Կարող ես դու էլ փնտրել և գտնել Մաթևոսյանի մտքերից, կընտրես քեզ հարազատ դարձածները, կձայնագրես՝ վերնագրելով՝
- Մաթևոսյանն ասել է…
- Մաթոսյանի մտքերից
- Մաթևոսյանից
- այլ
- Ժամանակը նույնքան առարկայական է, ինչքան առարկայական է ողջ աշխարհը: Երբ դարասկզբի կերպարը դնում ես այսօրվա կերպարի կողքին՝ պարզվում է, որ ժամանակը առարկայական է շոշափելիորեն, ինչպես այս ծառը, այս արտը, այս հայրենիքը, որոնցից կարելի է հեռանալ, որոնց կարելի է մոտենալ:
- Լավերը շուտ են մեռնում: Վատերը տնքտնքում են ու չեն մեռնում:
- Աստված որ մի քանի անհասկացող է ստեղծում, կողքներին մի հատ էլ հասկացող է ստեղծում, որ անհասկացողներին գելը չուտի: