1․Շարունակի՛ր հետևյալ մտքերը: Այժմ աշխատի՛ր քո ձևակերպումները և իմ հարցադրումները վերածել տրամաբանական հաջորդականություն ունեցող տեքստի: Տեքստը պետք է ունենա սկիզբ, ընթացք և ավարտ: Փորձի՛ր տեքստային ձևակերպումդ հետաքրքիր և յուրահատուկ դարձնել:
- Ի՞նչ եմ հասկանում կրթություն ասելով…
- Կիրթ եմ համարում այն մարդուն, որը…
- Ես փորձում եմ դառնալ կիրթ մարդ, որովհետև…
- Կիրթ մարդը չպետք է…
- Երբեմն ես անում եմ այն, ինչ կիրթ մարդը չպետք է անի…
- Որակյալ կրթությունը կօգնի ձևավորել կիրթ հասարակություն, որովհետև…
- Որակյալ կրթությունը…
- Ուզում եմ ստանալ այնպիսի կրթություն, որ…
- Ի՞նչ եմ հասկանում ինքնակրթություն ասելով…
- Ինքնակրթությունը կարևոր է, որովհետև
- Կրթությունը պետք է լինի շարունակական, որովհետև…
- Կրթությունը չի կարող սահմանափակվել դասով, որովհետև…
- Սովորում եմ սովորել…
- Մեդիան օգնում է ինձ սովորել…
- Ես սովորում եմ, որ…
- Վստահ եղե՛ք, ես շատ բան կփոխեմ…
2. Տեքստիդ համար դիպուկ և գրավիչ վերնագի՛ր ընտրիր:
Կրթություն ասելով ես ոչ միայն հասկանում եմ մարդու գիտելիքի աստիճանը, այլ նաև մարդու դաստիրակության աստիճանը, ինչքանով է նա կրթված և այլն։ Մարդու բնագծերն են, որոնք կարող են լինել կրթված մարդու մոտ, կարծում եմ քաղաքավարությունն է, բարիությունը, գիտելիքի աստիճանը ր այլն։ Երևի ամենակարևոր պատճառներից մեկը, որ ցանկանում եմ կիրթ մարդ դառնալ դա իմ շրջապատում ինքնահաստատվելու համար է։ Կարծում եմ, եթե մարդը նրան կիրթ է համարում նա չպետք է ոչ մտածված քայլեր կատարել։
Որակյալ կրթություն կօգնի ձևավորել կիրթ հասարակություն, քանի որ մեր ժամանակներում Հայաստանում քիչ քանակությամբ կրթված մարդիկ կան, քանի որ բոլորը հեռանում են իրեն հայրենիքից։ Իսկ եթե մենք ունենաք կրթված ազգ, ապա մեր երկրի վիճակը ավելի կբարելավի։ Կարծում եմ մեր կյանքի ընթացքում՝ անկախ նրանից մենք դպրոցում կամ այլ ուսումնական հաստատություններում, մենք ստանում են կրթություն։ Դպրոցում կամ այլ ուսումնական հաստատությունում կցանկանի ստանալ այնպիսի կրթություն, որը և հետաքրքիր լիներ և ուսուցանող։ Իսկ ինքնակրթության գիտելիքը ինձ համար բացարձակապես տարբերվում է ուսումնական հաստատությությունում ստացած գիտելիքից։ Ինքնակրթության միջոցով դու միայնակ սովորւմ ես քեզ հետաքրքիր և սիրելի առարկաները և բոլորի մոտ այդ հետաքրքրությունը տարբերվում է։ Ինքնակրթությունը բավականին կարևոր է, քանի որ դպրոցի գիտելիքի բազայից, մեզ պետք են նաև այլ գիտելիքներ, որոնք հետագայում մեզ կարող են պետք գալ։ Կրթությունը միշտ շարունակական է, քանի որ բացի դպրոցից մենք ունենք նաև կյանքի դպրոց, որի օգնությամբ մենք շատ կարևոր դասեր ենք քաղում։ Մեդիան օգնում է ստանալ ավելի ժամանակակից գիտելիք այդպես ասաց։ Ես սովորում եմ, որ կյանքում մեծ հաջողությունների հասնեմ և վստահ եղե՛ք, ես շատ բան կփոխեմ այս աշխարհում։