ՍՈՒՐԲԾՆՆԴՅԱՆ ՀԵՔԻԱԹ

Ինչպես մի հայտնի հին ավանդազրույց է պատմում, մի ժամանակ Լիբանանի հիասքանչ անտառներում երեք մայրիներ ծնվեցին: Մայրիները, ինչպես բոլորին հայտնի է,աճում են շատ-շատ դանդաղ, այնպես որ մեր երեք ծառերը ամբողջ դարեր անց կացրին կյանքի և մահվան, բնության և մարդկության շուրջ մտորումներում:
Նրանք տեսել էին, թե ինչպես Լիբանանի հողին ոտք դրեցին Սողոմոն թագավորի պատգամաբերները և ինչպես հետո, ասորեստանցիների դեմ ճակատամարտերում,արյամբ ողողվեց այդ հողը: Նրանք երես առ երես տեսել էին ոխերիմ թշնամիներ Հեզաբելին և Եղիա մարգարեին: Նրանց ժամանակ էր հորինվել այբուբենը. նրանք զմայլվում էին` տեսնելով, թե ինչպես էին իրենց կողքով անցնում գունագեղ կտորեղենով բարձած քարավանները:
Եվ գեղեցիկ մի օր մայրիները որոշեցին խոսել ապագայի մասին:
— Այն ամենից հետո, ինչ ինձ վիճակվեց տեսնել, — ասաց առաջինը, և կուզեի գահ դառնալ, որի վրա բազմեր աշխարհի ամենահզոր թագավորը:
— Իսկ ես կուզեի այնպիսի բանի մի մասը դառնալ, որը հավերժ Չարը Բարու վերափոխեր,- ասաց երկրորդը:
— Իսկ ինչ մնում է ինձ, — ասաց երրորդը, ապա կուզեի, որ մարդիկ` ինձ նայելով` ամեն անգամ Աստծուն հիշեին:
Անցան տարիներ ու տարիներ, և ահա անտառում վերջապես փայտահատներ հայտնվեցին: Նրանք կտրեցին մայրիները և սղոցեցին դրանք:
Մայրիներից յուրաքանչյուրն իր նվիրական իղձն ուներ, բայց իրականությունը երբեք չի հարցնում, թե ով ինչ է երազում: Առաջին մայրին գոմ դարձավ, իսկ նրա բնափայտի մնացորդներից մսուր սարքեցին: Երկրորդ ծառից գեղջկական կոպիտ մի սեղան պատրաստեցին, որը հետո մի կահույքավաճառի ծախեցին:
Երրորդ ծառի գերանները ծախել չհաջողվեց: Դրանք սղոցով տախտակների բաժանեցին և պահեցին մեծ քաղաքի պահեստներից մեկում:
Դառնագին տրտնջացին երեք մայրիները. «Մեր բնափայտն ախր այնքան լավն էր: Ոչ մեկը, սակայն, արժանի ձևով չօգտագործեց»:
Ժամանակն անցավ, և մի աստղալից գիշեր ամուսնական մի զույգ, որ օթևան չուներ, որոշեց գիշերել այն գոմում, որ կառուցվել էր առաջին մայրու բնափայտից: Կնոջ ծննդաբերելու օրերն էին: Այդ գիշեր նա որդի ծնեց և նրան տեղավորեց մսուրի մեջ` փափուկ ծղոտի վրա:
Եվ հենց այդ պահին առաջին մայրին հասկացավ, որ իր երազանքը կատարվեց. նա նեցուկ եղավ Երկրի Մեծագույն Թագավորին:
Տարիներ անց մի գեղջկական համեստ տան մեջ մարդիկ նստել էին այն սեղանի շուրջ, որը պատրաստված էր երկրորդ մայրու բնափայտից: Նախքան ընթրիքը սկսելը, նրանցից մեկը սեղանին դրված հացի ու գինու վրա մի քանի խոսք ասաց:
Եվ այդտեղ երկրորդ մայրին հասկացավ, որ հենց այդ պահին ինքը նեցուկ եղավ ոչ միայն գինու սափորին ու հացի պնակին, այլև Մարդու և Աստծու միջև միությանը:
Հաջորդ օրը երրորդ ծառի երկու տախտակներից խաչ սարքեցին: Մի քանի ժամ անց վերքերի մեջ կորած մի մարդու բերեցին և մեխերով խաչին գամեցին: Երրորդ մայրին սոսկաց իր բախտից և սկսեց անիծել իր դաժան ճակատագիրը:
Բայց երեք օր էլ չէր անցել, երբ նա հասկացավ իր համար նախանշված բախտը. խաչից կախված մարդը դարձավ Աշխարհի Լուսատուն: Խաչը, որ պատրաստված էր այդ մայրու բնափայտից, խոշտանգման գործիքից վերափոխվեց հաղթության խորհրդանիշի:
Այսպես կատարվեց երեք լիբանանյան մայրիների ճակատագիրը. և ինչպես դա միշտ լինում է երազանքների հետ, նրանց երազանքները կատարվեցին, բայց բոլորովին այլ ձևով, քան իրենք էին պատկերացնում:

