 սմ³ օդ և նույնքան էլ արտաշնչում: Ի դեպ, այդ օդից միայն 360 սմ³-ն է հասնում թոքեր, իսկ մնացած 140 սմ³-ը մնում է շնչառական ուղիներում և գազափոխանակությանը չի մասնակցում:
Վարկած՝ Որոշել դասարանի աշակերտների շրջանում գրիպի տարածման հնարավորությունը, ինչպես նաև, թե սեռերից որն է ավելի ընկալունակ վարակի նկատմամբ՝ հաշվարկելով աշակերտների կողմից արտաշնչված և ներշնչված օդում մոլեկուլների կոնցենտրացիան:
Դասարանում, եթե աշակերտներից մեկը ունի հետևյալ ախտանշաններից մեկը՝
- ջերմություն (39-40°),
- հազ,
- կոկորդի ցավ,
- մարմնի ջարդվածության զգացողություն,
- հոգնածություն,
- գլխացավ։
նշանակում է, որ նա հիվանդ է և վարակվելու հավանականությունը բավականին մեծ է(դա արդեն կախված է իմունային համակրգից)։

Տղամարդկանց և կանանց հորմոնալ տարբերությունները ուղղակիորեն արտացոլվում են վիրուսային վարակի ընթացքի վրա: Ընդհանուր առմամբ էգերի օրգանիզմում գրանցվել է ավելի ուժեղ դիմադրողականություն վարակի նկատմամբ, քան արուների մոտ