Առցանց ուսուցում (Մայրենի)

Սասնա ծռեր 1

Էպոսային բացահայտում.

  • Ընտրել էպոսում գործողորևէ կերպար (կարելի է ընտրել ոչ միայն կերպար, օրինակ` Թուր Կայծակին կամ Քուռկիկ Ջալալին),
  • Նրա մասին հավաքել հնարավորին շատ ու հետաքրքիր տեղեկություններ` ամբողջը ներկայացնելով տեսանյութի տեսքով:

Փոքր Մհեր

Փոքր Մհերը <<Սասնա Ծռեր>> էպոսի վերջին ներկայացուցիչն է։էպոսի չորրորդ ճյուղը նվիրված է նրա հալածական և հերոսական կյանքի պատմությանը։Փոքր Մհերը Սասունցի Դավթի ու Խանդութ Խաթունի որդին է։Ամուսնությունից հետո, երբ Սասունցի Դավիթը գնում է, այդ ժամանակ Խանդութ Խաթունն ունենում է որդի և նրա անունը դնում Մհեր: Երբ Մհերը մեծանում է,նա գնում է` իր հորը փնտրելու։ Ճանապարհին Մհերը և Դավիթը իրար հետ տեսնվում են և չճանաչելով սկսում են մենամարտել։ Հետո Դավիթը Մհերին ճանաչում է իր բազկապանից և չի ներում նրան։ Սկսում է անիծել Մհերին ասելով անմահ լինես և անժառանգ։ Երբ հայրը մահանում է, սկվում է պատերազմ, և Մհերը հաղթում է Չմշկիկ Սուլթանին՝ լուծելով հոր վրեժը։ Մհերը ամուսնանում է Գոհարի հետ։ Բայց հետո հոր խոսքերը կատարվում են, և Մհերը մնում է անժառանգ, Գոհարը` մահանում։ Հետո Մհերը չի դիմանում և փակվում է Ագռավաքար ժայռի մեջ ՝ պատգամելով.

Քանի աշխարք չար է,
Հողն էլ ղալբցեր (ծուլացել) է,
Մեջ աշխարքին ես չեմ մնա։
Որ աշխարք ավերվի, մեկ էլ շինվի,
Եբոր ցորեն էղավ քանց մասուր մի,
Ու գարին էղավ քանց ընկուզ մի,
Էն ժամանակ հրամանք կա,
որ էլնենք էդտեղեն։

Փաստեր

Քանի որ էպոսում հզոր ժառանգի թեման ունի հորինվածքային կարևոր արժեք, որով պայմանավորված են վիպական սերնդափոխությունը, ճյուղերի փոխադարձ կապը և հաջորդականությունը, ապա Փոքր Մհերի անժառանգ մնալով ավարտվում է նաև հերոսավեպը։

Երկար ժամանակ Փոքր Մհերը թափառում էր Սասնա սարերոում իր հավատարիմ ընկերոջ՝ հրեղեն Քուռկիկ Ջալալիու հետ: Ծանր մտորումների մեջ էր, զգում էր, որ հերոսական կյանքը մոտենում է իր ավարտին: Ողբում էր ուժերը օրեցօր պակասում էին, իսկ ժողովրդի դժբախտությունները սաստկանում: Եվ ահա մի երեկո Մհերը կանգ առավ սև Ագռավաքարի առաջ: Նրա ահաբեկ ստվերը տարածված էր լճի վրա:

— Եթե ես խփեմ թրովս ժայռին, — ասաց նա ինքն իրեն, — և ժայռը ճաքի, ուրեմն հոգուս վրա մեղք չունեմ:

Վերջին ուժերը լարելով՝ նա հուժկու հարված հասցեց ժայռին և երկու մասի ճեղքեց Ագռավաքարը։ Վերջին անգամ ժպտաց Մհերը արևի լույսին, թոթափեց ձիու բաշը և մտավ ներս՝ ժայռր ամիջապես փակվեց նրա հետևից ու ընդմիշտ քարացավ: Իմացան սասունցիները, որ Մհերը մտել է լեռան մեջ և զնդանել է իրեն առ հավերժ, յոթ օր ու յօթ գիշեր ողբում էին, կանչում Մհերին հետ, իրենց քարերին էին զարկում: Բայց այդ ամենը զուր էր: Շատ տարիներ անցան: Մեկ անգամ միայն մի հովիվ կարողանում է տեսնել Մհերին: Այդ հովիվը գիշերով հայտնվում է Ագռավաքարի մոտ: Քարը բացվեց ու միջում երևաց հզոր դյուցազնը՝ վիթխարի ձիու վրա:

— Մհեր, — ուրախացավ հովիվր, — ե՞րբ ես այստեղից դուրս գալու:

— Քանի աշխարհում սուտն է թագավորում, ես չեմ կարողանա այստեղից դուրս գալ: Երբ որ երկիրը կքանդվի և նորից կարարվի, գարու հատիկը կլինի պոպոքի չափ, իսկ ցորենի հատիկը՝ մասուրի չափ, ես թույլտվություն կստանամ դուրս գալու ժայռի միջից:

Այդ օրվանից էլ ոչ ոք նրան չէր տեսել: Բայց ասում են, որ Վարդավառին և Համբարձման տոնին Ագռավաքարից ջուր է բխում: Դա Քուռկիկ Ջալալիկն է, իր սմբակներով խփում, հողից դուրս է բերում այդ ջուրը: Իսկ եթե ականջ դնեք քարին, կարելի է լսել Քուռկիկի բարակ խրխնջոցը։

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s