Լրացուցիչ կրթություն

  1. Գտնում ենք մգեցված բառերի հոմանիշները:ՀիասքանչչքնաղՄտորումմտածել

    Պատգամաբերդեսպան

    Ոխերիմանհաշտ

    Մարգարեգուշակ

    Մսուրախոռներում երկար տաշտաձև տախտակամած

    Գեղջկականգյուղական

    Տրտնջալգանգատվել

    Նեցուկհենարան

    Սոսկալվախենալ

    Խոշտանգտանջանք

  2. Գրում ենք աշխատանք «Բացատրում եմ կարդացածս» թեմայով: 

    Այս պատմվածքը երեք մայրինիների մասին է: Այդ մայրիներից ամեն մեկը մի երազանք ուներ: Առաջին մայրին ցանկանում էր գահ դառնալ: Երկրորդը ցանկանում էր մի այնպիսի մաս դառնար, որ հավերժ Չարը Բարու վերափոխեր: Իսկ երրորդը ցանկանում էր, որ երբ իրեն նայեն հիշեն Աստծուն: Անցավ ժամանակ, եկան փայտահատներ և կտրեցին մայրիներին: Անցան տարիներ և մայրինիներից  ամեն մեկի երազանքը կատարվեց: Սակայն ամեն ինչ եղավ բոլորովին այլ ձևով, քան իրենք պատկերացնում էին:

    Մի բան կա, որ ես նկատեցի պատմվածքի մեջ: Օրինակ՝ այն մարդը՝ ով պետք է ունենար երեխա դա Սուրբ Մարիամն էր, իսկ այն  երեխան՝ ում  դրեցին մսուրի մեջ՝ դա Հիսուսն էր: Երբ մարդիկ նստել էին սեղանի շուրջ, կարծում եմ դա վերջին ընթրիքն էր: Իսկ, երբ մարդուն խաչի վրա կապեցին դա նույնպես Հիսուսն էր:

Փոթերյան նախագիծ

harry potter

  1. Թարգմանում ենք «Հարրի Փոթեր» վիպաշարից դեռևս հայերեն չթարգմանված որևէ հատված:

«Гарри Поттер и Принц-Полукровка»

Приближалась полночь. Премьер-министр си­дел у себя в кабинете в полном одиночестве и читал длинный меморандум. Строчки мелькали перед гла­зами, не задевая сознания. Премьер-министр ожи­дал звонка от президента одной далекой страны. Он раздумывал, когда же наконец позвонит этот зло­счастный тип, и одновременно пытался отделаться от неприятных воспоминаний о необычайно дол­гой и утомительной неделе; ни на что другое в го­лове у него просто не оставалось места. Чем больше он старался сосредоточиться на печатной страни­це, которая лежала перед ним на столе, тем отчет­ливее видел перед собой злорадное лицо одного из своих политических противников. Не далее как се­годня противник этот, выступая в программе но­востей, не только перечислил все ужасные проис­шествия минувшей недели (как будто кому-то тре­бовалось об этом напоминать), но еще и подробно объяснил, почему в каждом из них виновато пра­вительство.

