Դասարանական աշխատանք (Հայոց լեզու) 12 — 14.10.2022

Առաջադրանքների շտեմարան սկսնակների համար

1. Այս տարվա ամենահետաքրքիր դեպքը գրավոր պատմիր ու պատմությունդ վերնագրի՛ր (եթե չգիտես հետաքրքիր մի դեպք, ամառվա մի օ՛րը նկարագրիր)

2. Մի բառով գրի՛ր:

ա) Ո՞վ է այն մարդը, որը կենդանիներին հետապնդելով և որսալով է զբաղվում:

Որսորդ
բ) Ի՞նչն է այն առարկան, որ ստանում են մեծ՝ երկար ու լայն կտորից: Վերից վար կախվելով՝ ծածկում, փակում է որևէ բան: Դա նաև բեմն է բաժանում հանդիսասրահից:

Վարագույր
գ) Ի՞նչն է այն փոքրիկ միջատը, որ երկու թև ունի բարալիկ կնճիթ, որով սնվում է: Իսկ սնվում է արյունով:

Մոծակ
դ) Ո՞վ է այն արհեստավորը, որն զբաղվում է երեսը սափրելու, մազերը խուզելու, կտրելու, հարդարելու գործով:

Վարսահարդար
ե) Ի՞նչն է այն պղնձյա առարկան, որի մեջ մետաղյա լեզվակ է կախված: Բարակ կամ հաստ պարանով լեզվակը պատերին են խփում՝ հնչեցնելու համար:

Զանգակ

3. Տրված բառերն այբբենական կարգով դասավորի՛ր:

Եղինջ, շյուղ, պատշգամբ, դարպաս, թակարդ, կաթսա, սրճեփ:

Դարպա, եղինջ, թակարդ, կաթսա, շյուղ, սրճեփ։

4. Բառերի իմաստների տարբերությունը բացատրի՛ր:

պար — պարել
երգ — երգել
կանչ — կանչել
հարց — հարցնել

Պար, երգ, կանչ, հարց՝ դրանք գոյականներն են, իսկ պարել, երգել, կանչել և հարցնելը ածականներն են։

5. Տրված բառերը գործածելով՝ պատմությո՛ւն հորինիր:

Թանկ, թմբուկ, հերթ, հիշել, բերդ, գիրք, թիթեռ, թմրած, ընծա, կեռաս:

6. Ընդգծված բառերն ի՞նչ հարցի են պատասխանում և ի՞նչ են ցույց տալիս:

Ծանր առարկա, կանաչ արտ, բարձր տանիք, գունավոր նկար, բարակ ժապավեն, նեղ ճանապարհ, պղտոր գետ:

7. Նախադասությունների ճիշտ հաջորդականությունը գրիր և տեքտը վերականգնի՛ր:

Նա ցանկացավ դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ: Հեռանալիս ինքն իրեն ասաց. «Ոչի՜նչ, դեռ խակ է»: Ուժ ու կարողություն չունենալու պատճառով հաջողության չեն հասնում, մեղքը գցում են պայմանների վրա: Քաղցած աղվեսը կախ ընկած ողկույզներով խաղողի վազ տեսավ: Որոշ մարդիկ էլ այդպիսին են:


Քաղցած աղվեսը կախ ընկած ողկույզներով խաղողի վազ տեսավ: Նա ցանկացավ դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ: Հեռանալիս ինքն իրեն ասաց. «Ոչի՜նչ, դեռ խակ է»:Որոշ մարդիկ էլ այդպիսին են: Ուժ ու կարողություն չունենալու պատճառով հաջողության չեն հասնում, մեղքը գցում են պայմանների վրա:

8. Տրված բառերից յուրաքանչյուրին ի՞նչպիսի հարցին պատասխանող մի քանի բառ ավելացրու (աշխատիր չկրկնել):

Օրինակ՝ քարե, բարձր, երկհարկանի, բնակելի, գեղեցիկ տուն:

Քույր, եղբայր, մայր, հայր, տատիկ, պապիկ, հորաքույր, մորաքույր, քեռի, հոպար:

9. Գրավոր պատմիր՝ տրված բառն ի՞նչ է նշանա­կում:

Գիրք, դիմակ, դերասան, ընկույզ, ժպիտ, երեխա:

Գիրք — կարդալու համար նախատեսված իր

Դիմակ — ուրիշին չվարաքելու իր

Դերասան — մարդ, ով կարողանում է տարբեր կերպարներ ընդունել

Ընկույզ — ընկուզենու պտուղ

Ժպիտ — ուրախության հատկանիշ

Երեխա — Նորածին կամ փոքրահասակ արարածներ:

10. Հարցում արտահայտող բառերի փոխարեն համապատասխան բառեր կամ բառակապակցություններ գրելով նախադասություննե՛ր ստացիր:

Ո՞վ ի՞նչ արեց: — Տատիկը լվացքը կախեց։
Ի՞նչը ի՞նչ եղավ: — Ծառից պտուղը ընկավ։
Ովքե՞ր ի՞նչ են անում: — Երեխաները բակում խաղում են։
Ինչե՞րը ի՞նչ են լինում: — Թռչունները երկնքում թռչում են։

11. Ա և Բ խմբի բառերի տարբերությունը գտի՛ր (ի՞նչ են ցույց տալիս, ի՞նչ հարցհրի են պատասխա­նում) ու գրիր:

Ա. Տղա, թանաք, խրճիթ, արգելք, աղջիկ, բաժակ, բանալի, տատիկ, ուսուցիչ, թռչուն, հեղեղ, մարդիկ, կանայք, դերձակ:
Բ. Հնձում են, խաղում էինք, լուսավորում ես, կտցահարեց, վազում էիք, թակում եմ, հեղեղ է, խռնվում են, շփոթեցի, բացել եք:

Ա խմբում բոլոր բառերը գոյական են, որոնք պատասխանում են ով, ովքեր, ինչ, ինչեր հարցերին։

Բ խմբում բոլոր բառերը ածական են, որոնք պատախանում են ինչ անել, ինչ լինել հարցերին։

12. Ինչպիսի՛ հարցին պատասխանող ընդգծված բառերը տեքստից հանի՛ր: Համեմատիր, տրվա՞ծ, թե՞ ստացված տեքստում է վերաբերմունք արտահայտված:

Ասում են, Թե դաժան կոկորդիլոսն իր խեղճ զոհին ուտելուց հետո իսկական արցունքներ է թափում: Ի՞նչ է, վայ­րենի կոկորդիլոսը թշվառ զոհին խղճո՞ւմ է: Գիտակ մարդիկ ասում են, որ կերածը մարսելու ժամանակ նրա օրգանիզմում ուրիշ գեղձեր էլ են գրգռվում, որից և աչքերից թափվող արցունքանման հեղուկ է աոաջանում: Այդ սուտ, կեղծավոր լացը նկատի ունեն, երբ մեկի մասին ասում են, թե՝ «կոկորդիլոսի արցունք է թափում»:

13. Շարունակի՛ր (հարցերին պատասխանելով՛ գրավոր պատմի՛ր):

Մի օր ճամփա ընկանք ու գնացինք աշխարհ տեսնելու: Գնացինք, գնացինք, շատ թե քիչ, մեր իմացած ու չիմացած երկրներն անցանք, սարերն անցանք, ծովերն անցանք, անապատն անցանք, մեկ էլ դեմներս մի գունավոր քաղաք փռվեց: Որ մտանք, զարմանքից բերաններս բաց մնաց: Քաղա՛ք, դու քաղա՛ք, ոչ մի բան միագույն չէր: Տները պատրաստված էի գունավոր քարերից։ Ծառերը, ծաղիկները և այլ բույսերը շատ յորահատուկ էին։ Երբեք այդպիսի բույսեր չէի տեսել։ Բոլոր բույսերը գունավոր էին, նույնիսկ բույսերի արմատները, ճյուղերը և այլ բաները գունավոր էին։ Կենդանիները սովորական չէին, որոշների վրա թևեր կային, որոշների մոտ ոչ կոտոշավորների մոտ կոտոշներ կային և այլն

Տներն ինչի՞ց էին կառուցված: Ծառերը, թփերն ու ծաղիկներն ինչպիսին էին: Կենդանիներն ինչպիսի՞ն էին: Ինչպիսի՞ քաղաք էր: Ինչի՞ց էր քաղաքն այդպիսին դարձել: Մարդիկ ի՞նչ տեսք ունեին, Ինչպիսի՞ն էին, Ինչո՞վ էին զբաղվում: Ձեզ ինչպե՚՞ս ընդունեցին: Ի՞նչ արեցիք այդտեղ:

14. Նախադասություններում գործողություն կատարողի անունը չկա, գտի՛ր՝ մե՞կն է, թե՞ մեկից ավելի (եզակի՞ է, թե՞ հոգնակի):

Զարմացա (ես, եզակի): Տեսանք(մենք, հոգնակի): Փնտրում ես(դու, եզակի): Վազում եք(դուք կամ նրանք, եզակի կամ հոգնակի): Կտա(նա, եզակի): Կհասնեն(նրանք, հոգնակի):

15. Տրված բառերը երեք խմբի բաժանի՛ր և այդ խմբերի տարբերությունը բացատրի՛ր:

Ծաղիկ, ջինջ, վազել, բուրավետ, մեծ, ժամացույց, թրթռալ, թիավարել, ջուր, ջրոտ, ուրախ, ջրել, սար, մարդ, գնալ, ծաղ­կավետ, հրաշալի, երեխա, լողալ, վազվզել, մաքուր, նավաստի, օձ, ճկուն, սողալ, իջնել, բացվել, չխկչխկալ, սև, ինքնաթիռ, առվակ, պայծառ, գոռգոռալ, գարուն, բարձրանալ, սպիտակ, թիթեռ, պահակ, նավակ, գաղտնի, պահել, հատիկ, ոսկեզօծ, ոսկեզօծել, երկաթյա:

Գոյական — ծաղիկ, ժամացույց, ջուր, սար, մարդ, երեխա, նավաստի, օձ, ինքնաթիռ, առվակ, գարուն, թիթեռ, պահակ, նավակ, հատիկ։

Ածական — ջինջ, բուրավետ, մեծ, ջրոտ, ուրախ, ջրել, ծաղկավետ, հրաշալի, ճկուն, սև, պայծաթ, սպիտակ, գաղտնի, ոսկեզօծ, երկաթյա։

Բայ — վազել, թրթռալ, թիավարել, գնալ, լողալ, վազվզել, սողալ, իջնել, բացվել, չխկչխկալ, գոռգոռալ, բարձրանալ, պահել, ոսկեզօծել։

16. Հականիշները (հակառակ իմաստ ունեցող բառերը) գտի՛ր և զույգ-զույգ գրի՛ր:

Միշտ, անարատ, ոչնչացնել, արատավոր, բացահայտ, թույլ, վերջին, համաձայնել, հանգստանալ, գտնել, երբեք, հավաքել, աջ, արթուն, քնած, հրաժարվել, առաջին, գաղտնի, ամուր, աշխատել, կորցնել, ստեղծել, վատնել, մերժել, ձախ:

աջ — ձախ, միշտ — երբեք, քնած — արթուն, առաջին — վերջին, համաձայնել — մերժել, գաղտնի — բացահայտ, փույլ — ամուր, ոչնչացնել — ստեղծել, կորցնել — գտնել, վատնել — հավաքել, հանգստանալ — աշխատել, արտասովոր — հրաժարվել։

17. Բառերի իմաստների տարբերությունը բացատրիր:

գոոոզ – գոռոզանալ
ուղիղ – ուղղել
խոնարհ – խոնարհել
կանաչ – կանաչել

Առաջին սյունակում ցույց է տրված, թե կոնկրետ ինչպիսին է մարդը, իսկ երկրորդ սյունակում ցույց է տալիս, թե ինչ է անում տվյալ մարդը։

18. Գրի՛ր՝ յուրաքանչյուր նախադասության մեջ գործողություն կատարողն ո՞վ է, (ովքե՞ր են) և ընդգծի՛ր այն բառը, որը հուշեց:

Օրինակ՝ Վերջերս այնտեղ հյուր հաճախ եք գնում: – Դուք:

Երկու հարյուր կիլոմետր կտրել, եկել եմ, որ մի բան հարցնեմ — Ես:
Ծաղկած ճյուղը քո այգու եղրևանուց ես կտրել — Դու:
Շան վզին փոքրիկ ռադիոընդունիչ էր ամրացրել — Նա:
Անձավում ճանճի մեծության թռչուններ տեսանք — Մենք:
Հետաքրքիր բան եք մտածել — Դուէ:
Մեզ ամեն տարի այցելում են — Նրանք:

19. Բառակապակցությունների իմաստները մեկական բառով արտահայտի՛ր:

Օրինակ՝ բարձր հասակ ունեցող – բարձրահասակ

Բարի սիրտ ունեցող — բարեսիրտ, խիղճ չունեցող — անխիղճ, բարձր ձայնով — բարձրաձայն, միշտ ժպտուն — մշտաժպիտ, դանձը պահելու տեղ — դանձապահ, կապույտ աչքերով — կապուտաչյա, արքայի որդի — արքաորդի, հույների երկիր — Հունաստան, փոքր էշ — ավանակ, ծաղիկներով զարդարված — ծաղկազարդ:

20. Հարցում արտահայտող բառը տրված բառերով կամ նրանցով կազմված բառակապակցություններո՛վ փոխարինիր:

Գիրքը որտե՞ղ է:
Պայուսակ, գրադարակ, պահարան, սեղան, ձեռք:
Ի՞նչ հարցին պատասխանող բառերը ո՞ր մասնիկների (վերջավորությունների) և բառերի օգնությամբ դարձրիր որտե՞ղ հարցին պատասխանող:

50. Հարցերին պատասխանի՝ր (կարող ես նաև հումորով գրել).

ա) Ձեր բնակարանում քանի՞ սենյակ կա:

բ) Բնակարանն ինչպե՞ս է կահավորված:

գ) Այնտեղ ովքե՞ր են ապրում:

դ) Ինչպե՞ս են ապրում:

ե) Ի՞նչ վերաբերմունք ունեն բնակարանի նկատմամբ:

51. Տրված գոյականներից ի՞նչ անել կամ ի՞նչ լինել հարցին պատասխանող բառեր (բայեր) կազմիր և բայ կազմող մասնիկներն ընդգծիր:

Ամպ — ամպել, ծաղիկ — ծաղկել, վար — վարել, կար — կարել, սուգ — սուգել, երգ — երգել, ժողով — ժողովել, օճառ — օճառել, գող — գաղանալ, վախ — վախենալ, քար — քարանալ, մահ — մահանալ, մանուկ — մանկանալ, էջ (իջ) — իջանալ, մայր — մայրանալ:

52. Փակագծերում տրված բայերը պահանջված ձևով գրի՝ր:

Հայտնի է, որ ամենից շատ Արևմտյան Հնդկաստանի Չհրեպունջա շրջանում է անձրև գալիս: Սակայն պարզվում է, որ երկրագնդի վրա մի տեղ կա, որտեղ անհիշելի ժամանակներից անընդհատ անձրևում է(անձրևել): Դա Հարավային Ամերիկայում է: Անձրևի հեղինակը ջրվեժն է: Ուժեղ քամին, որը միշտ փչում է(փչել) լեռներից, ջրափոշին հարթավայր տանելով(տանել): Այդտեղ ջրափոշին խոշոր կաթիլներ դառնալով(դառնալ) ու որպես անձրև տեղալով(տեղալ):

53 Նախադասությունները լրացրո՝ւ: Գրածդ բայերն ընդգծի՝ր:

Աշխարհը շատ ուրախ կլինի, եթե մարդիկ չաղտոտեն բնությունը։
Մարդիկ շատ բարի կլինեն, եթե չար չլինեն։
Ապրելը շատ անհետաքրքիր կլինի, եթե միայնակ լինես։
Ոչ մի մարդ չի մնա այս մոլորակում, եթե այն կործանենք։

54. Ուշադրությո՝ւն դարձրու Ա, Բ, Գ նախորդ նախադասությունների կետադրությանը, կետադրական տարբերություններ գտի՝ր և օրինաչափությունը փորձի՝ր բացատրել:

Ա. Ընկերս ասաց.
– Պապս սիրում է նկարներ հավաքել ու մի մեծ պատկե­րասրահ ունի:
Բ. – Պապս սիրում է նկարներ հավաքել ու մի մեծ պատկերասրահ ունի, – ասաց ընկերս:
Գ. – Պապս սիրում է նկարներ հավաքել, – ասաց ընկերս, – ու մի մեծ պատկերասրահ ունի:

Ա. Քեռիս ասաց.
– Գիտե՞ս, որ մրջյուններն իրար տեղեկություն են հաղորդում ու անգամ հեռվից հեռու խոսում են իրար հետ:
Բ. – Գիտե՞ս, որ մրջյուններն իրար տեղեկություն են հաղորդում ու անգամ հեռվից հեռու խոսում են իրար հետ, – ասաց քեռիս:
Գ. – Գիտե՞ս, որ մրջյուններն իրար տեղեկություն են հաղորդում, – ասաց քեռիս, – ու անգամ հեռվից հեռու խոսում են իրար հետ:

Ա-ում հեղինակի խոսքը սկզբում է:
Բ-ում հեղինակի խոսքը վերջում է:
Գ-ում հեղինակի խոսքը մեջտեղում է:

55. Տրված ածականներից ի՞նչ անել կամ ի՞նչ լինել հարցին պատասխանող բայեր կազմի՝ր և դրանց մեջ բայ կազմող մասնիկներն ընդգծի՝ր:

Գեղեցիկ, հպարտ, տգեղ, մեծ, փոքր, չար, չոր, թարմ, խոնավ, սև, բարձր, մանր, ճերմակ, դալուկ, ծանր:

գեղեցիկ — գեղեցկանալ
հպարտ — հպարտանալ

տգեղ — տգեղանալ
մեծ — մեծանալ
փոքր — փոքրանալ
չար — չարանալ
չոր — չորանալ
թարմ — թարմանալ
խոնավ — խոնավանալ
սև — սևանալ
բարձր — բարձրանալ
մանր — մանրանալ
ճերմակ — ճերմականալ
ծանր ն- ծանրանալ

56. Տրված ձայնարկություններից գոյականներ և բայեր (առարկա և գործողություն ցույց տվող բառեր) կազմի՝ր: Արմատների գրությունն ինչպե՞ս փոխվեց:

Օրինակ՝ թը՜շշ – թշշոց – թշշալ:

Բը՜զզ — բըզզոց — բըզզալ, դը՜ռռ — դըռռոց — դըռռալ, չրը՜խկ — չրըխկոց — չրխխկալ, ծի՜վ-ծի՜վ — ծվծվոց — ծվծվալ, բա ՜- բայուն – բայոլ, տը՜զզ — տըզզոց — տըզզոց, կը՜ռռ — կըռռոց — կըռռալ, թը՜խկ — թըխկոց — թըխկալ, մը՜ռռ — մըռռոց — մըռռալ, թի՜ռ —  թռոց – թռալ:

57. Թիվ և գործողության հատկանիշ ցույց տվող տրված բառերից (թվականներից և մակբայներից) բայեր կազմի՝ր և դրանց մեջ բայ կազմող մասնիկներն ընդգծի՝ր:

Երկրորդ — երկրորդել, երրորդ — երրորդել, չորրորդ — չորորդել, ուշ — ուշանալ, շտապ — շտապել, մոտ — մոտենալ, մերձ — մերձել, հեռու — հեռանալ, դանդաղ — դանդաղել, հաճախ — հաճախել, տասներորդ — տասներորդել, կրկին — կրկնել:

58. Գրավոր պատմի՝ր, թե մեծերն ի՝նչ հհտաքրքիր դեպք են հիշում քո մանկությունից:

59. Տրված տրմատներով ի՞նչ անել կամ ի՞նչ լինել հարցին պատասխանող բայեր կազմի՝ր և դրանց մեջ բայ կազմող մասնիկներն ընդգծի՝ր:

Նստ — նստել, սահ — սահել, վազ — վազել, կարդ — կարդալ, խաղ — խաղալ, տես — տեսնել, հագ — հագնել, փախ — փախնել, սառ — սառչել, թռնել, կպնել:

60. Նախադասությունների ճիշտ հաջորդականությունը գտի՝ր և տեքստը վերականգնի՝ր:

Այնտեղ այս ահավոր ծույլը փուշ, ճյուղ, կաթնախոտ ու տատասկ էր ուտում: Ձին գնաց ու պատմեց մարդուն: Ուղտը շատ ծույլ էր, մարդու մոտ աշխատել չէր ուզում ու աշխատանքից խուսափելու համար ապրում էր Ոռնացող անապատում: Հետո շունն ու եզը հերթով եկան: Ուղտը պատաս­խանեց.
– Ո՜ւզ, ո՜ւզ:
Ուղտը նրանց էլ միայն «ուզ» ասաց: Մի երկուշաբթի առավոտ ձին՝ թամբը մեջքին, սանձը բերանին, եկավ մոտն ու ասաց.
– Ո՝ւղտ, ա՝յ ուղտ, դո՝ւրս արի ու մեզ նման աշխատի՝ր:
Հենց այդ «ուզն» էլ նրան պատիժ դարձավ. դրանից մեջքին կուզ աճեց:

