Հայաստանի Առաջին հանրապետությունը իր գոյության 2․5 տարիների ընթացքում ունեցել է 4 վարչապետներ։ ՀՀ բոլոր վարչապետները եղել են ՀՅԴ-ականներ։ Նրանց բոլորին վիճակված էր կառավարել Հայաստանի Առաջին հանրապետությունը գերլարված իրավիճակում և տեսնել պատերազմներ, սով, հիվանդություններ, ապստամբություններ և այլն։
Ընտրե՛ք մեկին
- Հովհաննես Քաջազնունի
- Ալեքսանդր Խատիսյան
- Համո Օհանջանյան
- Սիմոն Վրացյան
Կատասրե՛ք փոքր ծավալների հետազոտական աշխատանք նրանցից մեկի մասին։
Փորձե՛ք հիմնավորել ձեր ընտրությունը
Առաջադրանքները նախատեսված են 9 դասարանի սովորողների համար
Հովհաննես Քաջազնունի
Հովհաննես Քաջազնունից եղել է Հայաստանի առաջին վարչապետը։ Ծնվել է 1868թ. փետրվարի 1-ին, Ջավախքում։ 1877-1886թ․ Թիֆլիսում ստանում է միջնակարգ կրթություն, սկզբում մասնավոր դպրոցում, ապա` ռեալական ուսումնարանում: 1887-1893թ․ սովորել է Սանկտ Պետերբուրգի քաղաքացիական ինժեներների ինստիտուտում:
1907-1910թթ. զբաղվում է Բաքվի հայկական Սուրբ Թադևոս-Բարդուղիմեոս մայր տաճարի նախագծման և շինարարության աշխատանքներով: 1910թ. ամռանը ձերբակալվում է: Ազատվում է խոշոր դրամական գրավով: Խուսափելով դատից` տարվա վերջին փախչում է արտասահման, 1911-1914թթ. անց է կացրել Ֆրանսիայում՝ Փարիզ, Մոնպելյե, Բելգիայում՝ Գենտ, Բրյուսել, Օսմանյան կայսրությունում:

1917-ին Քաջազնունին ընտրվում է Հայոց Ազգային խորհրդի, 1918-ի փետրվարին՝ Անդրկովկասյան Սեյմի անդամ:
Սեյմի կազմում 1918-ին մասնակցել է Տրապիզոնի բանակցություններին, նույն տարվա հունիսին, որպես Հայաստանի ներկայացուցիչ (Ալեքսանդր Խատիսյանի և Միքայել Պապաջանյանի հետ) Օսմանյան կայսրության պատվիրակության հետ ստորագրել Բաթումի հայ-թուրքական Հաշտության և բարեկամության դաշնագիրը:
Վերադառնալով Հայաստան
ստանձնում խորհրդարանի նախագահի տեղակալի աթոռը, նոյեմբերի վերջերին դառնում նախագահ: Հայաստանի խորհրդայնացումից հետո որոշ ժամանակով ձերբակալվում է: Մասնակցում է 1921-ի փետրվարյան ապստամբության արդյունքում ձևավորված Հայրենիքի փրկության կոմիտեի աշխատանքներին:
1921-ի ամռանը հազարավոր հայերի հետ անցնում է Արաքսը, ապրում ապա՝ Իրանում, Եգիպտոսում, Պոլսում, Ռումինիայում: Քաջազնունին մահացավ 1938 թ. հունվարի 15-ին։