Նոր տարվա առավոտյան

Ավետիք Իսահակյան

Այս նոր տարվա առավոտյան,
Երբ որ քնից զարթնեցի,
Ավա՜ղ, մերոնք միտս եկան,
Եվ սուրբ պահեր հիշեցի:

Տեսա գյուղի տունը մեր…
Ջրաղացի ձայնն անո՜ւշ.
Մեր ծեր թոնիրը վառ էր…
Նորահացի հոտն անո՜ւշ:

Հայրըս եկել քաղաքից`
Քույրիկիս ու ինձ համար
Բերել էր թանկ նվերներ –
Նոր զգեստներ ծաղկավառ:

Բռնած հորըս ձեռներից`
Քույրիկս ու ես թռվռուն
Շրջում էինք բերկրալից
Արփաչայի ափերում:

Ա՜խ, այն օրը հիշեցի,-
Հավերժական տխուր պահ,-
Օտար երկիր գնացի,
Էլ մայրիկիս չտեսա:

Մայրս սեղմած ինձ կրծքին`
Լաց էր լինում սրտաքամ,
Համբուրում էր կարոտով,
Ու չէր թողնում, որ գնամ:

Ձիս քայլում էր գլխահակ
Մտքերիս հետ թախծալից,
Ու տանում էր ինձ հեռու
Մանկության սուրբ վայրերից:

Եվ քայլ առ քայլ` մարում էր
Ջրաղացիս ձայնն անուշ,
Բայց ես լսում էի դեռ
Խեղճ մայրիկիս լացն անհույս:

Այս նոր տարվա առավոտ,
Երբ որ քնից զարթնեցի,
Ավա՜ղ մերոնք միտս ընկան
Եվ սրտիս մեջ լացեցի…
Այս Երկիր կոչված գնդից ավելի մեծ է ու ծանըր…

Պարսկաստան

Աքեմենյան Իրան. Դարեհ 1-ին և աքեմենյան համաշխարհային տերույթուն
Ք.ա. III հազարամյակում Իրանական սարահարթի հարավում ապրում էին էլամցիները: Նրանք ստեղծեցին Էլամ պետությունը՝ Շոշ մայրաքաղաքով:

Էլամցիներն Առաջավոր Ասիայի զարգացած ժողովուրդներից էին: Մոտավորապես Ք.ա. 3000 թ. նրանք ունեին պատկերային գիր: Ք.ա. II հազարամյակում Հայկական լեռնաշխարհից Իրան ներթափանցեցին արիական ցեղերը: Նրանց տոհմային ավագանին կոչվում էր արյա (ազնվազարմ), որտեղից էլ առաջացել է այս ցեղերի անունը՝ արիացիներ:

Մարաստանը և Կյուրոս Մեծը 

Իրանի հյուսիսում էին ապրում իրանական ծագման մարական ցեղերը: Էլամցիներից հետո առաջինը մարերն էին, ովքեր Ք.ա. VIII դարում Իրանում ստեղծեցին միասնական պետություն:Էլամից արևելք ապրում էին պարսկական ցեղերը: Նրանք Մարաստանի տիրապետության տակ էին: Պարսիկների առաջնորդ Կյուրոսը ապստամբեց մարերի դեմ և Ք.ա. 550 թ. գրավեց նրանց երկիրը:Կյուրոսն իր առջև նպատակ էր դրել նվաճելու Առաջավոր Ասիան:Նա նվաճեց տարբեր թագավորություններ։Սակայն նրա մահից հետո երկրում սկսվեցին ապստամբություններ և պայքար գահի համար: Պայքարում հաղթեց աքեմենյան տոհմից Դարեհը:

Դարեհ I (Ք.ա. 522–486 թթ.)

Նոր էր Դարեհ I–ը արքա հռչակվել, երբ նրա դեմ ապստամբեցին նվաճված երկրները՝ Բաբելոնը, Մարաստանը, Էլամը, Հայաստանը և մյուսները:Այնուհետև Դարեհը հեռավոր արշավանք սկսեց դեպի արևմուտք: Այստեղ նա գրավեց Փոքր Ասիա թերակղզին: Դրանից հետո արշավեց սկյութների երկիր և Հունաստան: Դարեհի արշավանքների արդյունքում ստեղծվեց նախադեպը չունեցող մի մեծ պետություն:Դարեհը մի շարք բարեփոխումներ կատարեց:

Աքեմենյան համաշխարհային տերությունը

Աքեմենյան պետությունը համաշխարհային տերություն էր: Այն ներառել էր ամբողջ Առաջավոր Ասիան: Ժամանակի ընթացքում այնտեղ ապրող բոլոր ժողովուրդների մոտ սկսեցին ձևավորվել ընդհանրություններ կյանքի բոլոր բնագավառներում: Ընդլայնվեցին տարբեր ժողովուրդների միջև տնտեսական և մշակութային կապերը: Միևնույն աստվածներին երկրպագում էին տերության տարբեր շրջաններում: Իր լայնածավալ տերության հեռավոր շրջանների միջև հաղորդակցությունը հեշտացնելու նպատակով Դարեհը կառուցեց շուրջ 2500 կմ երկարությամբ նշանավոր «Արքայական ճանապարհը»: Այն ձգվում էր Իրանից մինչև Էգեյան ծովափ:

Ինքնաստուգում

Մեխանիկական աշխատանքը կատարվում է ուժի ազդեցությամբ մարմ­նի տեղափոխության ժամանակ։
Ինչպե՞ս է որոշվում աշխատանքի մեծությունը:
Աշխատանքի մեծությունը որոշվում է մարմնի վրա կիրառված ուժի մեծությունից, նաև մարմնի անցած ճանապարհից։ A = S x F

