Տնային աշխատանք (Գրականություն) 11.10.2022

  1. Կարդա՛լ պատմվածքը

2. Իմ մտորումները պատերազմի մասին

Պատերազմ՝ հարց լուծող մի իրադարձություն, որը կարող է վերադարձնել բոլոր մեր կորցրած հողերը, բայց մյուս կողմից դաժան և ցավալի։ Կարծում եմ ոչ բոլոր մարդիկ են գիտակցում, թե ինչ վատ բան է պատերազմը։ Մարդիկ սկսում են գիտակցել այդ ամենը այն ժամանակ, երբ ինչ-որ վատ իրավիճակ է պատահում է, բայց արդեն ուշ է լինում, ժամանակը վերադարձնելը անհնար է։

3. Պատերազմ հասկացությունը իմ ձևակերպմամբ, համացանցային ձևակերպումներ։

1. Պատերազմ, քաղաքական-հասարակական միավորումների (պետություններ, ցեղեր, քաղաքական խմբավորումներ և այլն) միջև հակամարտություն, որն արտահայտվում է հակամարտող կողմերի ռազմական ուժերի (բանակներ) միջև ռազմական (մարտական) գործողությունների տեսքով։ Որպես կանոն, պատերազմը հետապնդում է հակառակորդին սեփական կամքի պարտադրման նպատակ։
2. Զինված ընդհարում՝ կռիվ երկու կամ ավելի պետությունների միջև։
3. Զինված ուժերի բախում՝ կռիվ, ճակատամարտ։
4. Պայքար, որևէ բան ոչնչացնելու՝ կործանելու և այլնի համար վարվող կռիվ։
5. Պետությունների, ժողովուրդների, ազգությունների, սոցիալական խմբերի միջև սոցիալ-քաղաքական, տնտեսական, գաղափարախոսական, ինչպես նաև ազգային, կրոնական, տարածքային և այլ հակասությունները ռազմական բռնության միջոցով լուծելու ծայրահեղ ձև։

4. Բառեր, որոնք օգտագործվում են պատերազմական այս փուլում՝ բառարանային էքսկուրս․ զենքերի անուններ, այլ.

Զինվոր, հուժկու մարտեր, ճակատամարտ, հայրենիք, մարդկանց տարհանում, օդային կամ ցամաքային տագնապ, պատսպարում ապաստաններում, հարձակում/պաշտպանություն, թշնամի, բարեկամ/աջակից երկիր։

Ավտոմատ, տանկ, հետևակի մարտական մեքենա, հրետանի, ական, փամփուշտ, տանկ, անօդաևու թռչող սարք, սմերչ, ռմբակոծման ուղղաթիռ/ինքնաթիռ, ռումբ, նռնակ։