Ուղտը շատ ծույլ էր, մարդու մոտ աշխատել չէր ուզում ու աշխատանքից խուսափելու համար ապրում էր Ոռնացող անապատում: Այնտեղ այս ահավոր ծույլը փուշ, ճյուղ, կաթնախոտ ու տատասկ էր ուտում: Մի երկուշաբթի առավոտ ձին՝ թամբը մեջքին, սանձը բերանին, եկավ մոտն ու ասաց.
– Ո՝ւղտ, ա՝յ ուղտ, դո՝ւրս արի ու մեզ նման աշխատի՝ր:
Ուղտը պատաս­խանեց.
– Ո՜ւզ, ո՜ւզ:
Ձին գնաց ու պատմեց մարդուն: Հետո շունն ու եզը հերթով եկան: Ուղտը նրանց էլ միայն «ուզ» ասաց:
Հենց այդ «ուզն» էլ նրան պատիժ դարձավ. դրանից մեջքին կուզ աճեց:

62. Ընդգծված բազմիմաստ բառը նախադասության մեջ ի՞նչ իմաստով է գործածված (բացատրելու համար տրված բառերից մեկո՝վ փոխարինիր):

Արջը գլուխը բարձրացրեց:
Սարի գլխին ինչ-որ բան է փայլում:
Այս մարդը գլուխ չունի:
Գրքի առաջին գլուխը շատ հետաքրքիր էր:
– Իսկ ո՞վ էր ձեր գլուխը, – որոտաց զորավարը՝ դիմելով գլխիկոր զինվորներին:
Ինչ-որ մեկը թերթ է մոռացել պահարանի գլխին:
Գերանի գլխի՝ց բռնիր:

Խելք, մարմնի մաս, ղեկավար, կատար, ծայր, մաս, վրա:

Արջը մարմնի մասը բարձրացրեց:
Սարի կատարին ինչ-որ բան է փայլում:
Այս մարդը խելք չունի:
Գրքի առաջին մասը շատ հետաքրքիր էր:
– Իսկ ո՞վ էր ձեր ղեկավարը, – որոտաց զորավարը՝ դիմելով գլխիկոր զինվորներին:
Ինչ-որ մեկը թերթ է մոռացել պահարանի վրա:
Գերանի ծայրի՝ց բռնիր:

Քո կարծիքով, բառի հիմանական իմաստը ո՞րն է: Պատասխանդ փորձի՝ր պատճառաբանել:

63. Նախադասության ընդգծված բառերից յուրաքանչյուրն ի՞նչ հարցի է պատասխանում: Նախադասությունների կետադրությանն ուշադրություն դարձրո՝ւ և փորձի՝ր բացատրել:

Սուրդ կամ վահանդ նվիրի՝ր տղային:
Ամեն առավոտ անձամբ կերակրում էր իր թռչուններին և շներին:
Քամին ու ալիքը ընկերներ են:
Հենց ցանկապատի մոտ կանգնած էր մի վիթխարի վրան, որտեղից լսվում էր անպատմելի աղմուկ՝ վնգստոց, կազկանձ, ծղրտոց, փնթփնթոց, խռխռոց ու ճիչեր:
Մայրս, քույրս, Սոֆին, Ջեկին ու ես գնում ենք մի վանդակից մյուսը, տանում հաց, կաթ, միրգ ու մսի կտորներ:

64. Տրված բառերի իմաստները արտահայտի՝ր բառակապակցություններով:

Օրինակ՝ դարավերջ – դարի վերջը,
աշխատասենյակ – աշխատելու համար նախատեսված սենյակ:

Գառնարած — գառներ արածեցնող, բարեսիրտ — բարի սիրտ ունեցող, չարամիտ — չար միտք ունեցող, լեռնագագաթ — լեռան գագաթ, արա­գահոս — արագ հոսող, հարթավայր — հարթ վայր, աստղագիտություն — աստղերի մասին գիտություն:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s