 

Բնության մեջ գոյություն ունեն էներգիայի բազմազան տեսակներ։ Էներ­ գիայի բոլոր տեսակները որոշակի պայմաններում կարող են փոխա­ կերպվել մեկը մյուսի։ Բնության մեջ էներգիայի ընդհանուր քանակը միշտ մնում է անփոփոխ. էներգիան չի ստեղծվում եւ չի ոչնչանում։
Էներգիայի ի՞նչ տեսակներ գիտեք:

Ջերմային էներգիա, իլեկտրական էներգիա, ատոմային էներգիա, մեխանիկական էներգիա, արեգակնային էներգիա։

Երկրի վրա կյանքի գոյությունը պայմանավորված է արեգակնային էներ­ գիայով։ Կենդանի օրգանիզմները ծախսում են օրգանական նյութերի քայքայման ժամանակ անջատվող քիմիական էներգիան։
Օրգանական նյութերի քայքայման ժամանակ անջատվող էներգիան ինչո՞ւ է կոչվում քիմիական:

Ինչպես գիտենք, որ բարդ քիմիական միացությունները, որոնց կազմի մեջ մտնում է ածխածինն է կոչվում է օրգանական նյութեր։ Ածխածինը քայքայվելիս առաջանում են տարբեր նյութեր, իսկ այդ երևույթը կոչվում է քիմիական։

Հավասարաչափ շարժման արագությունը ցույց է տալիս, թե ինչ ճանա­
պարհ է անցնում մարմինը միավոր ժամանակում։
Արագության չափման ի՞նչ միավորներ են ձեզ հայտնի:
մ/վ, կմ/ժ:
Ուժը բնութագրում է մի մարմնի ազդեցությունը մյուսի վրա։ Ուժի ազդե­ ցությամբ մարմինները ձեւափոխվում են։ Ձեւափոխված մարմիններում առաջանում են առաձգականության ուժեր։
Մամինների ձեւափոխության ո՞ր տեսակի դեպքում է առաջանում առաձ­գականության ուժը։
Առանձկագանության ուժ:
Բնության մեջ բոլոր մարմինները փոխադարձաբար ձգում են միմյանց։ Այն ուժը, որով Երկիրը դեպի իրեն է ձգում մարմինը, կոչվում է ծանրու­թյան ուժ:
Ուժի չափման ի՞նչ միավորներ են ձեզ հայտնի: Արդյո՞ք այդ նույն միավոր­ ներով է չափվում մարմի կշիռը:
Նյուտոն, կիլոնյուտոն։ Ոչ, չեն չափում։
Շփման ուժը առաջանում է հպվող մակերեւույթների միջեւ եւ խոչընդոտում է մարմինների տեղաշարժը միմյանց նկատմամբ։ Շփումը կարող է լինել օգտակար եւ վնասակար։
Շփումը մեծացնելու եւ փոքրացնելու ի՞նչ եղանակներ են ձեզ հայտնի։
Երբ շփումը օգտակար է այն ձգտում է մեծացնել, իսկ երբ վնասակար է այդ դեպքում՝ փոքրացնել։
Ընտրե՛ք ճիշտ պնդումերը:
1. Մեխանիկական աշխատանք կատարվում է միայն այն ժամանակ, երբ մարմինը շարժվում է իր վրա կիրառված ուժի ազդեցությամբ։
2. Կատարված աշխատանքի մեծությունը կախված է ինչպես մարմնի վրա կիրառված ուժի մեծությունից, այնպես էլ ուժի ազդեցությամբ մարմնի անցած ճանապարհի երկարությունից։
3. Երկրի վրա կյանքի գոյությունը պայմանավորված է միայն արեգակ­նային էներգիայով։
4. Կենդանի օրգանիզմների համար օրգանական նյութերը էներգիայի աղբյուր են:
Ընտրե՛ք ճիշտ պնդումերը:
1. Բոլոր մարմինները ձգվում են Երկրի կողմից:
2.Էլեկտրական էներգիայի ի՞նչ փոխակերպումներ են ձեզ հայտնի։

Կանաչ բույսերի լուսասինթեզի միջոցով  արեգակնային էներգիան փոխակերպվում է քիմիական էներգիայի։

3.Հետեւյալ նյութերից առանձնացրե՛ք թթուները։
K2SO4,H2CO3,СaO,NaOH,Na2O, HNO3,NaCl, FeO, NaOH, H2SO4, ZnO, SnO, Ca(OH)2, HCl, NaNO3, BeO, H3PO4, KNO3։

 H2CO3 ,HNO3,, H2SO4, H3PO4։

4. Ծանրության ուժն ազդում է մարմնի վրա, իսկ մարմնի կշիռը՝ հենարա­ նի կամ կախոցի վրա։
Ընտրե՛ք ճիշտ պատասխանը:
1. Որքա՞ն ճանապարհ է անցնում Երկրի արհեստական արբանյակը մեկ օրում.
ա) 480 կմ բ) 691200 կմ գ) 86400 կմ դ)
864000 կմ

 

2. Հաշվել 10 մ ճանապարհի վրա 20Ն ուժի կատարած աշխատանքը։
Լրացրե՛ք նախադասությունները:

A = մ x Ն

10 x 20 = 200

Պատ՝ 200 ջոուլ

 

1. Էներգիան բնութագրում է մարմնի կատարելու հնարավորությունը։

2. Մարմինների հնարավոր փոխազդեցության կամ նրանց շարժմամբ

պայմանավորված էներգիան անվանում են մեխանիկական էներգիա։

3. Ի պատիվ անգլիացի գիտնական Ջեյմս Ջոուլի աշխատանքի միավորը կոչվում է Ջ (ջոուլ) :