 

Հատված — «Հարի Փոթերը և կես արյուն իշխանը»

Քիչ – քիչ մոտենում էր կեսգիշերը։ Վարչապետը նստած էր իր գրասենյակում միայնակ և կարդում էր երկար հուշագիր։ Տողերը թարթում էին աչքի առաջ, առանց հարվածելու գիտակցությանը։ Վարչապետը սպասում էր մի հեռու երկրի նախագահի  զանգին։ Նա մտածում էր, երբ է վերջապես զանգելու այդ չարաբաստիկը, և միաժամանակ փորձում էր ազատվել տհաճ հիշողություններից՝ անսովոր, երկար և հոգնեցնող շաբաթից։ Մնացած բաների համար իր գլխում ուղղակի տեղ չկար։ Ինչքան շատ նա փորձում էր կենտրոնանալ տպագիր էջին, որը դրված էր սեղանի վրա նրա դիմաց, այդքան էլ ավելի հստակ էր պատկերացնում  իր քաղաքական հակառակորդներից մեկի չարամիտ դեմքը: Այսօր այդ թշնամին, ելույթ ունեցավ լուրերում, ոչ միայն թվարկում էր ամբողջ անցած շաբաթվա սարսափելի դեպքը  (իբրև թե ինչ – որ մեկին պետք էր դրա մասին հիշեցնել), այլ նաև մանրամասն բացատրում էր, ինչու է միշտ մեղավոր կառավարությունը։

2. Պատրաստում ենք նկարազարդ տեսանյութ, որտեղ դերային տարբերակով կներկայացվի «Հարրի Փոթեր» վիպաշարից որևէ հատված:

 

3. Պատրաստում ենք նկարազարդ տեսանյութ, որտեղ պատմում ենք Ռոուլինգի հեղինակած հեքիաթներից մեկը` «Հաջողության փերու շատրվանը» կամ «Հեքիաթ երեք եղբոր մասին»:

4. Պատրաստում ենք տեսանյութ, որտեղ պատմում ենք վիպաշարի որևէ հերոսի մասին` նրա անվան, ծագման, կյանքի, արարքների և այլն:

5. Գրում ենք աշխատանք` «Կարծիքս կարդացածիս մասին», որտեղ բացատրում ենք Ռոուլինգից կարդացած այս կամ այն ստեղծագործությունը կամ վիպաշարից որևէ հատված:

Կարծիքս կարդացածիս մասին

Կասեմ իմ կարծիքը բոլոր այն Ռոուլինգի գրքերի մասին, որոնք ես կարդացել եմ։ Ընդհանրապես Ռոուլինգը շատ հետքրքիր գրքեր է գրում։ Նա ավելի շատ գրում է ֆանտաստիկ ժանրի գրքեր։ Հիմա ես կարդում եմ <<Հարրի Փոթերը և գաղտնիները սենյակը>>, ընդամենը մի քանի էջ եմ կարդացել և այն ինձ շաատ հետաքրքրեց։ Ռոուլինգի երեք եղբայրների մասին պատմվածքնել ինձ նույնպես դուր եկավ։ Այն նույնպես ֆանտաստիկ ժանրից էր։ Այդ պատմվածքը նրա մասին է, որ մահը անհաղթ է։ Հարրի Փոթերի մասին գրքերում մորաքույր Պետունիան նկարագրված չէ որպես խորթ մայր, բայց իրականում այն իսկական խորթ մայր է։ Կարճ ասած Ռոուլինգի բոլոր գրքերը հետաքրքրաշարժ են։

6. Գրում ենք շարադրանք հետևյալ թեմաներից մեկով կամ մի քանիսով.

  • «Եթե հայտնվեի Հոգվարթսում»,
  • «Կախարդական փայտիկի փոխարեն»,
  • «Ինչ սովորեցի Ռոուլինգի գրքերից»,
  • «Նամակ` ուղղված Դրակո Մալֆոյին»,
  • «Հարրի Փոթերի ու իմ աշխարհները»:

Եթե հայտնվեի Հոգվարթսում

Ճիշտն ասած շաաատ կցանկանայի հայտնվել Հոգվորթսում, գոնե մեկ օրով։ Այնտեղ կցանկանայի տեսնել Հարրի Փոթերին և նրա ընկերներին՝ Ռոնին և Հերմիոնային։ Առաջին հերթին Հոգվորթսում հայտնվելիս կգնեյի կախարդական փայտիկ, որով կկարողանայի տարբեր կախարդական բաներ անել։ Հետո կգնեի ինձ անհրաժեշտ իրեր Հոգվորթսի կախարդական դպրոցի համար, օրինակ՝ գրքեր, կախարդական բու, կախարդական ցախավելներ և այլն։ Կցանկանայի Հոգվարթսի դպրոցում սովորել կախարդական փայտիկով օգտվել։ Եթե այդպիսի օր լիներ, երբ ես հայտնվեի Հոգվարթսում, դա իմ ամենալավ օրը կլիներ։