Կատարում ենք ընտանեկան նախագիծ: Քանի որ մենք ուղղանկյունանիստ թեման ենք ուսումնասիրել, դրա վերաբերյալ աշխատանք կկատարենք: Յուրաքանչյուր սովորող համացանցից ստանում է ուղղանկյունանիստի վերաբերյալ տեղեկություններ, փռվածքն է ուսումնասիրում: Պատրաստում ուղղանկյունանիստ(ցանկալի է կոշտ թղթով), կատարում չափումներ, հաշվում ուղղանկյունանիստի մակերևույթի մակերեսը, ծավալն էլ կարող եք հաշվել, 5-րդ դասարանում հաշվել էինք, վերջում նկարում իր պատրաստած ուղղանկյունանիստը, տեղադրում իր բլոգում և ուղարկում ինձ:
Տեղեկություններ ուղանկյունանիստի մասին
Ուղղանկյունանիստի մակերևույթը բաղկացած է 6 ուղղանկյունաձև նիստերից՝ 4 կողմնային նիստերից և 2 հիմքերից:Հանդիպակաց նիստերն իրար հավասար են, հետևաբար հավասար են նաև նրանց մակերեսները:Ուղղանկյունանիստի լրիվ մակերևույթի մակերեսը հավասար է նրա բոլոր նիստերի մակերեսների գումարին:Հանդիպակաց նիստերից երկուսը կոչվում են հիմքեր, իսկ մյուս նիստերը՝ կողմնային նիստեր:Ուղղանկյունանիստը, որի բոլոր կողերը հավասար են, կոչվում է խորանարդ:Խորանարդի նիստերը իրար հավասար 6 քառակուսիներ են:
Չափումներ՝
a = 11սմ
b = 10սմ
c = 20սմ
(11 x 2 x 20) + (11 x 10 x 2) + (10 x 20 x 2) = 1060սմ2
11 x 10 x 10 = 2200սմ3