Ինքնաստւգման   առաջադրանքներ (Քիմիա) մաս 1

  • Ո՞ր  շարքում   են  գրված  միայն  ֆիզիկական  մարմիններ.

     1 )  քանոն, ապակի, գիրք, մեխ, ալյումին, ազոտ
     2)  սեղան, համակարգիչ, տետր, վարդ, մատանի
     3)  երկաթ, ֆոսֆոր, բաժակ,  գրիչ, թթվածին
     4)  պղինձ, ջուր,  սոդա,  արծաթ, ոսկի, ջրածին

  • Ո՞ր  շարքում  են  նյութերը  ներկայացված  ըստ  մարդու  օրգանիզմում  դրանց   զանգվածային   բաժնի  նվազման.
  •  ածխաջրեր, ջուր, սպիտակուցներ, ճարպեր
  • սպիտակուցներ, ջուր, ճարպեր, ածխաջրեր
  • սպիտակուցներ, ածխաջրեր, ջուր, ճարպեր
  • ջուր, սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր

  • Ո՞ր  շարքում  են  չվերականգնվող  բնական  պաշարների  անվանումները.

       1)   բնական  գազ, անտառային  ծածկույթ, օդ, ջուր

       2)  մաքուր  ջուր, բերրի  հող, նավթ, ածուխ

       3)  բույսեր, կենդանիներ, մետաղներ, օդ

       4)  մետաղներ, բնական  գազ, ածուխ, նավթ

  • Քանի՞  նյութ  է ներկայացված  հետևյալ  բառակապակցություններում. 

    ջրի  կաթիլ,  պղնձե  թաս,  ալյումինե կաթսա, ռետինե գնդակ, պղնձե  կուժ, սառցե  դղյակ.

    1)  3                                         2)  6                                           3)  4                                        4)  5

  • Նշվածներից  ո՞ր  շարքում   են   գրված  միայն   օրգանական   նյութեր.
    1)  ջուր, թթվածին, կավիճ, սպիրտ, ճարպ, քլոր
    2)  կերակրի աղ, սպիտակուց, ճարպ, ազոտ, մեթան
    3)  սախարոզ, քացախաթթու, գլյուկոզ, սպիրտ, օսլա
  • սոդա, ջուր, ածխաթթու գազ, բենզոլ, ացետոն, օզոն

  • Ո՞ր  շարքում  են  գրված  միայն  պարզ  նյութեր.
  •  ջուր, ալմաստ, ամոնիակ, օքսիդ, աղ
  •  ծծումբ, ֆոսֆոր, սոդա, ազոտ, թթու, հիմք
  •  թթվածին, ալմաստ,  օզոն, ֆուլերեն, ֆոսֆոր
  •  երկաթ,  ավազ,  դոլոմիտ, գրաֆիտ, մարմար

  • Քանի՞   քիմիական  տարր  է  առաջացնում  հետևյալ  պարզ  նյութերը`   թթվածին,  կարբին, սև  ֆոսֆոր, օզոն, ալմաստ, կարմիր  ֆոսֆոր, ֆուլերեն, գրաֆիտ, սպիտակ   ֆոսֆոր.  

      1)  6                                   2)  3                                 3)  4                                      4)  5

  • Քանի՞  բարդ  նյութ  է  գրված`  ջրածին,  թթու,  գլյուկոզ, ազոտ,  կաուչուկ,  հիմք, սախարոզ,  ալմաստ,  օսլա,  օքսիդ, երկաթ, ածխաթթու գազ,  աղ,  բութան, օզոն. 
  • 5                                  2)   7                                 3)   9                                  4)   10
  • Ո՞ր շարքում  են  գրված  միայն  բարդ  նյութերի  բանաձևեր.

    1)   Al, HCl,  Cu, Na2SO4                                                 3)  H2O, N2, MgO,  Ni, S8

    2)   AgBr, H2, CaCO3, P4                                                4)  NaOH, CO2, NH3, CuSO4

  •  Ո՞ր շարքում  են  առկա  միայն  կովալենտային  կապերով  միացություններ.

     1)  NaCl, HCl, Cl2, NaHCO3                                      3)  H2, NH3, H2O, CH4

    2)  KBr, HNO3, CaO, P4                                            4)  N2, Br2, CuSO4, Fe

  • Հետևյալ  մոլեկուլներից  որոնցու՞մ  է  առկա  և՛  իոնային, և՛  կովալենտային  կապ.

  ա)  H2      բ)   CH4      գ)  NH3      դ)  Na2O2       ե)  N2H4      զ) NH4Cl      է)  CaCl2      ը)  Na2O

1) դ, զ                           2)  ա, բ, գ                               3)   դ, ե, զ                              4)  է, ը    

  • Սովորական պայմաններում  (20 oC)  ո՞ր  շարքի  բոլոր  նյութերն  են  գազեր.

       1)  կալիումի ֆտորիդ,  բրոմ,  յոդ,  ջուր

       2)  կերակրի  աղ, սոդա,  կավիճ, սպիրտ

       3)  քլոր, ածխաթթու  գազ,  թթվածին, ազոտ

       4)  կարմիր ֆոսֆոր,  օզոն, բրոմ, յոդ, օսլա

  • Որո՞նք  են  մոլեկուլային   բյուրեղավանդակով  պարզ  նյութեր. 

ա)  Cալմաստ           բ)  P4               գ)  S8                   դ) Si                ե)   I2       զ)  Cգրաֆիտ       է)  Pսև                       ը)  Br2

1)  բ, գ, է, ը                   2)   ա, դ, զ, է                       3) բ, դ, զ,ը                           4)  բ, գ, ե, ը 

  • Ինչպիսի՞ ագրեգատային  վիճակում  կարող  է  գտնվել  սնդիկը.