5. Վերլուծում եմ պատմվածքը՝ իմ տպապվորությունը, ինչ փոխանցեց․․

1939-ի սեպտեմբերի 3-ին, Ջոն անունով մի տղա վազելով մտավ Մորագա էվընյուի վրա գտնվող սափրիչատունը, ուր մազերս էի կտրել տալիս:
– Պատերազմ է հայտարարվել Եվրոպայում,- ասաց նա:Պրն. Տագալավիան մի ձեռքից սանրը գցեց, մյուսից՝ մկրատը:- Դո՛ւրս սափրիչատնից,- ասաց նա: – Առաջ էլ ասել եմ քեզ:- Ի՞նչ է անունդ,- ասացի ես տղային:- Ջոն,- ասաց նա:- Քանի՞ տարեկան ես,- ասացի:- Տասնմեկ,- ասաց Ջոնը:- Դո՛ւրս իմ սափրիչատնից,- ասաց պրն. Տագալավիան:Ես այն տպավորությանն էի, թե պրն. Տագալավիան Ջոնին է ասում, բայց երևի նրան չէ, ինձ էր ասում: Հո ինքն իրեն չէ, որ ասում էր:Ջոնը դուրս էր գնացել արդեն:Սափրիչը հանեց գոգնոցը և մի կողմ նետեց:- Ո՞վ,- ասացի ես:- Դուք,- ասաց պրն. Տագալավիան:- Ինչո՞ւ:- Ես աշխատում եմ, որ իմ սափրիչատունը պատվավոր լինի:- Ես պատվավոր մարդ եմ:- Դուք խոսեցիք այդ հիմար տղայի հետ,- ասաց սափրիչը: – Չեմ ուզում, որ ձեզ նման մարդիկ գան իմ սափրիչատունը:- Նա հիմար չէր թվում,- ասացի:- Հիմար, հիմա՛ր տղա է,- ասաց սափրիչը: – Ես չեմ ուզում, որ հիմար մարդիկ գան այստեղ:- Գուցե իրոք մի քիչ հիմար բան էր, որ տղայի անունը հարցրի,- ասացի ես: – Կներեք դրա համար: Ես գրող եմ, գիտե՞ք, և միշտ հարցեր եմ տալիս մարդկանց: Ներողություն եմ խնդրում: Հաճեցեք ավարտել մազերիս գործը:- Ոչ,- ասաց սափրիչը: – Վե՛րջ:Վեր կացա բազկաթոռից և նայեցի գլխիս: Դեռ գործի կեսն անգամ չէր արվել: Գլուխս դեռ պատշաճ ձևը չէր ստացել, բայց այդպես էլ կարող էի անցնել երեք կամ չորս թաղամաս և գնալ մի սովորական սափրիչի մոտ, որ ավարտի գործը: Փողկապս կապեցի և բաճկոնս հագա:- Ներեցեք,- ասացի,- ի՞նչ է պարտքս:- Ոչինչ,- ասաց սափրիչը: – Ձեզ նման մարդկանցից փող չեմ ուզում: Եթե սոված մնամ, եթե ընտանիքս սոված մնա՝ հոգ չէ: Ոչ մի փող հիմար մարդկանցից:- Կներեք,- ասացի,- բայց կարծեմ մի բան պարտք եմ ձեզ: Գուցե 35 սե՞նտ:- Ոչ մի պեննի,- ասաց սափրիչը: – Խնդրեմ, դուրս գնացեք: Արածս թող նվեր լինի ձեզ: Ես տալիս եմ մարդկանց: Չեմ առնում: Ես մարդ եմ, ոչ թե հիմար:Գուցե դրա վրա պետք է սափրիչատնից հեռանայի արդեն, բայց վստահ էի, որ նրա իսկական ուզածը խոսելն էր:Ես ունեմ հասկանալու կարողություն, որ սովորականից բարձր է, երբեմն նույնիսկ գերբնական: Զգում եմ որոշ բաներ, որ ուրիշ մարդիկ, այս կամ այն պատճառով, ընդունակ չեն զգալու:(Երբեմն սխալ է լինում զգացածս և փորձանքի մեջ գցում ինձ, բայց տակից դուրս գալու ճարը գտնում եմ սովորաբար: Մի անուշ խոսք: Ձայնի մեջ բարեկամական շեշտ: Աշխարհիկ վերաբերմունք այսպիսի բաների նկատմամբ: Բոլորս եղբայրներ ենք: Ամեն մեկիս վերջը մահ է: Սիրենք իրար և աշխատենք չբարկանալ:)Զգացի հիմա, որ սափրիչը տագնապել էր կամ ջղայնացել, որ ուզում էր խոսել ու լսող ունենալ. և որ, իրականում, եթե սխալ չէր իմ ենթադրությունը, նրա ասելիքն ուղղված էր աշխարհին: Հազարավոր մղոններ էր ճամփորդել, նա չէր կարող գտնել մի մարդ, որ ավելի պատրաստ լիներ լսելու նրա ասելիքը կամ հաղորդելու աշխարհին:- Մի սիգարե՞տ,- ասացի:- Ոչինչ չեմ ուզում,- ասաց սափրիչը:- Գուցե օգնե՞մ սրբիչները դասավորել:- Դուրս