Երկրորդ դասաժամ
- Գտի´ր հնչունափոխված արմատները և գրի´ր դրանց անհնչունափոխ ձևերը:
- Պատկերազարդ, բազկաթոռ, ոսկեվառ, գնդասեղ, մաքսանենգ, զուգահեռ, կաղնեփայտ, գրկաբաց, լեռնաշղթա, արժանապատիվ, ձվածեղ, պատուհան, ամառնամուտ, մարդասեր, ժամացույց, հողագունդ, ջերմանավ, սրտապատառ, սիրառատ, գինեվաճառ, գերեվաճառ, բարեգութ, մատենագիր, դրկից, լուսամուտ: (2 միավոր)
Պատկերազարդ — պատկեր և զարդ, բազկաթոռ — բազուկ և աթոռ, ոսկեվառ — ոսկի և վառ, գնդասեղ — գունդ և ասեղ, մաքսանենգ — մաքս և նենգ, զուգահեռ — զույգ և հավասար, կաղնեփայտ — կաղին և փայտ, գրկաբաց — գիրկ և բաց, լեռնաշղթա — լեռ — շղթա, արժանապատիվ — արժանի և պատիվ, ձվածեղ — ձու և ծեղ, պատուհան — պատ և հան, ամառնամուտ — ամառ և մուտ, մարդասեր — մարդ և սեր, ժամացույց — ժամ և ցույց, հողագունդ — հող և գունդ, ջերմանավ — ջերմ և նավ, սրտապատառ — սիրտ և պատառ, սիրառատ — սեր ր առատ, գինեվաճառ — գինի և վաճառ, բարեգութ — բարի և գութան, մատենագիր — մատյան և գիր, դրկից — դուր և կից, լուսամուտ — լույս և մուտ։
- Կետերը փոխարինի´ր ինչ-որ կամ ինչ որ բառերով:
- Երազում տեսնում էր այն, ինչ — որ ծնողները խոստացել էին բերել այդ հեռու երկրից: Հավանաբար ինչ — որ կենդանի անցավ խավար փողոցով: Ծաղկաթմբերի վրա ինչ — որ ստվեր էր սողում: Այդ փոքրիկ, փայլփլուն աչքերով սևուկն ինչ որ տեսնում էր, անմիջապես փորձում էր կրկնել: Երևի ինչ — որ ուրախ բան էր մտածում ու ինքն իրեն ժպտում: Ինչ որ այս դղյակում գտար՝ քոնը կլինի: Կարծես ինչ — որ նվիրական ու թանկ բան էր գտել: Ուրիշներից թաքցնում էր՝ ինչ — որ նվիրական ու թանկ էր իր համար: Ինչ — որ փոքրիկ զրահակիր կենդանի էր ետ ու առաջ գնում ՝լարովի խաղալիքի պես:Ինչ որ եղել է, ոչինչ, մոռացի´ր: (2 միավոր)
- Հարցերին պատասխանի´ր և պատասխաններն այնպես գրի’ր, որ տեքստի համառոտ փոխադրություն ստանաս:
Մի հավի համար երկու կին կռվում են: Մեկն ասում է` հավն իմն է, մյուսն էլ թե` իմն է: Հավը վերցնում են ու գնում դատարան: Դատավորը հագնում է իր կապույտ մահուդից զգեստն ու դնում գլխարկը, ձեռքն է առնում գավազանը, նստում եբենոսյա աթոռին ու կանչում գանգատվողներին: Նա նախ երկուսին էլ տուգանում է, հետո սկսում նրանց քննել:
— Ո՜վ պարոն դատավոր,- ասում է կանանցից մեկը,- այս կինը սուտ է ասում: Հավն իմն է:
Մյուս կինն ավելի սրտառուչ է խոսում ու դատավորին համոզում, որ հավն իրենն է: Խեղճ դատավորը չի կարողանում որոշում կայացնել, քանի որ ոչ մի վկա չի լինում: Այտեղ նրան օգնության է հասնում մի իմաստուն մարդ:
— Թե որ վկա չունեք,- ասում է նա,- ուրեմն թող հավն ասի, թե ո´վ է ճիշտ ասում:
— Ինչպե՞ս թե հավն ասի,- զայրանում է դատավորը,- հավն մա՞րդ է:
— Հիմա ցույց կտամ,- ասում է իմաստունն ու հավը գրկած դուրս գալիս: Տանում է, կանանցից մեկի տան մոտ բաց թողնում: Հավը վախվխելով դես ու դեն է նայում ու փախչում դեպի փողոց: Իմաստունն ընկնում է նրա հետևից ու բռնում, տանում մյուս կնոջ տան մոտ: Այստեղ հավը համարձակ վազում է ու մտնում հավանոց:
— Տեսա՞ք, թե հավն ինչպե´ս ասաց, ու բույնն էլ նրա վկան էր,- ասաց իմաստունը:
Հարցեր
Ինչո՞ւ էին վիճում կանայք:
Նրանք վիճում էին հավի համար, թե ումն է արդյոք հավը։
Դատավորն ինչո՞ւ չէր կարողանում վճիռ կայացնել:
Որովհետև մեկը ասում է, որ իրենն է, մյուսը ասումա, որ իրենն է։
Ճշմարտությունն ինչպե՞ս պարզեցին։
Տանում են, կանանցից մեկի տան մոտ բաց թողնում: Հավը վախվխելով դես ու դեն է նայում ու փախչում դեպի փողոց:Երբ տարան մյուս կնոջ տան մոտ հավը համարձակ վազում է ու մտնում հավանոց։ Այդպես պարզեցին ճշմարտությունը։
(3 միավոր)
4. Գրի՛ր ամանորյա նամակ ծնողիդ: (3 միավոր)
Բարև իմ սիրելի մայրիկ և հայրիկ։ Ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել այս տարվա համար։ Ամեն տարի դուք ինձ նոր բաներ եք սովորեցնում։ Այս տարի դուք նույնպես նոր բաներ եք ինձ սովորեցրել ։ Իմ կյանքում ամենակարևորը դուք եք։Միշտ եղել եք իմ կողքին և չեք թողել ինձ մենակ։ Այս տարին էլ լավն էր ձեր օգնությամբ։ Նորից ուզում եմ ձեզ ասել շնորհակալություն։ Միշտ ես ձեզ սիրել եմ և հարգել եմ։ Ձեր կողմից Նոր Տարվա նվեր ինձ պետք չէ։ Ինձ պետք է միայն, որ ընդմիշտ դուք լինեք իմ հետ, լինեք առողջ և երջանիկ։