       1)  միայն  պինդ  վիճակ                                  3)  միայն  հեղուկ  վիճակում

       2)  միայն  գազային վիճակում                       4)  բոլոր  երեք  վիճակներում      

                                                   

  • Որքա՞ն   է   ոսկու   ձուլակտորի   զանգվածը,  որի   ծավալը   4սմ3  է, իսկ  ոսկու         

      խտությունը  19,3 գ/սմ3 է.

     1) ս2) 9,65գ                          3)  77,2գ                                4) 4,825գ

  •   Ո՞ր  մեծությունը  կամ  հատկանիշը  կարող  է  փոփոխվել  քիմիական    

       ռեակցիաների  ընթացքում.     ա) մոլեկուլների  թիվը,          բ)  ատոմների  թիվը,            

       գ)  նյութի  բնույթը,  դ)  նյութերի  գումարային  զանգվածը,  ե)  նյութերի  գույնը.

       1)  բ,գ,դ                         2)  ա,գ,ե                          3)  ա,բ,ե                           4)  բ,գ,դ

  •  Ո՞րն  է  ֆիզիկական  երևույթ.

      1)  ջուրը  տաքացնելիս` պղպջակների  անջատվելը

      2)  պղպջակների  անջատվելը  ջուրը  էլեկտրոլիզի  ենթարկելիս

      3)  օզոնի  առաջացումը  ամպրոպի  ժամանակ

      4)  գլյուկոզի  խմորվելը

  •  Հետևյալ  երևույթներից  որո՞նք  են  քիմիական.

      ա)  անձրևի  տեղալը                                                         ե)  երկաթի  ժանգոտումը

      բ)  մագնեզիումի  այրումը  թթվածնում                        զ)  սպիրտի  թորումը

      գ)  սնդիկի  գոլորշիանալը                                               է)  պղնձե  իրերի  կանաչելը

      դ)  ցինկի  փոխազդեցությունը  աղաթթվի  հետ

      1)  ա, բ, գ, դ                 2)   բ, դ, ե, է                    3)  բ, դ, ե, զ                    4)  ա, բ, գ, զ

  • Հետևյալ  նյութերից   չորս  սյունակով  առանձնացրեք  օքսիդները, հիմքերը, թթուներն  ու 

     աղերը, նշեք  յուրաքանչյուրի  անվանումը.  HNO3,  Na2O,  Ca(OH)2, AgNO3,  BaO,  HCl, CO2

     Al2O3, NaHCO3, Fe(OH)2, K2SiO3, NaCl, H2SO4, MgO, NaOH, H3PO4, SO3, CaCl2, CuSO4, Al(OH)3.

      Օքսիդ       Հիմք         Թթու             Աղ
Na2O, BaO, CO2Ca(OH)2,HNO3, , NaHCO3AgNO3, HCl,
Al2O3, MgOFe(OH)2H2SO4, H3PO4K2SiO3, NaCl
SO3NaOH CaCl2, CuSO4
 Al(OH)3  

  •  Ո՞ր  շարքում  են   տարրերը   ներկայացված   ըստ   երկրակեղևում   դրանց  տարածվածության  նվազման.

       1)  ալյումին, թթվածին, սիլիցիում, երկաթ                  

      2)  սիլիցիում, թթվածին, ալյումին, երկաթ

      3)  թթվածին, սիլիցիում, ալյումին, երկաթ

      4)  թթվածին, ալյումին, երկաթ, սիլիցիում

  •  Ո՞րն  է  երկրակեղևում  առավել  տարածված  մետաղը. 1)ալյումին                  2)  պղինձ                      3)  երկաթ                     4)  մագնեզիում

  • Ո՞րն  է  Տիեզերքում  ամենատարածված  տարրը.

     1)  թթվածին                  2)  ջրածին                     3)  ածխածին                4)  ազոտ

  •  Որքա՞ն  է  կենսածին  տարրերի` C, H, O, N, P, S  պարունակությունը կենդանի    

      օրգանիզմում  ըստ  զանգվածի ( %).    

    1)  24 %                            2)   97 %                          3)  76 %                        4)  62%

  • Երկրակեղևում  թթվածնի  և  սիլիցիումի  զանգվածային  բաժինները  հավասար  են     

      0,48    և  0,28, համապատասխանաբար: Երկրակեղևում  թթվածնի  ատոմների  թիվը   

      քանի՞   անգամ   է  մեծ  սիլիցիումի  ատոմների  թվից.   

     1)   2                                2)  2,5                              3)  3                                 4)  4

  •  Ո՞րն  է  զանգվածի  ատոմային  միավորը(զ.ա.մ.).
  • 13C ատոմի  զանգվածի  1/12  մասը                   3)  12ատոմի  զանգվածի 1/12  մասը
  • 12C ատոմի  զանգվածը                                        4)  2H  ատոմի   զանգվածը

  •  Ո՞ր տարրական  մասնիկներից   է  կազմված  ատոմը.
        1)  միայն էլեկտրոններից
        2)  նեյտրոններից և էլեկտրոններից
        3)  պրոտոններից, էլեկտրոններից և նեյտրոններից
        4)  միայն պրոտոններից

  •  Ո՞ր շարքում   է  գրված  ֆոսֆոր, թթվածին, ածխածին, երկաթ և ազոտ   քիմիական      

      տարրերի նշանները.
     1) F, C, P, Si, Na
    2)  O, C, Li, K, Ba
    3)  P, O, C, Fe, N
    4)  K, Na, P, Fe, C