գնացեք իմ սափրիչատնից:Եթե երբևէ հանդիպել եմ ինձ նմանին, ահա այս մարդն է երևի: Ժամանակակից գրականության ընթացքին հետևող որոշ կանայք երբեմն ասել են, թե ես առեղծվածային մարդ և անկանխատեսելի մարդ եմ, բայց ես գրող եմ վերջապես: Կարելի է գրողից սպասել, որ նա տպավորություն գործի առեղծվածային լինելով և այլ նման բաներով, բայց սափրիչից սովորաբար սպասում ես, որ մազերդ հարդարի կամ երեսդ սափրի կամ երկուսն էլ անի, մի քիչ էլ զբաղեցնի սիրալիր զրույցով, ուրիշ ոչինչ: Կարդալու ժամանակ ունեցող կանայք երևի կարծում են, որ գրողի համար բնական է այս կամ այն փոքր մտասևեռումն ունենալը, իսկ գրողը գուցե միակն է աշխարհում, որ կարող է նման առանձնաշնորհումներ թույլ տալ, որ սափրիչն ունենա:Գրողները այնքան էլ հպարտ մարդիկ չեն: Գիտեն, որ մահկանացու են իրենք ու պիտի մեռնեն մի օր և մոռացվեն: Գալիս ենք, գնում ենք ու մոռացվում: Իմանալով այս բոլորը, գրողը մեղմ ու բարի է այնտեղ, ուր մի ուրիշ մարդ խիստ է ու անբարյացակամ:Որոշեցի սափրիչին առաջարկել մազերը հարդարելու լրիվ արժեքը: 65 սենտ՝ 35-ի փոխարեն: Մարդ միշտ էլ կարող է մազերը հարդարել տալ: Կան ավելի կարևոր բաներ, քան այն միտքը, թե խաբված ես:- Ներեցեք,- ասացի,- ես չեմ կարծում, թե խաբված ես:- Ներեցեք,- ասացի,- չեմ կարծում, որ արդար կլինի, եթե չվճարեմ ձեզ: Ճիշտ է, չեք վերջացրել իմ մազերի գործը, բայց գուցե մի ուրիշ օր: Ես մոտ եմ ապրում: Մենք նորից տեսնելու ենք իրար:- Դուրս գնացեք իմ սափրիչատնից,- ասաց սափրիչը: – Չեմ ուզում, որ ձեզ նման մարդիկ գան այստեղ: Էլ մի՛ եկեք: Ժամանակ չունեմ:- Ի՞նչ եք ուզում ասել՝ ինձ նման մարդիկ: Ես գրող եմ:- Ի՞նձ ինչ, թե դուք ինչ եք,- ասաց պրն. Տագալավիան: – Դուք խոսեցիք այդ հիմար տղայի հետ:- Մի քանի բառ միայն,- ասացի ես: – Չգիտեի, որ դա ձեզ տհաճ կլինի: Երևում էր՝ տղան հուզված է և շատ է ուզում, որ մեկն ու մեկը հասկանա իրեն:- Նա հիմար, հիմա՛ր տղա է,- ասաց սափրիչը:- Ինչո՞ւ եմ ասում այդպես,- ասաց սափրիչը: – Որովհետև իսկապե՛ս հիմար է: Վեց օր է արդեն՝ ամեն օր վազում մտնում է այստեղ ու գոռում. «Պատերա՜զմ: Պատերա՜զմ: Պատերա՜զմ»:- Չեմ հասկանում,- ասացի:- Չեք հասկանում,- ասաց սափրիչը: – Պատերա՜զմ: Չգիտեմ դուք ով եք, բայց ձեզ մի բան ասեմ:- Անունս Դոնալդ Քեննեբեկ է,- ասացի: -Կարող եք լսած լինել իմ մասին:- Իմ անունը Նիկ Տագալավիա է,- ասաց սափրիչը: – Երբեք չեմ լսել ձեր մասին:Լռեց ու նայեց աչքերիս մեջ:- Պատերա՞զմ,- ասաց:- Այո,- ասացի ես:- Դուք հիմար եք,- ասաց սափրիչը: – Մի բան ասեմ ձեզ,- շարունակեց:  – Չկա՛ պատերազմ: Ես սափրիչ եմ: Չեմ սիրում մարդկանց, որ հիմար են: Սուտ բան է այս ամբողջ աղմուկը: Ուզում են իմանալ՝ դեռ հիմա՞ր են մարդիկ: Այո՛, հիմար են: Մարդիկ երբեք այսքան հիմար չեն եղել: Տղան վազում գալիս է այստեղ ու ասում՝ «Պատերազմ է հայտարարվել Եվրոպայում», իսկ դուք խոսում եք նրա հետ: Քաջալերում եք: Նա իսկույն հավատում է ամեն ինչի, ձեզ նման:Սափրիչը լռեց ու կրկին շատ ուշադիր նայեց ինձ: Ես գլխարկս հանեցի, որպեսզի նա տեսնի, թե որքան է կտրել մազերս և ինչքան է կիսատ թողել:- Ի՞նչ եք զգում,- ասաց նա:- Հուշեր,- ասացի:- Դուք հիմար եք,- ասաց սափրիչը: – Ինչո՞ւ եք քաջալերում տղային: Առանց պատերազմների էլ նա բավական գլխացավանքներ է ունենալու: Ինչո՞ւ եք հարցնում՝ «Քանի՞ տարեկան ես»:- Ինձ թվաց՝ ժիր ու խելոք տղա է,- ասացի: – Պարզապես ուզում էի՝ նա իմանար, որ նկատել եմ դա:- Չեմ ուզում, որ ձեզ նմա մարդիկ իմ սափրիչատունը գան,- ասաց սափրիչը:- Ինձ նման մարդի՞կ,- ասացի: – Ես ատում եմ պատերազմը:- Լռե՛ք,- ասաց սափրիչը: – Աշխարհը ձեզ նման հիմարներով է լեցուն: Ատո՜ւմ եք պատերազմը, բայց Եվրոպայում կա՜ պատերազմ, հա՞:Այս ակնարկությունն արդեն մի քիչ շատ տարօրինակ էր:- Կներեք,- ասացի,- ես չեմ սկսել պատերազմը:- Ատում եք պատերազմը,- ասաց նորից սափրիչը: – Ձեզ ասում են, որ պատերազմ կա Եվրոպայում, դուք էլ ուրեմն հավատում եք, որ պատեազմ կա Եվրոպայում:- Պատճառ չունեմ հավատալու, որ Եվրոպայում խաղաղություն է,- ասացի:- Ատո՛ւմ եք պատերազմը,- ասաց նա: – Թերթը լույս է տեսնում, վերնագիրը՝ «Պատերազմ»: Տղան վազելով գալիս մտնում է սափրիչատուն: Պատերազմ: Դուք գալիս մտնում եք ձեր մազերի համար: Պատերազմ: Ամեն մարդ հավատում է: Աշխարհը հիմարներով է լեցուն: Ինչի՞ց են թափվել ձեր մազերը:- Տենդախտից,- ասացի:- Տենդախտի՜ց,- ասաց սափրիչը: – Ձեր մազերը թափվել են, որովհետև հիմար եք: Էլեկտրական մեքենա: Սանր: Մկրատ: Մա՛զ չունեք կտրելու: Սուտ բան է այս ամբողջ աղմուկը: Էլ չեմ ուզում, որ հիմարները գան այստեղ ու ինձ ջղայնացնեն: Չկա՛ պատերազմ:Ճիշտ էի հասկացել, որ սափրիչն ասելիք ուներ և ուզում էր գտնել մի մարդ, որին ասեր: Շատ գոհ էի:- Դուք նշանավոր մարդ եք,- ասացի:- Մի՛ խոսեք,- գոռաց սափրիչը: Ես 11 տարեկան հիմար տղա չեմ: Ես 59 տարեկան եմ: Նշանավոր մա՜րդ: Թերթեր: Քարտեզներ: Դուք մա՛զ չունեք ձեր գլխին: Ի՞նչ եմ կտրելու ձեր կարծիքով: Տղան վազելով ներս է մտնում: Չեք կարողանում հանգիստ նստել: «Պատերազմ է հայտարարվել Եվրոպայում»,- ասում է նա: «Ի՞նչ է անունդ: Քանի՞ տարեկան ես»: Ի՞նչ է պատահել: Խելագարվե՞լ եք:- Ես չէի ուզում խռովել ձեր սիրտը,- ասացի: – Թույլ տվեք վճարել:- Երբեք,- ասաց սափրիչը: – Ոչինչ չեմ ուզում: Դա մազ հարդարել չէ: Ոչ մի պեննի: Եթե մազ ունեցող մեկը գա և նստի այստեղ, ես կվերցնեմ էլեկտրական մեքենան և կհարդարեմ: Մազերը կընկնեն հատակին: Ոչ մի խնդիր: Ոչ մի հուզմունք: Ոչ մի հիմարություն: Բազկաթոռից վեր է կենում: Գլուխը լավ ձև է ստացել: Ականջները զով են: 65 սենտ: Շնորհակալ եմ: Ցտեսություն: Տղան վազելով ներս է մտնում: Ասում եմ՝ «Դո՛ւրս իմ սափրիչատնից»: Տղան դուրս է վազում: Ոչ մի աղմուկ:- Ուրիշ սափրիչներ հարդարում են իմ մազերը,- ասացի:- Շատ լավ,- ասաց: – Գնացեք ուրիշ սափրիչների մոտ: Խնդրե՜մ, գնացեք ուրիշ սափրիչների մոտ: Հիշեցեք մի բան: Չկա՜ պատերազմ: Այստեղ-այնտեղ պրոպագանդ տարածելով մի՛ զբաղվեք:Արդեն վստահ էի, որ հաջողությամբ թափանցել էի մարդու զայրույթի խորքը և թարմ ու ինքնատիպ նյութ էի քաղել մի նոր հուշի համար, ուստի, առանց այլևս մի բառ ասելու, դուրս եկա սափրիչատնից ու քայլեցի փողոցն ի վար:Զգում եմ, որ նյութն արդյունավետ օգտագործեցի. ձևեցի մի գործ, որը գոնե ավելի կմեծացնի իմ արդեն մեծ համբավը:   

Դասարանական աշխատանք (Հայոց լեզու) 06.10.2022

Մեր աչքի առջև էին՝ հինավուրց ճարտարապետական կոթողները վերասլաց գմբեթներով տաճարները։ Որքան իմաստուն մտքեր են բողբոջել ու ծաղկել նրանց կամարների տակ, որքան մագաղաթներ են զարդարվել մեսրոպյան մարգարիտներով ու անկրկնելի գույնզգույն մանրանկարներով։ Այո, դա հին ու իմաստուն երկիր էր՝ աղքատ, սակայն վեհ մի երկիր, որտեղ գեղջուկի անխոնջ տքնությամբ անջրդի հողերն առատ բերք էին պարգևում ու կյանք տալիս իմաստությանը։
Եվ այդ ամենը հիմա անուրջ է, որ հոդս է ցնդել ամպի քուլայի պես։ Այդ երկրից մենք հայերս թողել էինք ու հեռացել անզոր մղկտալով։ Սուգ ու արտասուք եղավ։ Հեծկլտոցը աղեխարշ ճիչերը սիրտ էին կեղեքում, կոկորդ խեղդում, անակնկալ խորշակը մոլեգին իջել էր հինավուրց երկրի վրա։ Անօրեն բռնակալն իր սուրը կարկառեց դեպի խոնարհ գեղջուկի խեղճ հյուղը և միլիոնավոր անբասիր սրտեր խողխողեց։ Անթիվ երազներ իսպառ վերացան և անհամար հույսեր նվիրական եթերային ի դերև ելան։ Հատուկենտ մարդիկ փրկվեցին այդ անօրեն հաշվեհարդարից։

  • Լրացրու բաց թողած տառերը, կետադրիր՝ որքան կարող ես։
  • Գտիր երկուական պարզ, ածանցավոր, բարդածանցավոր և բարդ բառեր։

Պարզ — երազներ, երկիր

Բարդածանցավոր — մանրանկարներով, հաշվեհարդարից

Ածանցավոր — իմաստուն, անխոնջ

Բարդ — գույնզգույն, աղեխարշ

  • Տեքստից գտիր կառույց, երփներանգ, երազ, ջանք, գյուղացի, անսպասելի բառերի հոմանիշները։

Երփներանգ — գույնզգույն

Երազ — անուրջ

Գյուղացի — գեղջուկ

Անսպասելի — անակնկալ

  • Գտիր ածականները, որոշիր տեսակները։

Հինավուրց — հարաբերական

Վերասլաց — հարաբերական

Իմաստուն — հարաբերական

Մեսրոպյան — հարաբերական

Անկրկնելի — հարաբերական

Գույնզգույն — հարաբերական

Հին — որակական

Անխոնջ — հարաբերական

Առատ — որակական

Անուրջ — հարաբերական

Աղեխարշ — հարաբերական

Անօրեն — հարաբերական

Անթիվ — հարաբերական

Հատուկենտ — հարաբերական

  • Գտիր անդեմ բայերը, որոշիր՝ որ դերբայներն են։

Բողբոջել — անորոշ

Ծաղկել — անորոշ

Զարդարվել — անորոշ

Պարգևում — անկատար

Հեռացել — անորոշ

Թողել — անորոշ

Կեղեքում — անկատար

Խեղդում — անկատար

Իջել էր — անորոշ